«Էջ:Muratsan, vol. 6.djvu/229»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Այդ որոշումն անկեղծ էր. անձնասեր «ես»֊ի ձայնը լռել էր նրա մեջ այդ րոպեին:
Այդ որոշումն անկեղծ էր. անձնասեր «ես» ձայնը լռել էր նրա մեջ այդ րոպեին:

Բայց հենց այդպիսի հանդիսավոր վայրկենին սրահի առաստաղից թափվեց երիտասարդի գլխին չոր հողի մի վիժակ։ Նա վեր թռավ տեղից և վազեց դեպի բակը, կարծելով թե առաստաղը փլչում է գլխին: Սակայն այդպիսի բան չկար: Հավերը կտրան քթութ էին արել, որով և հողի փխրուկ մասը շարժվելով իջել էր ներքև: Կամսարյանը հանեց լայնեզր գլխարկը և տեսավ, որ նա ամբողջապես ծածկված է փոշու հաստ շերտով, իսկ գլխարկի եզրը պահել էր յուր վրա հողի մեծ քանակություն։

Տող 9. Տող 9.
Սալբին դուրս վազեց դեպի կտուրը՝ հավերին հալածելու, իսկ երիտասարդը ներս մտավ յուր պայուսակը որոնելու։
Սալբին դուրս վազեց դեպի կտուրը՝ հավերին հալածելու, իսկ երիտասարդը ներս մտավ յուր պայուսակը որոնելու։

Տունն, ուր նա մտավ տանտիրոջ առաջնորդությամբ, մի տարօրինակ շենք էր, որի նմանը նա չէր տեսած ոչ մի տեղ: Յուր քառակուսի ձևով նա նմանում էր մի սովորական ընդարձակ սենյակի, իսկ չորս սյուների վրա բարձրացող գմբեթարդ առաստաղով՝ փայտաշեն մատուռի: Շենքը ոչ մի կողմից պատուհան չուներ և լույս ստանում էր առաստաղի վրա բացված երդիկից։ Սակայն այդ լույսն էլ այնքան էր նվազ, որ երիտասարդը ներս մտնելուց չկարողացավ իսկույն որոշել բնակարանի ձևն ու մեծությունը։ Միայն քիչ հետո,
Տունն, ուր նա մտավ տանտիրոջ առաջնորդությամբ, մի տարօրինակ շենք էր, որի նմանը նա չէր տեսած ոչ մի տեղ: Յուր քառակուսի ձևով նա նմանում էր մի սովորական ընդարձակ սենյակի, իսկ չորս սյուների վրա բարձրացող գմբեթարդ առաստաղով՝ փայտաշեն մատուռի: Շենքը ոչ մի կողմից պատուհան չուներ և լույս ստանում էր առաստաղի վրա բացված երդիկից։ Սակայն այդ լույսն էլ այնքան էր նվազ, որ երիտասարդը ներս մտնելուց չկարողացավ իսկույն որոշել բնակարանի ձևն ու մեծությունը։ Միայն քիչ հետո, երբ աչքերը վարժվեցան, սկսավ ամեն ինչ դիտել ուշադրությամբ։