«Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/82»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չNo edit summary |
||
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 11. | Տող 11. | ||
1805 - 1875 |
1805 - 1875 |
||
Վաղուց, ավելի քան հարյուր տարի առաջ, շոտլանդական փոքրիկ հյուրանոցի սենյակներից մեկում միջին տարիքի, հեզաբարո մի ուղևոր մոռացել էր իր ձեռնափայտը։ Հյուրանոցի տերը ձեռնափայտին ամրացրեց «Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենին» երկտողը և ձեռնափայտը տարավ փոստ: Փոստն ընդունեց այդ կարճ հասցեով ծանրոցը և այն հասցրեց մոռացկոտ ճամփորդին: Որովհետև այն ժամանակ արդեն ամբողջ աշխարհը գիտեր այդ արտասովոր մարդու ազգանունը։ Վաղ մանկությունից սկսած և ամբողջ կյանքում մեզ հետ ապրում են Անագե տոկուն զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկն ու այն տղան, որը միակն էր, որ ի լուր մարդկանց բացականչեց ճշմարտությունը` թագավորըը մերկ է։ Աշխարհում, հավանաբար, քիչ երեխաներ կան, որ չեն ճանաչում Անդերսենի հեքիաթների հերոսներին: Այդ հեքիաթներում կա այն ամենը, ինչը մշտապես պետք է ապրի իսկական, լավ մարդու մետ. |
Վաղուց, ավելի քան հարյուր տարի առաջ, շոտլանդական փոքրիկ հյուրանոցի սենյակներից մեկում միջին տարիքի, հեզաբարո մի ուղևոր մոռացել էր իր ձեռնափայտը։ Հյուրանոցի տերը ձեռնափայտին ամրացրեց «Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենին» երկտողը և ձեռնափայտը տարավ փոստ: Փոստն ընդունեց այդ կարճ հասցեով ծանրոցը և այն հասցրեց մոռացկոտ ճամփորդին: Որովհետև այն ժամանակ արդեն ամբողջ աշխարհը գիտեր այդ արտասովոր մարդու ազգանունը։ |
||
Վաղ մանկությունից սկսած և ամբողջ կյանքում մեզ հետ ապրում են Անագե տոկուն զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկն ու այն տղան, որը միակն էր, որ ի լուր մարդկանց բացականչեց ճշմարտությունը` թագավորըը մերկ է։ Աշխարհում, հավանաբար, քիչ երեխաներ կան, որ չեն ճանաչում Անդերսենի հեքիաթների հերոսներին: Այդ հեքիաթներում կա այն ամենը, ինչը մշտապես պետք է ապրի իսկական, լավ մարդու մետ. հարգանք դեպի քաջությունը, բարություն և կարեկցանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր դժվարին կացության մեջ են, սեր հասարակ մարդկանց նկատմամբ, ծաղր և արհամարհանք պարծենկոտների ու անսիրտների հանդեպ։ Այդ հեքիաթներում կողք-կողքի ապրում են լացն ու ծիծաղը, վիշտն ու ուրախությունը, ինչպես լինում է իրական կյանքում: Անդերսենը մեծ հեքիաթասաց էր և շատ լավ էր հասկանում, որ ամենահրաշապատում հեքիաթն անգամ պետք է արտացոլի կյանքը: |
|||
Իսկ կյանքն այդ արտասովոր մարդը լավ գիտեր: |
|||
Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թ ապրիլի 2 ին փոքրատարած Դանիայի Օդենսե փոքրիկ քաղաքում: Նրա հայրը աղքատ կոշկակար էր, և հեքիաթագրի |