«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/436»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Նրա ահարկու դեմքը փոքր-ինչ պայծառացավ, երբ իր նստած բարձրավանդակի հեռավորությունից նշմարեց բերդի մեջ լույսի ծիրանազույն շառավիղներ: Շառավիղները հետզհետե աճում էին և արշալույսի առաջին ճառադայթների նման բոշանում էին շրջակա բարձրությունների վրա։ Երբեմն խավարում էին նրանք, կարծես օև, միգանման ամպերը անցնում էին նրանց վրայով և ծածկում էին յույսի պայծառությունը։ Այդ միջոցին բերդից մի ֆշանք բարձբացավ օդի մեջ, պայթեց և հրեղեն կայծերը թափվեցան դեպի ամեն կողմ։
Նրա ահարկու դեմքը փոքր-ինչ պայծառացավ, երբ իր նստած բարձրավանդակի հեռավորությունից նշմարեց բերդի մեջ լույսի ծիրանագույն շառավիղներ: Շառավիղները հետզհետե աճում էին և արշալույսի առաջին ճառագայթների նման բոշանում էին շրջակա բարձրությունների վրա։ Երբեմն խավարում էին նրանք, կարծես սև, միգանման ամպերը անցնում էին նրանց վրայով և ծածկում էին յույսի պայծառությունը։ Այդ միջոցին բերդից մի ֆշանք բարձրացավ օդի մեջ, պայթեց և հրեղեն կայծերը թափվեցան դեպի ամեն կողմ։

— Վերջապես...— ասաց նա, վեր կենալով.— վարագույրը բացվեցավ, պատարագիչը երևան եղավ...
— Վերջապես...— ասաց նա, վեր կենալով.— վարագույրը բացվեցավ, պատարագիչը երևան եղավ...

Նա սկսեց սարի բարձրությունից ցած իջներ Ստորոտում, դեպի ափի մոտ, գտնվում էր բանակը։ Զինվորների մեծ մասը արթուն էր։ Սկսեց դիմել դեպի ծերունի Մելիք-Փարսադանի վրանը, իր մտքում ասելով.
Նա սկսեց սարի բարձրությունից ցած իջնել Ստորոտում, դեպի ափի մոտ, գտնվում էր բանակը։ Զինվորների մեծ մասը արթուն էր։ Սկսեց դիմել դեպի ծերունի Մելիք-Փարսադանի վրանը, իր մտքում ասելով.

— Նա այժմ արթուն կլինի։ Ծերացած դևերը յոթն տարին մի անգամ են քնում, այն էլ յոթն օր շարունակ։
— Նա այժմ արթուն կլինի։ Ծերացած դևերը յոթն տարին մի անգամ են քնում, այն էլ յոթն օր շարունակ։

Եվ իրավ, ծերունի զորավարի վրանում լապտերը դեռ վառվում էր։ Նա ներս մտավ, գտավ նրան միայնակ նստած, կարդում էր մի փոքրիկ գիրք: Դա Նարեկ էր, որը սովորություն ուներ բարեպաշտ ծերունին կարդալ ամեն երեկո և առավոտ։

—Թո՛ղ այդ գիրքը,— ասաց նա նստելով.— պարսից թագավորի «բաթման-ղլիճը» քեզ համար լավ խաբար է բերել։
—Թո՛ղ այդ գիրքը,— ասաց նա նստելով.— պարսից թագավորի «բաթման-ղլիճը» քեզ համար լավ խաբար է բերել։

— Ի՞նչ խաբար,— հարցրեց ծերունին, Նարեկը թաքցնելով իր ձոցի մեջ։
— Ի՞նչ խաբար,— հարցրեց ծերունին, Նարեկը թաքցնելով իր ծոցի մեջ։

— Տեր Ավետիքը արդեն իր դալյաքությունը<ref>Դալլաթյուն նշանակում է սափրիչություն, բայց ժողովրդի բերանում բամանկության, խաբեության նշանակություն ևս ունի</ref> բանեցրեց խանի գլխի վրա...— ասաց նա ծիծաղելով։
— Տեր Ավետիքը արդեն իր դալյաքությունը<ref>Դալլաթյուն նշանակում է սափրիչություն, բայց ժողովրդի բերանում բամանկության, խաբեության նշանակություն ևս ունի</ref> բանեցրեց խանի գլխի վրա...— ասաց նա ծծիծաղելով։

Ծերունի զորավարը գիտեր, որ տեր Ավետիքը սափրիչի կամ դայլաքի կերպարանքով էր մտել բերդը, բայց թե ի՞նչ դալլաքություն էր բանեցրել— այդ մասին դեռ տեղեկություն չուներ։ Նա հարցրեց.
Ծերունի զորավարը գիտեր, որ տեր Ավետիքը սափրիչի կամ դայլաքի կերպարանքով էր մտել բերդը, բայց թե ի՞նչ դալլաքություն էր բանեցրել— այդ մասին դեռ տեղեկություն չուներ։ Նա հարցրեց.