«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/530»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 7. Տող 7.
— Սուրհանդակը մատանին մի այնպիսի տեղում պահած ուներ, որ կալանավորելու ժամանակ չէին գտել։ Բայց որովհետև ինձ հայտնի էր պահած տեղը, խեղդողներին ասել էի, նրանք հանել էին և վերադարձրին ինձ։

— Երեսուն տարի կլինի,— առաջ տարավ ներքինապետը,— որ ես ծաոայում եմ խանի մոտ, բայց երբեք այս տեսակ հսկողություններ, այս տեսակ զգուշություններ չեմ տեսել նրա ամրոցի մեջ։ Անիրավ մելիք Ֆրանգյուլը նոր կարգեր է մտցրել. լրտեսները ամեն տեղ վխտում են, ամեն քայլ դիտում են, ոչինչ չես կարող անել։ Ես չեմ հասկանում, մի՞թե մարդ կարող է այս աստիճան դավաճան լինել, այս աստիճան վնասակար լինել իր ազգին և հայրենիքին։ Եվ ի՞նչ շահ ունի։
— Երեսուն տարի կլինի,— առաջ տարավ ներքինապետը,— որ ես ծառայում եմ խանի մոտ, բայց երբեք այս տեսակ հսկողություններ, այս տեսակ զգուշություններ չեմ տեսել նրա ամրոցի մեջ։ Անիրավ մելիք Ֆրանգյուլը նոր կարգեր է մտցրել. լրտեսները ամեն տեղ վխտում են, ամեն քայլ դիտում են, ոչինչ չես կարող անել։ Ես չեմ հասկանում, մի՞թե մարդ կարող է այս աստիճան դավաճան լինել, այս աստիճան վնասակար լինել իր ազգին և հայրենիքին։ Եվ ի՞նչ շահ ունի։

— Շահ ունի նա,— պատասխանեց դերվիշը դառնությամբ։ — Խանը արդեն ստորագրել է իր հրովարտակը, որով ամբողջ Չավընդուր վիճակի իշխանությունը որպես վարձատրություն շնորհում է դավաճանին։ Զեզ հայտնի է, որ Չավնդուրը Թորոս իշխանի հայրենական ժառանգությունն է։ Ուրեմն նրա ժառանգությունը գրավելու համար դավաճանը աշխատում է ոչնչացնել ԹորոսիՆ։ Եվ Չավնդուրը, դուք դիտեք, որ արդեն մելիք Ֆրանգյուլին պատկանող Բարգյուշատի հետ սահմանակից է, այդ երկու վիճակները միացնելով, դավաճանը տեր կլինի մի ընդարձակ երկրի: Ահա ձեզ գլխավոր նպատակը, որ դրդում է նրան ամեն տեսակ անիրավություններ գործել: Եվ միշտ այդ է եղել մելիք Ֆրանգյուլի ու Թորոս իշխանի տոհմերի մեջ կատարված դարևոր երկպառակությունների պատճառը։