«Բրուտի տղան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title= Բրուտի տղան |section = |previous = |next = |notes = |author=Ակսել Բակունց}} <div style="width: 50%; text-align:justify; margin...»:
 
No edit summary
 
Տող 7.
|author=Ակսել Բակունց}}
 
<div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները։ Նրանք խրտնած ոչխարի պես փախչում են ձորերով։ Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները։ Քարափոր տներից կապույտ ծովը ձգվում է գեպի վեր և լիզում խոնավ ժայռերը։ Լուսանում է, լեռան հետևից ելնում է արևը, մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում։Տերրասաձև բարձրանում են ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ և ահռելի։ Ահա մեկը՝ ռնգեղջյուրի մռութը հառել է մի ուրիշի, որ նման է վիթխարի գորտի։ Նրանց մոտ մի ժայռ՝ կարծես ծագող արևի դեմ խոնարհվել է հեթանոս քրմուհին։ Նրանցից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու և չի կարողանում։