«Եղբայրության ընկուզենիները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Automated text replacement (- , +,)
No edit summary
 
Տող 7.
|author =Ակսել Բակունց}}
 
<div style="width: 35em50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em25% ">
 
1919 թվի ձմեռը Շուղանց քարատակը, որ հիսուն տարուց ավելի հարդանոց էր, նորից դարձավ գյուղի հավաքատեղին: Ծերունիները պատմում էին, որ նույնիսկ Օսմանլուի մեծ կռվի տարին այդքան մարդ չէր հավաքվում այդ քարանձավի մեջ: Շուղանց քարատակն այժմ օդա չէր, ինչպես հիսուն տարի առաջ, այլ շտաբ, բազար և մինչև անգամ կլուբ, ինչպես անվանում էր Բալթա Թիվին, որը Բաքվում խոհարար էր եղել և հետը գյուղ էր բերել արծաթ գդալներ, ճենապակե գավաթներ և ափսեներ, որոնց մեջ նրա ընտանիքն ուտում էր ձավարով հիլաթ, անխեն շորվա և խաշած ոսպ՝ այլ անունով աղքատի փլավ: