«Կատեգորիա:Դերենիկ Դեմիրճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ <<ԱՎԵԼՈՐԴԸ>>''' Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխե...»:
 
No edit summary
 
Տող 1.
'''ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ <<«ԱՎԵԼՈՐԴԸ>>»'''
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։
Տասը տարի առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս, Հաճի աղան թույլ տվեց, որ իր կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով, հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին։