«Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:46, 14 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

XV



Դու բա՛րձր ես, մե՛ծ ես, դու վիթխարի.
Արյո՛ւն, արյո՛ւն է եղել միշտ քո
Ամե՛ն մի տողը։—Դու քո երգով
Ընդմիշտ կապված ես այս մեծ դարին․
5 Եվ ինչպես օրը օրացույցից
Անհնարին է նետել մի կողմ—
Այդպես անունը քո աղմըկող
Հա՛ր մնալու է օրերին կից,—
Այս օրերի՛ն, այս տարիների՛ն,
10 Այս տարիների հրին, սրին։—
1929

XVI



Нет, я не Байрои, я другой...
ЛЕРМОНТОВ


Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ոչ Վերհարեն․
Մեր Վերհարենը — նայի՛ր, հրեն—
Քաշում է փառքը իր պարանով․․․
5 Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն—
Դու լոկ Չարե՛նց ես, միայն Չարենց՝
. . . . . ու վարանոտ...
1929

XVII



․․․Լե՛նին, այո,—Լե՛նին։—Բայց ո՛չ միտինգային,
Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ։