«Վահան Տերյանի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Automated text replacement (-,([ա-ֆ]) +, \1)
No edit summary
Տող 4.
|previous =
|next =
|year =1913
|notes = ''Տպագրվել է «Հորիզոն» թերթում 1913 թվականին, նոյեմբերի 30–ին, N270։''
|author =Հովհաննես Թումանյան}}
 
<div style="width:35em 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։