«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/295»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:00, 30 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Չէ մնացել... Քարն ու կիրը երկար ժամանակ չեն պահպանում մարգերի հիշատակը. նրանք ժամանակների հետ քսվում են, մաշվում են և անհետանում են, իրանց կառուցողների հիշատակն էլ իրանց հետ տանելով:


Այդ խոսքերը սաստիկ դառնությամբ արտասանեց սրբազանը, կարծես նրա սրտի վրա ծանրացած էր մի անախորժ բեռ, որ կամենում էր թոթափե:

— Այն օրից, Վահան հայր սուրբ, երբ մեր թագավորները, իշխաններն ու իշխանուհիները սկսեցին իրանց հարստությունը վատնել եկեղեցիների ու վանքերի թիվը բազմացնելու,— այն օրից մեր զորությունը օրըստօրե թուլացավ, և մենք բոլորովին ընկանք: Երր Հիսուս Քրիստոսին ցույց տվեցին Երուսաղեմի տաճարի շքեղությունը, այն տաճարի, որ կուլ էր տվել Իսրայելի մի քանի ամե- նահարուստ թագավորների գանձերը,— Հիսուս Քրիստոսը ասաց նրանց.«կգա մի օր, որ քար էլ չի մնա քարի վրա»:Նրան չէր հետաքրքրում հոյակապ տաճարի փառքը. նրան ավելի թանկագին էր մի ճշմարիտ հավատացող, որի սիրտը աստուծո համար ամենամաքուր տաճար է։ Երևակայեցեք, միայն Սյունյաց աշխարհում մենք ունենք 43 հոյակապ վանքեր, իսկ երեք հատ օրինավոր բերդեր չունենք։ Այլևս չեմ խոսում եկեղեցիների մասին,` որոնք թիվ չունեն։ Այդ վանքերից ամեն մեկը ունի իր ընդարձակ կալվածքները, սեփական գյուղերը, անտառները և այլն։ Բայց ի՞նչ օգուտ են քաղում նրանցից։ Օրինակ, վեր առնենք մեր վանքը. նա ունի այնքան գյուղեր1, այնքան լայնատարած հողեր, որոնց վրա մի փոքրիկ իշխանություն կարելի է հիմնել։ Բայց մեր ձեռքը գցելով այդ երկրները, դարձրել ենք բոլորովին ապարդյուն։

— Հողերի հարցը թողնենք,— սրբազանի խոսքը ընդհատեց Վահան հայր սուրբը,— դուք տվեցեք ինձ Շուշան տիկնոջ ընծայած բուրվառը:

Սրբազանը տվեց նրան բուրվառը, որ դեռ իր ձեռքում պահած ուներ։ Վահան հայր սուրբը մուրճի տակ ջարդելով նրան, ասաց.

— Այդ հոյակապ բուռով մենք գործ էինք ածում հանդիսավոր օրերում` միայն մեր վանքի տաճարը խնկարկելու համա:Այժմ կհալենք, նրա արծաթով հրացան կգնենք։ Վառոդի ծուխը այժմ ավելի փրկարար է մեզ համար, քան թե խունկի ծուխը: ________

Միմիայն Փիլպպեի որդի Աշոտ իշխանը նվիրեք Տաթևի վանքին 36 գյուղ, թողյալ զանազան ժամանակներում ուրիշներից ընծայվածները: