«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/446»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:59, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. Դե լավ, թող մի բաժակ պիվա խմեմ, ծարավ եմ:

ԺՈՐԺ. Լավ, նստիր հենց այստեղ։ Բայց վերարկուդ հագիր։ (Օգնում է վերարկուն հագնելու): Կոճկիր։ Այ, այդպես։ Նստիր ու ոտներդ թաքցրու սեղանի տակ։ Չշարժվես: (Նստեցնում է առանձին սեղանի մոտ` ավանսցենի կողմում):
ՊԵՏՐՈՍ. էս էլ ոտներս, դե ասա, որ պիվա տա։ ԺՈՐԺ.
ՊԵՏՐՈՍ. Դե դու ինձ մենակ թող, որ մտածեմ, թե ինչ պիտի ասեմ խնամուս։
ԺՈՐԺ. (Մոտենում է իր ընկերներին):


ՏԵՍԻԼ 11



ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇԵՍ


ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով, ուզում է նստել, բայց Պետրոսին տեսնելով, զարմանում է ու մոտենում նրան): Բահ, դու այստե՞ղ, ո՞ր քամուց։ ՊԵՏՐՈՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Նստելով): Այդ ինչո՞ւ ես վերարկուդ այդպես կոճկել ու կուչ եկել։
ՊԵՏՐՈՍ. Ցուրտ է։
ԱՐՏԱՇԵՍ. Դու մրսո՞ւմ ես:
ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ հարբուխ ունեմ։ (Կեղծ հազում է ու փռշտում):
ԱՐՏԱՇԵՍ. Դու ե՞րբ ստացար հարբուխ, մի երկու ժամ առաջ առողջ էիր։
ՊԵՏՐՈՍ. (Փռշտում է): Աշխարհիս բաներն էդպես են. մի ժամ առաջ առողջ էիր եզան պես, մեկ էլ տեսար տնգլփստան տվիր, կամ մի օր առաջ գրպանումդ քամիներ էին խաղում, մեկ էլ տեսար աստված միլիոններ ուղարկեց