«Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/80»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Վերջապես մենք ներսում ենք: Թե ինչը ձեզ ամենից շատ կզարմացնի, չգիտեմ. մաքրությունն ու թարմ օդը, փոխակրիչի շարժվող, խոտով բեռնավորված լայն ժապավենները, թափանցիկ խողովակները, որոնցով հոսում է կաթը, թե մարդկանց բացակայությունը: Հնարավոր է նաև՝ բոլորը միասին։ Այստեղ կթվորուհիներ չկան. նրանց փոխարինում են օպերատորները, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ ժամում 200 կով կթել։ Այդ գործում նրանց օգնում են ավտոմատ մեքենաները: Կթող ապարատներից կաթը խողովակներով լցվում է ուղղակի կաթնաընդունիչ խցիկ: Գյուղում ապրողները գիտեն, թե որքան
Վերջապես մենք ներսում ենք: Թե ինչը ձեզ ամենից շատ կզարմացնի, չգիտեմ. մաքրությունն ու թարմ օդը, փոխակրիչի շարժվող, խոտով բեռնավորված լայն ժապավենները, թափանցիկ խողովակները, որոնցով հոսում է կաթը, թե մարդկանց բացակայությունը: Հնարավոր է նաև՝ բոլորը միասին։ Այստեղ կթվորուհիներ չկան. նրանց փոխարինում են օպերատորները, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ ժամում 200 կով կթել։ Այդ գործում նրանց օգնում են ավտոմատ մեքենաները: Կթող ապարատներից կաթը խողովակներով լցվում է ուղղակի կաթնաընդունիչ խցիկ:
Գյուղում ապրողները գիտեն, թե որքան
դժվար է, հատկապես ձմռանը, կեր պատրաստելն ու կովին կերակրելը, իսկ այստեղ երկու հազար կով կերակրում են ընդամենը երկու մարդ: Մեկը աշտարակից կանաչ կերը մատուցում է խոհանոց, որն այդպես էլ կոչվում է՝ կերախոհանոց, մյուսը «հրամաններ է տալիս» հենց կերախոհանոցում, շրջապատված մեծ, փակ բաքերով, որոնց մեջ կերը հյութեղ և սննդարար է դառնում։ Սեղմում է մի կոճակը, և պահանջվող կերը մի բաքից խողովակի միջով տեղափոխվում է ընդհանուր խառնիչ: Սեղմում է մյուսը, երկրորդ թաքից խառնիչի մեջ են լցվում լրացուցիչ սննդանյութեր։ Սեղմում է երրորդը, սկսում են աշխատել խառնիչի թիակները և խառնում կերը: Եվ ահա պատրաստի կերը շարժվող լայն ժապավենով ուղարկվում է կովերին: Կովերին կթում և կերակրում են այդպես: Իսկ նրանց տեղը մաքրում են շատ հեշտությամբ: Շենքի հատակին շատ ճեղքեր կան։ Փողրակներից հոսող ջրով լվանում, մաքրում են ամբողջ գոմաղբը, որը դուրս է գալիս այդ ճեղքերով: Մեկ էլ ահա թե ինչին անպայման ուշադրություն դարձրեք. թարմ ու տաք օդին, որն այստեղ այդպիսին է ամեն եղանակի: Ավտոմատների շնորհիվ է այդպես լինում: Հենց փոքր ինչ բարձրանում է ջերմաստիճանը, նրանք շենք են մղում սառը օդ, ցրտում է, միացնում են ջեռուցումը: Իսկ անհրաժեշտ պահին ավտոմատը օդափոխում է շենքը:
դժվար է, հատկապես ձմռանը, կեր պատրաստելն ու կովին կերակրելը, իսկ այստեղ երկու հազար կով կերակրում են ընդամենը երկու մարդ: Մեկը աշտարակից կանաչ կերը մատուցում է խոհանոց, որն այդպես էլ կոչվում է՝ կերախոհանոց, մյուսը «հրամաններ է տալիս» հենց կերախոհանոցում, շրջապատված մեծ, փակ բաքերով, որոնց մեջ կերը հյութեղ և սննդարար է դառնում։ Սեղմում է մի կոճակը, և պահանջվող կերը մի բաքից խողովակի միջով տեղափոխվում է ընդհանուր խառնիչ: Սեղմում է մյուսը, երկրորդ թաքից խառնիչի մեջ են լցվում լրացուցիչ սննդանյութեր։ Սեղմում է երրորդը, սկսում են աշխատել խառնիչի թիակները և խառնում կերը: Եվ ահա պատրաստի կերը շարժվող լայն ժապավենով ուղարկվում է կովերին:
Կովերին կթում և կերակրում են այդպես: Իսկ նրանց տեղը մաքրում են շատ հեշտությամբ: Շենքի հատակին շատ ճեղքեր կան։ Փողրակներից հոսող ջրով լվանում, մաքրում են ամբողջ գոմաղբը, որը դուրս է գալիս այդ ճեղքերով:
Մեկ էլ ահա թե ինչին անպայման ուշադրություն դարձրեք. թարմ ու տաք օդին, որն այստեղ այդպիսին է ամեն եղանակի: Ավտոմատների շնորհիվ է այդպես լինում: Հենց փոքր ինչ բարձրանում է ջերմաստիճանը, նրանք շենք են մղում սառը օդ, ցրտում է, միացնում են ջեռուցումը: Իսկ անհրաժեշտ պահին ավտոմատը օդափոխում է շենքը:

Մենք եղանք միայն «կովերի քաղաքում»։ Նույն ձևով, ավտոմատ մեքենաների և սարքերի օգնությամբ, խնամում են նաև խոզերին, ոչխարներին և գյուղատնտեսական մյուս կենդանիներին: Այսօր անշուշտ, բոլոր ֆերմաները չէ, որ կառուցված են այնպես, ինչպես պատմեցինք: Բայց դրանք անպայման այդպիսին կլինեն ապագայում
Մենք եղանք միայն «կովերի քաղաքում»։ Նույն ձևով, ավտոմատ մեքենաների և սարքերի օգնությամբ, խնամում են նաև խոզերին, ոչխարներին և գյուղատնտեսական մյուս կենդանիներին:

Այսօր անշուշտ, բոլոր ֆերմաները չէ, որ կառուցված են այնպես, ինչպես պատմեցինք: Բայց դրանք անպայման այդպիսին կլինեն ապագայում



{{x-larger|Անգետիկ}}
{{x-larger|Անգետիկ}}