«Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/107»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
են, դրանց զգալի մասն իջնում է ճահճի հատակը, ծածկվում ավազով ու կավով: Միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ճահիճների և լճերի հատակն անցած և ամբողջ այդ ժամանակ հողում պառկած ծառերից առաջանում է քարածուխ: Իսկ ոսկեդեղին թափանցիկ սաթը, որից զարմանալի գեղեցիկ առարկաներ են պատրաստում, փշատերև հնագույն ծառերի քարացած խեժն է:

Երկրի ամենախոր ընդերքում ջերմաստիճանը շատ բարձր է, իսկ ճնշումը շատ մեծ: Այնտեղ ամեն ինչ այնքան շիկացած է, որ քարերն սկսում են հալվել և փոխարկվել հրահեղուկի՝ մագմայի։ Շիկացած մագման բարձր ճնշման տակ երկրի խոր ճեքերով բարձրանում է դեպի մակերևույթ և դուրս նետվում: Այդպիսի դեպքերում երկրի մակերևույթի վրա տեղի է ունենում հրաբխային ժայթքում։ Հրաբխից դուրս են թռչում շիկացած քարեր, հորդում է հրահեղուկը: Երկրի մակերևույթին այն սառչում է և նրանից առաջանում են ապարներ, օրինակ, բազալտ, որը շատ ամուր է։ Բազալտն օգտագործում են շինարարության մեջ: Այն կարելի է բարձր ջերմաստիճաններում նորից հալել և այդ հալույթից պատրաստել բացառիկ ամուր խողովակներ։
Երկրի ամենախոր ընդերքում ջերմաստիճանը շատ բարձր է, իսկ ճնշումը շատ մեծ: Այնտեղ ամեն ինչ այնքան շիկացած է, որ քարերն սկսում են հալվել և փոխարկվել հրահեղուկի՝ մագմայի։ Շիկացած մագման բարձր ճնշման տակ երկրի խոր ճեքերով բարձրանում է դեպի մակերևույթ և դուրս նետվում: Այդպիսի դեպքերում Երկրի մակերևույթի վրա տեղի է ունենում հրաբխային ժայթքում։ Հրաբխից դուրս են թռչում շիկացած քարեր, հորդում է հրահեղուկը: Երկրի մակերևույթին այն սառչում է և նրանից առաջանում են ապարներ, օրինակ, բազալտ, որը շատ ամուր է։ Բազալտն օգտագործում են շինարարության մեջ: Այն կարելի է բարձր ջերմաստիճաններում նորից հալել և այդ հալույթից պատրաստել բացառիկ ամուր խողովակներ։

Բայց շիկացած մագման միշտ չէ, որ մակերևույթ է հասնում: Շատ դեպքերում այն սառչում է Երկրի ընդերքում և դրանից գոյանում են գաբբրո կամ գրանիտ կոչվող ապարները:
Բայց շիկացած մագման միշտ չէ, որ մակերևույթ է հասնում: Շատ դեպքերում այն սառչում է Երկրի ընդերքում և դրանից գոյանում են գաբբրո կամ գրանիտ կոչվող ապարները: