«Լենինյան բանակին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր|title=Լենինյան բանակին|section=|previous=Ես այն չեմ այլևս, այն չեմ|next=Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորո...»:
(Տարբերություն չկա)

12:17, 6 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Ես այն չեմ այլևս, այն չեմ Լենինյան բանակին

Եղիշե Չարենց

Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորովիչին

[ 475 ]

ԼԵՆԻՆՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ
(Ողջույն գարնանային)

Ելած մթին այն, խավար բանտից՝
Նայում եմ շուրջս ահա կրկին,
Եվ կարկաչում է երգը երկրի
Կրկին սրտում իմ այնպե՜ս անգին։

Այնպես աշխույժ է ռիթմը կյանքի,
Զնգում է կյանքը այնպե՜ս առույգ,
Թովում է թափը աշխատանքի
Եվ խնդությունը, որպես առու...
Ահա փողոցը կրկին իմ դեմ

Ժիր շարժումով ու տենդով եռուն —
Կրկին քաշում է դեպի հեռուն
Ինձ հարազատ մի, երկաթե թև։
Ահա զորքեր ու պիոներներ —
Դառնում է ողջը, որպես անիվ —

Եվ դրոշնե՛րը ահա մեր վեհ
Եվ ծխնելույզը գործարանի.․․
Ախ, նա անհուն է ու աներկյուղ —
Այս կյանքը. — տե՛նդ է նա ու շարժում,
Երբ, մանավանդ որ, նրան մի կուռ

Ու անհողդողդ մի ձեռք է շարժում։
Երբ, մանավանդ որ, որպես ալիք՝
Մի ամրակուռ ու անահ բանակ
Շարժում է կյանքը, տանում անահ

[ 476 ]

Դեպի պայծառ մի, լուսե գալիք...

Ողջո՞ւյն, ողջո՞ւյն ձեզ, ընկերնե՛ր, ես
Կրկին ձեզ հետ եմ, ինչպես առաջ,
Թեկուզ ինձ կյանքը այնքա՞ն ցնցեց
Եվ դարձրեց ինձ հողմահալած․․․
Դաժան եղավ նա ու անխնա,

Գլխիս մրրիկ նա ու ձյուն թափեց —
Բայց սիրտս կրկին պայծառ մնաց
Եվ գալիքի՛ դեմ չտագնապեց։
Եվ սիրտը, սի՛րտը իմ դեգերող,
Սև տանջանքի այն բոցում սրբած՝

Հիմա հաստատ է, ինչպես դրոշ,
Եվ շողշողուն է, ինչպես պողպատ։
Կրկի՛ն զվարթ ու պայծառատես
Տեսնում եմ կյանքը ահա իմ դեմ —
Եվ իմաստուն իմ սրտով գիտեմ,

Որ նո՛րն է, նո՛րն է գալիս հանդես։
Ինչպես գարնանը ամեն ճեղքից
Խուժում է կյանքը, ելնում անահ —
Այնպես մեր նո՛ր այս, ելնող երկրից
Հիմա ելնում է նորքը... Օ նա

Ահա քայլում է հաստատակամ
Եվ լենինյան այս դարը մեր վեհ
Ժառանգելու է նա, հաղթական,
Եվ տանելու է դեպի եզերք։
Որքան էլ հողմ գա ու փոթորիկ,

Որքան մրրիկ մեծ ու խոր տագնապ —
Դիմանալու է նա բոլորին
Ու հանելու է նավը մեր ափ...
Ողջու՜յն, ողջո՜ւյն, իմ ընկերներ նո՛ր,
Իմ հարազատ ու իմ մե՜ծ բանակ,

Իմ սիրտը լիքն է հիմա խինդով

[ 477 ]

Եվ զրնգում է երգս անա՛հ։
Ու զրնգում է սիրտդ իմ մեջ,
Հնչում է ռիթմը քո, որպես կոչ —
Եվ լի՜քն է սիրտս այնպես,

Որպես գարնա՛ն մի, գարնան բողբոջ։
Ախ, նա անհո՛ւն է ու աներկյուղ —
Այս կյանքը, տե՛նդ է նա ու շարժում,
Երբ, մանավանդ որ, նրան մի կուռ
Ու անհողդողդ մի ձեռք է շարժում․․․
Այդ ձեռքը մե՛րն է, այդ ձեռքը — մե՛նք,
Մեր ցանկությունը, կա՛մքը անահ,—
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ, իմ ընկերնե՛ր,
Իմ հարազատ ու իմ մե՜ծ բանակ․․․

1927, 17 III․ Թիֆլի