«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/274»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

14:24, 31 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է


ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ



Նույն տեսարանը: Երեկո է: Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար: Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է: Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-nր թախծալի եղանակ: Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ: Միառժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա: Հեռու լսվում է զանգակի հնչյուն: Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները:


ՏԵՍԻԼ 1




ՄԱՐԳԱՐԻՏ և ԲԱԳՐԱՏ



ԲԱԳՐԱՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով): Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրմադրությունն ունին։ Երեկոներն ես տխրում եմ ու հուզվում ե միշտ այս եղանակը հիշում։

ԲԱԳՐԱՏ. Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես