«Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/536»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:14, 20 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մնացին երկու կրակների մեջտեղում։ Մի կողմից պարսիկները, իսկ մյուս կողմից մելիք Ֆրանգյուլը իր նման հայերով...

Կոտորածը դեռ շարունակվում էր, մինչև գիշերային խավարը բոլորովին պատեց կռվի դաշտը:

Ինքը Ֆաթալի խանը վերք ստացավ. նրա եղբայր Աղասի խընը սպանվեցավ: Սպանվեցավ և հայոց զորքերի գլխավոր հրամանատարը` Թորոս իշխանը։ Այդ հզոր առյուծի ամբողջ մարմինը պատած էր վերքերով, բայց դեռ կռվում էր։ Նա ընկավ քաջի և հերոսի մահով։

Հայոց մյուս զորապետներից Մելիք֊Փարսադանյան Բալին վերք ստացավ պարանոցի վրա (դրան տեսանք մենք)։ Իշխան Ստեփաննոս Շահումյանը գերի բռնվեցավ։ Նրա ձին գնդակահար լինելով, ցած ընկավ և տակով արեց իշխանին. այդ միջոցին պարսիկները վրա հասան և գերեցին նրան։ Զորապետներից ազատվեցավ Մելիք-Նուբարը, որը միայն հազար և չորս հարյուր հայ զինվորների հետ ողջ մնաց սարսափելի կոտորածից...[1]

  1. «Բայց Մէլիք-Ֆրանգուլին Երիցվանիկ (Արծրունիկ) ավանին, որ և ասք Կարմիր-վանք և կողմանս Բարգիշատալ, գրեաց առ Թորոսն այսպեէս... (Նամակի օրինակը մենք թողեցինք): Եվ ոչինչ փոյթ եղել նման լինելն անհավատարիմ, նենգավոր, թշնամի աստուծոյ խրոյ, ժողովուրդեան մատնիչ է սաստակիչ Եվ հավատաց Թորոս բանից նորա, և էլ գնաց միամտութեամբ և եհա: Ի յեղեվարդ, որ է ի սահմանս Բարգիշտայա ինքն և ամենայն զօրք ուր, է բանակեցավ անդ: Եվ եկն առ նա Ֆրանգույան հարազատ և եկաց ի մի կողմն Թորոսին: Եհաս անդր և Բաթալի Սուլթանն (Ֆաթալի-խանը) և եղբայր նորին Աղասի խանն բագում զօրօք, քան որչափ էր ընդ Թորոսի, կրկնապատիկ, և եռապատիկ, և առավել ևս իբրու ութսուն հազար: Եվ իբրև ճակատեցան ընդդում իրերաց զօրք Սուլթանին և զօրքն Թորոսի, զօրքն Սուլթանին փախստեալ լինէին, և սոքա դհետլինէին նոցա: Եվ մինչդեռ վանեալս առաջի տանէին զնոսա, անօրէն Ֆրանգույն զարս արձակէր զկնիՍուլթանին. և ասե, զի՞նչ գործէք, զիարդ փախչիք, դարձարուք ի կրունկս, զի ահա ես ընդ ձեզ եմ, դուք ի յառաջոյ, և ես զկնի սոցա, խորտակեցուք զնոսա: Եվ արարին այնպէս, և պաշարեցին զգորսն Թորոսին ի լառաչոյ, և զկնւ, և սկսան կոտորել, և զԹորոս սպանին, և հազար չորեք հարյուր արք գերծեալ ի նոցանէ տնկան ի Չանդուր, և մնացեալ քնամենեքեան անկան անդ: Ահա զայսպիս մեծ անօրենություն գործեաց ֆրանգյուն, և ոչ այսչափ միայն, այլ և առավել հաճոյանալոյ վասն Սուլթանին, և ցուցանելոյ հավատարիմ զինքն, ուրացավ նաև զհավատն»