«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/457»–ի խմբագրումների տարբերություն
(Տարբերություն չկա)
|
06:40, 2 Նոյեմբերի 2019-ի տարբերակ
ՆԱՏԱՇԱ. Այո, մենք այդպես կըսենք. երբ մեկը կմեռնե հանկարծ, առանց զգուշացնելու։
ՊԵՏՐՈՍ. Ուրեմն սիրտը տրաքե՞լ է, հե՞ ։
ՆԱՏԱՇԱ. Այո։
ՊԵՏՐՈՍ. Խե՞:
ՆԱՏԱՇԱ. Որովհետև հարբեցող էր։
ՊԵՏՐՈՍ. Ըմբո՞:
ՆԱՏԱՇԱ. Այո, հարբեցող, թուղթ խաղացող, շառլատան, կռվարար, սրիկա, ապաշ, սկանդալիստ...
ՊԵՏՐՈՍ. Բո, բո, բո, Ամերիկայի պես մի մեծ պետության դեսպան ու սկանդալի՞ստ։
ՆԱՏԱՇԱ. (Շփոթված): Դեսպան, այո, իհարկե, դեսպան էր, օպերետտի հուշարար չէր, ներողություն, միտքս մի քիչ խառնվեց։ (Բաժակը զարկելով Պետրոսի բաժակին): Խմենք։ ՊԵՏՐՈՍ.
ՆԱՏԱՇԱ. (Բաժակը նորեն զարկելով Պետրոսի բաժակին): Այս էլ իմ կենացը։
ՊԵՏՐՈՍ. Ախ, ներողություն, հրամանոցդ կենացը։ (Խմում է): Հա, էն էի ուզում ասել, խնամի։ (Կողմ): Չգիտեմ, ո՞նց սկսել։
ՆԱՏԱՇԱ. Ասացեք, միստեր Մինթոև, իմ լսողություն ձեզի համար բաց է, կրնաք չզարնել անոր դռներ։
ՊԵՏՐՈՍ. էդ ի՞նչ անուշ բան ասացիր, խնամի, ուրեմն կարող եմ համարձակ խոսել, չէ՞։
ՆԱՏԱՇԱ. Հարկավ, միստեր Մինթոև, հարկավ, մենք ամերիկացիքս կսիրենք ըլլալ պարզ, համարձակ, քիչ մալ ավելի։ (Թեթևակի մերձենում է Պետրոսին): Քիչ մալ ավելի...
ՊԵՏՐՈՍ. (Հանելի ցնցումով): Աֆարիմ, քալեն կծեմ, աֆարիմ... հենց էդ է պատճառը, որ մենք էդքան սիրում ենք ձեզ: Հա, գիտես, ես ուզում էի մի քիչ խոսել գործի մասին։ ՆԱՏԱՇԱ.