«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/297»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:49, 29 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Հագուստով մարդուն այժմ դժվար էր ճանաչել։ Այն մարդը, որ ամբողջ երկիրը պահել էր ահի և սարսափի մեջ, այժմ մի թրջված հավի էր նմանում:


Բայինդուր իշխանը, որ նրան բերող ձիավորներից մեկն էր, առաջ անցավ, ասելով.— ահա, Սյունյաց աշխարհի քանդողը: Թույլ տվեցեք ինձ հենց այս րոպեիս դրան բարձրացնեմ սուրթ երրորդության սյունի1 վրա և այնտեղից ցած գլորեմ, որ իր արձանավոր հատուցումը ստանա:

-Ո՞րտեղից բռնեցիք,- հարցրին վերևից:

— ճանապարհից: Նզովից արմատը դնում էր Ֆաթալի խանխ մոտ, մեր մեփ պատերազմ պատրաստվելու համար, բայց չգիտեր, որ պարսից թագավորի «բարաթման ղյիճի» ձեռքից ինքը սատանան էլ չի կարող պրծնիլ

— Անիծյա՛լ... — ասաց սրբազանը, նայելով չարագործի վրա:

— Ի՛նչ գարշելի դեմք ունի...-ասաց Մխիթար սպարապետը: Դավիթ Բեկը ոչինչ չխոսեց։ Այդ մարդուն նա առաջին անգամն էր տեսնում։ Այդ մարդը նրա հոր, մոր, ազգականների դահիճն էր։ Այդ մարդն էր վառել այն կրակը, որի միջից նա մի թախտով ազատվեցավ իր պատանեկության հասակում։ Այժմ հին եղեռնագործը, գլուխը դեպի ցած խոնարհած, կանգնել էր նրա առջև:

— Տարեք, բանտարկեցեք,— ասաց Բեկը և հեռացավ լուսամուտից։

Կալանավորը մեր նախածանոթ մելիք Դավիթ ուրացողն էր:


Վանքը մերկանում էր իր տաճարի զարդերը։ Խաչերը, բուրվառները, սկիհները, որ մինչև այն օր ծառայում էին որպես անոթներ, որ գործ էին դրվում մեղքերի քավության համար, — այդ գարավոր հարստությունները այժմ սկսվևցան գործ ածվիլ հայրենիքի փրկության համար։ Այդ ժամանակ ինքը ժողովուրդը ոչ սա¬ կավ զոհաբերություններ էր անում։ Ծնողներից որն որ ունևոր էր ե. պատերազմելու ընդունակ որդի ուներ, իր ծախքով զինվորում էր նրան և ուղարկում էր կռվելու։ Իսկ այն ընտանիքները, որ