«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/460»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:00, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. (Թեթևության հառաչանք արձակելով): Հաա՜, էդպես ասա էէ, թե չէ... (Կողմ): Խնամիս շատ մազալու կնիկ է։

ՆԱՏԱՇԱ. Չորսից մինչև հինգ հարյուր միլիոն դոլլարը քիչ է, այնպես չէ՞։
ՊԵՏՐՈՍ. Չէ, էնքան էչ քիչ չէ, ջահելներ են, կարող են մի կերպ ապրել, դե, ես էլ մի բան կավելացնեմ։ (Կողմ): Ոնց չէ, քո հորն օղորմի։ ՆԱՏԱՇԱ.
ՊԵՏՐՈՍ. Մարդդ մե՞ծ կարողություն է թողել քեզ համար։
ՆԱՏԱՇԱ. . (Մեկուսի): Շատ մեծ։ Մի կոտրած ածելի, երկու շիշ ամիրնովկա։ (Բարձր): Իհարկե, հանգուցյալը շատ մեծ մարդ էր, նա Մորգանից էլ հարուստ էր։ Հապա իմ կենացն էլ չե՞ք խմում։ (Իր և Պետրոսի բաժակները լցնելուց հետո, կիսատ շիշը մի կողմն է դնում և սպասավորին գլխով նշան է անում):
ՍՊԱՍԱՎՈՐ. (Կիսատ շիշը տանում է և նորն է բերում):
ՊԵՏՐՈՍ. (Մի թշնամական նայացք է ձգել սպասավորի վրա): Ներողություն խնամի, խոսքով եղա, էլի ձեր կենացը։ (Խմում է):
ՆԱՏԱՇԱ. Thank you very much (Թենկ յու, վերի մաչ): Բայց, խնամի, մի լավ հարսանիք պիտի սարքեք, հե՞, կովկասյան հարսանիք։ Մենք, ամերիկացիքս շատ կսիրենք ձեր հարսանիք։ (Խմում է):
ՊԵՏՐՈՍ. Մին սհարի ածել տամ, որ ձենը ձեր Ամերիկա հասնի։ (Կողմ): Խնամիս փափուկ ապրանք է։
ՆԱՏԱՇԱ. Միստեր Մինթոև, պարել գիտե՞ք։
ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ պար։
ՆԱՏԱՇԱ. Տանգո, ֆոկստրոտ, չառլըստոն և այլն։ ՊԵՏՐՈՍ.
ՆԱՏԱՇԱ. Ռուսաց պարեր գիտե՞ք։
ՊԵՏՐՈՍ. էդ էլ չգիտեմ։ Ջահել ժամանակս շատ եմ պարել