«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/502»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 23. Տող 23.
— Այդպես է,— ասաց մելիքը, սուրբ դիրքը ծալելով։ Հետո նա վեր առեց մի մաքուր մետաքսյա թաշկինակ, փռեց գորգի վրա, նախ Ավետարանը դրեց նրա վրա, հետո խաչը դրեց Ավետարանի վրա, և երկուսը միասին ծրարի ձևով փաթաթեց թաշկինակի մեջ։ Երբ այդ գործողությունը վերջացավ, նա թաշկինակի ճոթերը կնքեց մոմով։ Քահանան զարմացած նայում էր։

— Հիմա կբացատրեմ ձեզ, տեր հայր, թե ինչու այդպես արեցի,— դարձավ դեպի նրան մելիքը։— Այդ խաչն ու Ավետարանը, այսպես կնքած, իմ նամակի հետ կտանեք Թորոս իշխանի մոտ, և իմ կողմից կհավատացնեք նրան, որ բոլորը, ինչ որ գրված է իմ նամակի մեջ, նույնպես անկեղծ են և հավատարմության արժանի, որպես այդ սուրբ Ավետարանի խոսքերը։ Եվ որպեսզի Նա կասկածանքով չընդունե ձեր վկայությունը, ես քրիստոնեական հավատով կրկին համբուրում եմ այդ սուրբ խաչն ու Ավետարանը, և ձեր աչքի առջև երդվում եմ իմ նամակի անկեղծության մասին։