«Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/85»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Անին ունեցել է քարանձավային թաղեր: Քարանձավներն օգտագործել են նաև եկեղեցին որպես զորանոցներ ու զինանոցներ։ Անիի քարանձավային բնակարանները թաքստոց են ծառայել թշնամիների հարձակումների ժամանակ։ Քարանձավների մեծ մասն այժմ փլված է։

Անեցիները շատ էին սիրում իրենց քաղաքը և հերոսաբար մարտնչում էին նրա անկախության և ազատության համար։ Տարբեր դարերում Անիի վրա են հարձակվել բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, մոնղոլթաթարները։
Անեցիները շատ էին սիրում իրենց քաղաքը և հերոսաբար մարտնչում էին նրա անկախության և ազատության համար։ Տարբեր դարերում Անիի վրա են հարձակվել բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, մոնղոլ–թաթարները։

1042 թ. հայոց բանակը սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության է մատնել Անին նվաճել փորձող բյուզանդացիներին և Անիում թագավոր օծել տասնութամյա Գագիկին։ Թագադրումից երկու տարի անց Գագիկ Երկրորդը ճակատամարտ է մղել բյուզանդական զորքերի դեմ և նրանց ջախջախել Անիի պարիսպների տակ։ Հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին գրում է, որ հայոց բանակը 1042—1045 թվականներին ևս երեք անգամ ջախջախել է Անին նվաճելու եկած բյուզանդական մեծաքանակ բանակները։ Իր գոյության ընթացքում Անին շատ հաղթանակներ ու պարտություններ է տեսել։ 12-րդ դարում քաղաքը մի քանի անգամ ձեռքից-ձեռք է անցել։ Քայքայվել ու ավերվել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ (14-րդ դար)։ Նվաճողներից մեկը՝ Չարմաղան զորավարը, ապշել է քաղաքի վայելչագեղությունից։ «Սպանեցեք բոլորին,– հրամայել է նա,– բացի արհեստավորներից»։ Եվ նա գերեվարել է հազարավոր արհեստավորների՝ մոնղոլական տիրույթների խորքերում նրանց ձիրքերն օգտագործելու համար։

Տող 9. Տող 9.
Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Պեղումները հնարավորություն տվեցին պարզել քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների համակարգը, ջրմուղի հիմնական ուղղությունները։ Բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներ, հարուստների շքեղ ապարանքներ, հասարակ ժողովրդի հյուղակներ, արհեստավորների գործատներ։

Անիի հերոսական պատմությունը ներշնչանքի աղբյուր է եղել հայ գրողների համար։ Նրա մասին գրվել են շատ գրքեր
Անիի հերոսական պատմությունը ներշնչանքի աղբյուր է եղել հայ գրողների համար։ Նրա մասին գրվել են շատ գրքեր։

{{Կենտրոն|<big>'''
Անկշռություն'''</big>}}
<big>'''Անկշռություն'''</big>

Զարմանալի երևույթ է անկշռությունը։ Երբ տիեզերանավը դուրս է գալիս մերձերկրյա ուղեծիր, բոլոր առարկաները հանկարծ կորցնում են իրենց կշիռը։ Շրջված բաժակից, օրինակ, ջուրը չի թափվում։ Եթե բաժակը թափահարենք և ջուրը թափենք, ապա այն կընդունի գնդի ձև և կմնա օդում կախված։ Շարժվելու համար ոչ մի ջանք հարկավոր չէ. դուք լողում, սավառնում եք օդում։ Տիեզերք ուղարկված ձկնիկները սկզբում լողում են ոչ թե ուղիղ գծով, այլ պարուրագծով, ավելի ու ավելի փոքրացող շրջանով։ Մի քանի օր անց միայն նրանք սկսում են լողալ նախկինի պես ուղիղ։ Մինչդեռ տիեզերքում լույս աշխարհ եկած