«Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/98»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Երկրագնդի վրա կա վեց մայր ցամաք: Ամենամեծը Եվրասիան է։ Այս մայր ցամաքում է գտնվում մեր հայրենիքը` Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը։ Ըստ տարածքի չափերի երկրորդ մայր ցամաքը ''Աֆրիկան'' է: Նրա ափերը ողողում են երկու օվկիանոսներ` Հնդկականն ու Ատլանտյանը։ Երկու մայր ցամաքներ` Հյուսիսային ''Ամերիկան'' և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի նեղ պարանոցով: ''Անտարկտիդան'' հինգերորդ մայր ցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և երկրագնդի միակ մայր ցամաքն է, ուր մշտական բնակիչներ չկան: Ամենափոքր մայրցամաքը ''Ավստրալիան'' է, որը գտնվում է Հարավային կիսագնդում: Մայրցամաքների չափերն ու ուրվագծերն անընդհատ փոփոխվում են: Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, ''Ասիայի'' մի մասը և Ավստրալիան կազմել են մեկ մայրցամաք` Գոնդվանան։ Երկրակեղևի տրոհվելու և տեղաշարժվելու հետևանքով այդ մայրցամաքը բաժանվել է մի քանի մասի: Այդպես են առաջացել ներկայիս մայրցամաքները։ Մեր ժամանակներում էլ են մայրցամաքները դանդաղորեն տեղաշարժվում: Օրինակ, աստիճանաբար միմյանցից ավելի ու ավելի են հեռանում Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան: Դեռևս հին ժամանակներից երկրագնդի ցամաքը բաժանում են ոչ միայն մայրցամաքների, այլև` աշխարհամասերի: Աշխարամասերը նույնպես վեցն են` ''Եվրոպա'', Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքները կազմում են մեկ աշխարհամաս` Ամերիկան, իսկ մայրցամաքներից մեկում` Եվրասիայում, գտնվում են երկու աշխարհամաս` Եվրոպան և Ասիան: Նրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը և այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Ուրալյան լեռներում այնտեղ, ուր անցնում է Եվրոպայի և Ասիայի միջև պայմանական սահմանագիծը, կանգնեցված են մի քանի կոթողներ։ Եվ պատահում է այնպես, որ այդ կոթողների մոտ լուսանկարվելու պատրաստվող զբոսաշրջիկները մի ոտքով կանգնած են լինում Եվրոպայում, մյուսով` Ասիայում: Ինչպես են առաջացել աշխարհամասերի անվանումները։ Եվրոպացիները հայտնագործելով նոր երկրներ` դրանք կոչում էին այս կամ այն կերպ: Հին հույներն օրինակ, զանազանում էին միայն երկու աշխարհամաս` Եվրոպան և Ասիան։ Հունաստանից արևմուտք գտնվող տարածքը
Երկրագնդի վրա կա վեց մայր ցամաք: Ամենամեծը Եվրասիան է։ Այս մայր ցամաքում է գտնվում մեր հայրենիքը` Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը։ Ըստ տարածքի չափերի երկրորդ մայր ցամաքը ''Աֆրիկան'' է: Նրա ափերը ողողում են երկու օվկիանոսներ` Հնդկականն ու Ատլանտյանը։ Երկու մայր ցամաքներ` Հյուսիսային ''Ամերիկան'' և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի նեղ պարանոցով: ''Անտարկտիդան'' հինգերորդ մայր ցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և երկրագնդի միակ մայր ցամաքն է, ուր մշտական բնակիչներ չկան: Ամենափոքր մայրցամաքը ''Ավստրալիան'' է, որը գտնվում է Հարավային կիսագնդում:
Մայր ցամաքների չափերն ու ուրվագծերն անընդհատ փոփոխվում են: Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, ''Ասիայի'' մի մասը և Ավստրալիան կազմել են մեկ մայրցամաք` Գոնդվանան։ Երկրակեղևի տրոհվելու և տեղաշարժվելու հետևանքով այդ մայրցամաքը բաժանվել է մի քանի մասի: Այդպես են առաջացել ներկայիս մայրցամաքները։ Մեր ժամանակներում էլ են մայրցամաքները դանդաղորեն տեղաշարժվում: Օրինակ, աստիճանաբար միմյանցից ավելի ու ավելի են հեռանում Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:
Դեռևս հին ժամանակներից երկրագնդի ցամաքը բաժանում են ոչ միայն մայրցամաքների, այլև` աշխարհամասերի: Աշխարամասերը նույնպես վեցն են` ''Եվրոպա'', Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքները կազմում են մեկ աշխարհամաս` Ամերիկան, իսկ մայրցամաքներից մեկում` Եվրասիայում, գտնվում են երկու աշխարհամաս` Եվրոպան և Ասիան: Նրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը և այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով:
Ուրալյան լեռներում այնտեղ, ուր անցնում է Եվրոպայի և Ասիայի միջև պայմանական սահմանագիծը, կանգնեցված են մի քանի կոթողներ։ Եվ պատահում է այնպես, որ այդ կոթողների մոտ լուսանկարվելու պատրաստվող զբոսաշրջիկները մի ոտքով կանգնած են լինում Եվրոպայում, մյուսով` Ասիայում:
Ինչպե՞ս են առաջացել աշխարհամասերի անվանումները։ Եվրոպացիները հայտնագործելով նոր երկրներ` դրանք կոչում էին այս կամ այն կերպ: Հին հույներն օրինակ, զանազանում էին միայն երկու աշխարհամաս` Եվրոպան և Ասիան։ Հունաստանից արևմուտք գտնվող տարածքը