«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/449»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:31, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. Կռիվը։

ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւմ դեմ։
ՊԵՏՐՈՍ. Ա տղա, դու ինչ դմբո մարդ ես: «Ո՞ւմ դեմ»: Քո էդ ավազակ բոլշևիկների դեմ։ Բայց առաջ-առաջ էդ Միլյուկով շան տղին պիտի սպանել տամ։ ԱՐՏԱՇԵՍ.
ՊեՏՐՈԱ. Նա բոլշևիկներից էլ բեթար է, դու չես ճանաչում։ Կռիվը կտանենք ու տարժեստվենի կմտնենք Ռուսաստան, բոժե ցարիա խրանի. չաստնիյ սոբոստվենոստր վաստանավիտ կանենք, հանքերս կծախեմ, փողերս գրպանս կդնեմ ու հայդա էլի Պարիժ։ Ինձանից հետո թող քո Ռուսաստանն էլ, քո Կավկազն էլ և քո Հայաստան- մայաստանն էլ քարուքանդ լինեն, այնումս չեմ գցիլ: Չալավեկ։ Ադա, հրամայիր մի լավ բան բերի։
ԱՐՏԱՇԵՍ. Լավն այն կլինի, որ վեր կենաս, գնանք տուն, տասնումեկ ժամն է։
ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով): Տուն գնանք։ Խե՞, ես գժվե՞լ եմ։ Ամերիկայում գիշերվա գործն առավոտյան չեն գցում։
ԱՐՏԱՇԵՍ. էլի՞ Ամերիկա։ Փեսա, ինչպես տեսնում եմ, գլուխդ ուսերիդ վրա չէ։
ՊեՏՐՈՍ. Ներողություն: էդ քո գլուխն է, որ շալթայ-բալթայ է անում, բան չես հասկանում։ Մին էնտեղ մտիկ արա է, տեսնո՞ւմ ես իմ ասլան որդուն, պարծեցիր հաա, քո քրոջ որդին է։
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչ է արել, որ պարծենամ, բացի թուղթ խաղալուց, հարբելուց ու դանսինգներում պարելուց։ ՊԵՏՐՈՍ.
ԱՐՏԱՇԵՍ. Օհո, ֆրակ ես հագել։
ՊԵՏՐՈՍ. Խե՞ չեմ հագնիլ: Օրես դենն ինձ փռակ էլ է սազելու, սմոկինգ էլ (Երգում է): Տրա՜-րա՜- րա՜, տա՜-տա՜-տա՜, տա՜-րա՜-տա՜...