«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/272»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:07, 31 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

կյանքը շատ տխմար բան է։ (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր։ Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից։


ՄԱՐԳԱՐԻՏ. (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում։

ՍՈԻՐԵՆ. Քի՞չ է։ Մեր ժամանակում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում և շատ ձանձրանում։ Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ։ (Հանում է գրգրպանից ռևոլվերը): Այ, տե՛ս, մի հարված, և Ռուբիկոնն անցա։

ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել։

ՍՈԻՐԵՆ. Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ։ (Ցույց է տալիս): Այ, այսպես է տրաքում. պետք է այս հետ քաշել, մատով սեղմել, և պատրաստ է:

ՄԱՐԳԱՐԻՏ. Տո՛ւր ինձ։ Մի՛ պահիր մոտդ, վտանգավոր է։

ՍՈԻՐԵՆ. Ես հենց ինքս ուզում էի դեն գցել։ (Տալիս է) Վերցրու հրաժարիմք ի սատանայե։ (Լռություն): Ուրեմն չունի՞ս։

ՄԱՐԳԱՐԻՏ. Չունիմ։ (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա):

ՍՈԻՐԵՆ. (Լռություն) Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլխով բացասական նշան է անում):

ՍՈԻՐԵՆ. Ցավալի է, շատ ցավալի։ Կնշանակի` այսօր Առլովային չպիտի տեսնեմ։ Այդ անկարելի է, ամոթ է, կասի` հայի տղան ծախսից փախավ և էլի կմոտենա Աբուլովին։ (Նստում է ձախ կողմի բազկաթոռներից մեկի վրա մտածում: Լռություն, հանկարծ ձեռը զարկում է ճակատին): Է՜վրիկա, էղիսոն եմ, էդի սոն։ Ո՞րտեղ է Ռոզալիան։

ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակում։

ՍՈԻՐԵՆ. Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի ձախ դռները)

ՄԱՐԳԱՐԻՏ. Այդքան վիրավորելուց հետո ուզում ես նրա՞ն:

ՍՈԻՐԵՆ. (Կանգ է առնում): Աա, այդ դատարկ բան է։ Նա գիտե որ իմ սիրտը բարի է, լեզուս է միայն շար։ Կհաշտվենք