«Ars poetica»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ թարմացում
 
Տող 7.
|author =Եղիշե Չարենց}}
 
<div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
<center><poem>'''I'''
<pages index="Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu" from=137 to=147 fromsection="" tosection=""/>
 
</div>
Ողջո՛ւյն ձեզ, ողջո՛ւյն ձեզ, Լե՛նին, Մա՛րքս,
Ու գո՛րծ, ու փորձությո՛ւն, ու երգեր նո՛ր։—
Էլ չես վերադառնա երբեք դու Կարս՝
Տերյանի, Մահարու կամ քո երգի հունով։
Ողջո՜ւյն ձեզ, ողջո՛ւյն ձեզ, Լե՛նին, Մա՛րքս,
Ու Շեքսպիր, ու Դա ՛նտ, ու վեհություն։—
Օ, ժամեր, Խոսեցե՛ք դուք հիմա պարզ
Ու բախե՛ք, ու բախե՛ք բյուրավոր դուռ...
 
'''II'''
 
Թե ուզում ես, որ խոսքդ կտրի հորիզոններ, դաշտեր,—
Պիտի վարպետ լինես անօրինակ թափի,
Ինչպես Լենինը ապստամբության, ինչպես Էյնշտեյնը
Թվի, տարածության, ձգողության, չափի։—
 
'''III'''
 
Երբ այնքան ճանաչես դու հույզերը մեր,
Որքան մժեղի մկանը ծանոթ էր Ֆաբրին—
Այնժամ դու բաց կանես պոեմների ֆաբրիկ
Եվ եթե եփվես էպոքում— կդառնաս Դանտ, Հոմե՛ր։—
 
'''IV'''
 
Քո ամպլուան<ref>ամպլուա — դերասանի դերերի բնույթը, հատկադեր. փխբ. հասարակական դեր, դիրք՝ զբաղմունքների շրջանակ:</ref> — տարերքն էր... Այս լենինյան դարում
Թեկուզ, ճիշտ է, երբեմն տարերքն էլ է ազդում,
Բայց կա այսօր մի ա՛յլ իմաստություն՝
Համառ, սիստեմատիկ, խստաբարո,
Ինչպես ինքը՝ Լենի՛նը, ինչպես դիսցիպլինը,
Որ սաստում է թե՛ կամք, թե՛ ինտելեկտ—
Եվ ձգում է գանգից քո դեպի հինը
Եվ դեպի դեռ չեկած ապագան — հազարավոր թելեր...
 
'''V'''
 
Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի հանգ
Երգդ փոխում է հանկարծ անկամ կարոտի։
Կան դավաճան շեշտեր, կան ռիթմեր, կան բառեր։
Երբ քաշում է դակտիլը<ref>դակտիլ — բանաստեղծության եռավանկ ոտք՝ շեշտն առաջին վանկի վրա:</ref> — ըմբոստացի՛ր։—
Պոե՞տ ես — դու այսօր պիտի մաքառես—
Եվ չի օգնի այստեղ քեզ գնդացիրը։
Չի օգնի սվինը։— Հինը հաճախ
Հանճարեղ անցքեր է ճարում,—
Եվ չկոտրե՛ս եթե այդ ռիթմը դավաճան—
Քեզ չի օգնի Լենինը— այս լենինյան դարում...
 
'''VI'''
 
Ես վախենում եմ, ինչպես նեկրոման<ref>նեկրոման (տ) — մեռելահարցուկ, դիագուշակ:</ref>, կես-գիշերային ժամից,
Երբ ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է անգամ քամին։
Այդ ժամին, թե արթուն եմ լինում, զգում եմ սարսափով,
Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն։
Ծերունի Վերլենը կգա ու ֆավնի1 ձայնով երգեցիկ
Կերգե աշուն, թախիծ, գիշերվա լապտեր, ակացի։
Եվ դեմը խշշացող բարդին, կթվա կրկին, թե Հայնե´ն է—
Եվ լուսինը կրկին վերևում կթերթե իմ տխուր
«Ռուբայները»...</poem></center>
 
----
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Ars_poetica» էջից