«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/463»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:32, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

К нам добро пожаловать,
Петр Иванович, Аллаверди. Славный друг артистов бедных,
Аллаверди, Аллаверди.
Минтоеву нет равнаго
Ни здесь, ни там. во всем мире,
Аллаверди, Аллаверди...

ՆԱՏԱՇԱ. (Ձայնակցել է երգիչներին): ԵՐԳՉՈՒՀԻ.

ՆԱՏԱՇԱ. Ահ, կպաշտեմ ձեր երգեր, ձեր պարեր, ձեր բոլոր զվարճություններ։ (Նորեն հպվելով Պետրոսին): Արտիստներին պիտի մի բան բաշխել։ (Ձևացնում է, թե իբր իր քսակից դրամ է ուզում դուրս բերել):
ՊԵՏՐՈՍ. (Նատաշայի ձեռը բռնելով): Համբերիր, խնամի, ի՞նչ ես անում, ես չեմ թողնիլ։ (Գրպանից դուրս է բերում մի թղթադրամ և ձգում է ափսեի վրա):
Երգչուհի և երգիչները գլուխ են տալիս և վերադառնում են կամարի ետևը: Կամարի ետևում երգերը փոխվում են պարերի: Մի քանի ամերիկացի զույգեր, կամարի ետևից ֆոկստրոտ պարելով, գալիս են առաջին պլանի վրա և նորեն ետ գնում:

ՊԵՏՐՈՍ. (Արդեն բավական գինովցած): Էս էլ խմենք եղբորդ կենացը։
ՆԱՏԱՇԱ. Եղբայրս աքսորված է Կամչատկա։
ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե աքսորված է, ո՞վ է համարձակվել ամերիկացի Մուրգանին Սիբիր աքսորելու։
ՆԱՏԱՇԱ. Ա՞հ, մոռացա, ամերիկացի՞ եղբորս մասին եք խոսում։ Yes, yes, նա կենդանի է, Նյու- Յորքումն է։ Շնորհակալ եմ, միստեր Մինթոև, աղեկ, զեվզեկ, աղեկ, հոսհոս։ Տեսեք, ինչ են պարում, այդ մեզ համար է։
ՊԵՏՐՈՍ.. (Նայելով դեպի խորքը): Էդ հո մեր լեզգավարն է, պարողն էլ մերոնցից է։ (Ոգևորված ծափ է տալիս):
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԳԵՍՏՈՎ ՊԱՐՈՂ. («Նաուրսկի» պարելով