«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/532»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 3. Տող 3.
Բարգյուշատի վիճակի Եղվարդ գյուղը Արծվանիկից (այսինքն Ֆաթալի խանի և մելիք Ֆրանգյուլի բնակության տեղից) մեկ ու կես մղոն հազիվ հեռավորություն ունե։ Եղվարդի մոտ գտնվում է մի նեղ դաշտ, որ մինչև այսօր կոչվում է Նարգիզլու-զամի։ Այդ անունը նշանակում է նարգիզների կամ շուշանների դաշտ։ Եվ իրավ, այդ ծաղկազարդ դաշտը արժանի է իր անունին։ Շրջապատած անտառախիտ լեռներով և գեղեցիկ, կանաչազարդ բլուրներով, այդ դաշտը ներկայացնում է երկրի շքեղ բնության հիանալի տեսարաններից մեկը:

Պատմությունը լռում է այդ դաշտի մասին<ref>Պատմությունից այդքանը միայն հայտնի է, որ կռիվը կատարվցավ Եզվարդ գյուղի մերձակայքում</ref>: Բայց ժողովրդական ավանդությունը շուշաններ և նարգիզներ բուսեցնող դաշտի մասին բոլորովին այլ կարծիք է հայտնում։ Նա ասում է, այդ շուշանները, այդ նարգիզներ բուսնիլ սկսան այն օրից, երբ Տայոց քաջերի արյան կաթիլները թափվեցան այղ դաշտի վրա։ Նա պատմում է այն սարսափելի կռվի բոլոր մանրամասնությունները, որ տեղի ունեցավ մեկ ու կես դար առաջ։
Պատմությունը լռում է այդ դաշտի մասին<ref>Պատմությունից այդքանը միայն հայտնի է, որ կռիվը կատարվցավ Եղվարդ գյուղի մերձակայքում</ref>: Բայց ժողովրդական ավանդությունը շուշաններ և նարգիզներ բուսեցնող դաշտի մասին բոլորովին այլ կարծիք է հայտնում։ Նա ասում է, այդ շուշանները, այդ նարգիզներ բուսնիլ սկսան այն օրից, երբ Տայոց քաջերի արյան կաթիլները թափվեցան այղ դաշտի վրա։ Նա պատմում է այն սարսափելի կռվի բոլոր մանրամասնությունները, որ տեղի ունեցավ մեկ ու կես դար առաջ։

Լուսնկա գիշեր էր։ Նարգիզների դաշտում միայնակ թափառում էր բաց, թավահեր գլխով, բոբիկ ոտներով, երկայն, սպիտակ կտավյա շապիկը հագած մարդը։ Նա թափառում էր դիակների մեջ, որպես Եղիշեն Ավարայրի դաշտում։ Դեպի ամեն կողմ տիրում էր մահվան լռությունը։ Հրացանների ձայնը, սուրերի շառաչյունը, մարզիկների կատաղությունը բոլորովին դադարել էր։ Լսելի էին լինում միայն դեռ չհանգստացած վիրավորների դառն հառաչանքները։