«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/432»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:11, 2 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Մետր դ՛օտելը այո ու այն կողմ գնալով, հսկում է կարգապահությունը:


ՏԵՍԻԼ 1



ՍԵՐՅՈԺԱ, ԳՐԻՇԱ, հետո ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ


ՍԵՐՅՈԺԱ ԵՎ ԳՐԻՇԱ. (Առաջին պլանի վրա միջնորմի մոտ, ավանսցենից հետո նստած «նաոդի» են խաղում, գարեջուր ըմպելով: Մի առ ժամանակ խաղում են լուռ, բայց ոգևորված: Քարերը զարկում են նարդախտակին ուժգին թափով, հաճախոդների շրջանում առաջացնելով դժկամություն):
ՍԵՐՅՈԺԱ. (Առողջակազմ, կարմիր երեսով, կուշտ դեմքով 37 — 38 տարեկան մեկն է. հագնված է պարիզյան հավակնությամբ, երեսն ածիլված է ամբողջովին, հանկարծ գրգռվում է): Ներողության, շեշ ու դու և ոչ թե դուշեշ:
ԳՐԻՇԱ. (40 — 42 տարեկան տղամարդ է, նիհար, բայց առողջակազմ, երեսն ածիլված է, ընչացքը կարն խուզած. հագած է հնամաշ հագուստ): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Գոռոզաբար): Ես քեզ ասում եմ շեշ ու դու, ուրեմն շեշ ու դու:
ԳՐԻՇԱ. (Կուրծքը դուրս ցցելով): Երր նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի պորուչիկ Գրիգորիյ Սոլոմոնովիչ Ամիրխանովն ասում է դուշեշ, ոչ մի շուն շանորդի չի կարող ասել, թե դուշեշ չէ։
ՍԵՐՅՈԺԱ. Թքել եմ։ Շեշ ու դու։
ԳՐԻՇԱ. (Ձայնը բարձրացնելով): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Ձայնը բարձրացնելով): Շեշ ու դու։
ԳՐԻՇԱ. (Ձեռը զարկելով սեղանին): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Ձեռը զարկելով սեղանին): Շեջ ու դու։
ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Ոտքի ելնելով): Շեշ ու դու։
ՄԵՏՐ Դ՛ՕՏԵԼ. (Շտապով գալիս է միջնորմի ետևից): Мessleurs, messieurs, pas de bruit, doucement doucement[1]:

  1. Պարոններ, պարոններ, առանց աղմուկի հանդարտ, հանդարտ: