«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/452»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:00, 1 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

խառը: Հանաճախորդները մեծ մասամբ անգլիացիներ, ամերիկացիներ ռուսներ են` երկու սեռերից:


ՏԵՍԻԼ 1


(Վարագույրը բացվելիս հաճախորդներ կան արդեն: կամարի մյուս կողմում երաժշտություն: Երաժիշտները հագած են ռուսական կամ ցիգանային զգեստներ: Երևում են պարող-պարուհիներ նույն զգեստներով. մեկը միայն նրանցից հագած է կովկասյան լեռնականի զգեստ, մեջքին կապած դաշույն: Ուսերի վրա ունի կարմիր բաշլղ (գլխնոց):
ՆԱՏԱՇԱ. (Հագնված է ավելի շքեղ, քան երկրորդ արարվածի մեջ): Այս գիշեր մենք կունենանք մի զվարճալի հյուր։
ՎԱՐԻՉ. (Շիկահեր մարդ է, մոտ 45 տարեկան, հագած է ֆրակ): Ո՞վ է։
ՆԱՏԱՇԱ. Ժորժ Մինթոևի հայրը։
ՎԱՐԻՉ. Այդ հայտնի նավթարդյունաբերն ու կալվածատե՞րը, որի մասին ասում են, թե առաջ սայլապան է եղել։
ՆԱՏԱՇԱ. Սայլապան լինելն անեկդոտ է, բայց տգետի մեկն է։
ՎԱՐԻՉ. Աշխատիր լավ քամել։ Այդ միլիոնատեր էմիգրանտները ալյուրի տոպրակներ են, որքան թափ տաս, էլի անկյուններից մի բան կթափվի։
ՆԱՏԱՇԱ. Կաշխատեմ, միայն պայմանով, որ տոկոսս ավելացնես այս գիշեր:
ՎԱՐԻՉ. Շատ լավ։
ՆԱՏԱՇԱ. Մի ուրիշ պայման, այս գիշեր ես Նատաշա չեմ, այսինքն` ոչ պարուհի, ոչ երգչուհի։
ՎԱՐԻՉ. Հապա ի՞նչ ես։
ՆԱՏԱՇԱ. Նյու-Յորքից եկած մեծահարուստ ամերիկուհի, այն էլ հռչակավոր միլիարդեր Մորգանի քույրը։
ՎԱՐԻՉ. Tier!, ա՞յդ ի՞նչ նոր կոմեդիա է։
ՆԱՏԱՇԱ. Հետո կբացատրեմ։ (Նկատելով առաջին անծանոթին): Հյուր եկավ, գնա ընդունելու։ ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈԻՆ.