«Էջ:Muratsan, vol. 6.djvu/228»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
խացի թադարեք (պատրաստություն) տես,— դարձավ նա դեպի կինը, որ արդեն մտնում էր տուն։

— Մի՛ նեղանաք, խնդրում եմ, ես քաղցած չեմ, ճանապարհին նախաճաշել եմ,— հանգստացրեց տանուտերին երիտասարդը։ Բայց վերջինս, այսուամենայնիվ, կնոջ հետևից մտավ տուն, որպեսզի հյուրին պատվասիրելու համար հարկ եղած պատվերը տա կնոջը, կամ թե նրա հետ խորհուրդ անե։

Այսպիսով Կամսարյանը միայնակ մնալով սկսեց լսածների մասին լրջորեն մտածել։ Այս առիթով նա նորից հիշեց անցյալը, ուսանողական ժամանակի փայփայած մտքերը, յուր ոգևորությունը, խիզախ որոշումը և այդ ամենին հակադրելով իրականությունը, եկավ այն եզրակացության, որ ինքն սխալվել է, թեթև աչքով նայելով առաջադրյալ խնդրի վրա, կամ սպասելով, որ գործը դյուրությամբ սկսվի և դյուրությամբ շարունակվի։

- «Այստեղ, հաստատուն կամքի հետ միասին, պետք է ունենալ նաև մեծ համբերություն,— խոսեց նա ինքնիրեն,— ծառից՝ ծառատակը միշտ մոտ է երևում, բայց երբ թռչում ես, այն ժամանակ է միայն տարածությունն իմացվում։ Մինչ այժմ ես դեռ թռչելու որոշումն եմ արել և արդեն տարածությունն անհուն է թվում, ի՜նչ կլինի եթե սկսեմ թռչել...արդյո՞ք ուժերս կներեն. թևերս չեն թուլանալ...» ։
«Այստեղ, հաստատուն կամքի հետ միասին, պետք է ունենալ նաև մեծ համբերություն,— խոսեց նա ինքնիրեն,— ծառից՝ ծառատակը միշտ մոտ է երևում, բայց երբ թռչում ես, այն ժամանակ է միայն տարածությունն իմացվում։ Մինչ այժմ ես դեռ թռչելու որոշումն եմ արել և արդեն տարածությունն անհուն է թվում, ի՜նչ կլինի եթե սկսեմ թռչել... արդյո՞ք ուժերս կներեն. թևերս չեն թուլանալ...» ։

Այս մտածության հետ միասին անսպաս տեղից ծնունդ առավ նրա սրտում պատվասիրության զգացումը.— «Էհ, ամոթ է, վերջապես, փոքրոգի լինել այսքան և վախենալ կյանքի գալոց զրկանքներից... Այս գյուղացիներն էլ մարդիկ են և ահա՛ ապրում են զրկանքներով լի այդ կյանքով և չեն մեռնում։ Ինչո՞ւ, ուրեմն, չփորձեմ մի փոքր էլ ապրել նրանց հետ և նրանց նման, գուցե հենց այդ փորձի մեջ գտնում եմ ես հնարն իմ խոստման տեր մնալու։ Ինչու՞ հուսահատվել դեռ ոչինչ չգործած, դեռ ուժերս չփորձած...»: