«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/396»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:50, 31 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

պետք չեք», հետս սկսեք հագնել իր աշխարհականի հագուստր կապեց զենքերը։

Այդ միշտ տխուր, միշտ տրտում մարդր ուրախանալ չգիտեր, նա առհասարակ գտնվում էր մի տեսակ մռայլ տրամադրության մեջ, կարծես թե Նրան մի բան պակաս էր, կամ մի բան կորցրել էր. Իսկ այս գիշեր նրա խիստ դեմքի վրա երևում էր մի անսովոր ուրախություն, որ շատ նման էր դևերի ուրախությանը, երբ նրանք պատրաստվում են կատարել մի սարսափելի արհավիրք, մի հրեշավոր գործ:

Նա մոտեցավ նեղ լուսամուտին, սկսեք ականջ դնել փողոցից լսվող աղաղակներին։ Ամբոխի խռովությունը դեռ դադարած չէր:

— Ուր մնացին այդ դառնուկները, չեն երևում,— ասաց իր մտքում փոքրինչ զայրացած կերպով, նա սովորություն ուներ դեպի իրանից մանկահասակները վերաբերվել այդ խոսքերով:

Վերջապես հայտնվեցան Ստեփաննոս իշխանը և Մելի -Փարսադանի որդի Բալի զորավարը։ Քահանան կարճ կերպով պատմեց նրանց, թե ինչ վախճան ունեցավ իր խորհուրդը տեղային հայոց երևելիների հետ, և վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

— Չգիտեմ, որքան հույս կարելի է դնել դրանց վրա:

— Նրանց վրա հույս կարելի է դնել,— ասաց Մևլիք֊Փարսադանյան — «Նեղ ընկած կատուն առյուծ է դառնում». Անձնապաշտպանության բնազդումը կստիպե նրանց կատարել իրանց խոստմունրը:

— Կտեսնենք,— ասաց քահանան փոքր-ինչ երկբայանալով եղանակով:— Դուք ինձ այն ասեցեք, ականը պատրա՞ստ է։

— Բոլորովին,— պատասխանեց Շահումյանը:— Ուղիղ բացվում է դեպի Բայինդուր իշխանի և Մելիք-Փարսադանի բանակը:

— Եվ նրա գոյության մասին ոչ ոք տեղեկություն չունի:

— Ոչ ոք, բացի աստծուց:

— Իսկ Խորեն հայր սուրբը գնացե՞լ է:

— Գնացեք է իր սիրելի Սառայի հետ։

— Սառան մեր ամենի սերին արժանի է,— պատասխանեց քահանան կշտամբելով Մելիք-Փարսադանյանի հեգնությունը։ — Սառան ավելի գործեք, քան թե մենք ամենքս:

— Իսկ Փարիշտ՞նը:

— Փարիշանը նույնպես,— պատասխանեց քահանան մի առանձին ակնածությամբ։— Եթե ես նրան տեսնեի, փոխանակ թույր տալու, որ նա իմ աջը համրուրե, ես առաջինը կլինեի, որ նրա