«Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/435»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:49, 2 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ԺՈՐԺ. Ընկել եմ մի կեղտոտ ճանճի մեջ, չգիտեմ ինչպես դուրս գալ: Երկու Ժամ առաջ հորիՑս խորամանկությամբ պոկեՑի մի քանի հարյուր ֆրանկ, գնացի Օսման, այն էլ տանուլ տվեցի։ Նատաշան չի՞ եկել այստեղ, (Գինի է ածում ու խմում):

ՍԵՐՅՈԺԱ. Չի եկել: Դու կարծում ես, որ նա կարո՞ղ է քեզ փրկել: (Խմում է):
ԺՈՐԺ. Օօ՜, ոչ։ Իմ բարեսիրտ սիրուհին նույնքան է հարուստ, որքան մեզնից ամեն մեկը, այսինքն անփող։ Ահա Ստյոպան. նրա մոտ չխոսես այդ մասին:


ՏԵՍԻԼ 4



ՆՈՒՅՆՔ և ՍՏՅՈՊԱ


ՍՏՅՈՊԱ. (Գալիս է ձախ կողմի դռնով. 36—38 տարեկան, նիհար, գունատ դեմքով մեկն է. ձևերն ու շարժումները ներվայն են, խոսում է արագ-արագ. առանց բարևելու նստում է, գլխարկը մի կողմ շպրտելով):
ՍԵՐՅՈԺԱ. Առանց ասելու երևում է, որ բաներդ բուրդ են։ ՍՏՅՈՊԱ.
ԺՈՐԺ. Եվ տանը չես եղել երկու օր ու մի գիշեր։ Լիդիան քեզ փնտրում է ամենուրեք։
ՍՏՅՈՊԱ. (Դատարկ գրպանները շուռ տալով): Ո՞ր օրինավոր մարդը կարող է իր կնոջ աչքին երևալ այս գրպաններով։ Բացի դրանից կա մի հանգամանք, որ ինձ փախցնում է տնից։ Ա՛հ, ավելի լավ է լռենք և խմենք։ (Խմում է): Ինձ փող է հարկավոր, ինչպես ջուրը ծարավից տառապողին։
ՍԵՐՅՈԺԱ. (Թղթի կապոցը գրպանից դուրս բերելով, տալիս է Ստյոպային): Ահա քեզ միջոց, ծախիր և դու էլ կունենաս փող, ես էլ։
ՍՏՅՈՊԱ. Այս ի՞նչ է։ (Կապոցը հոտոտում է): Աա՜, հասկացա։ (Կապոցը շտապով գրպանն է դնում):
ՍԵՐՅՈԺԱ. Կարո՞ղ ես ծախել։