«Էջ:Muratsan, vol. 6.djvu/252»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ

Սրբագրված

Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Այս ասելով Պետին առաջնորդեց ուղեկիցներին դեպի մի ուրիշ կտուր և այդտեղից ցույց տվավ դիմացի տան սրահը,ուր մի քանի կանայք նստած բուրդ էին գզում։

Այս ասելով Պետին առաջնորդեց ուղեկիցներին դեպի մի ուրիշ կտուր և այդտեղից ցույց տվավ դիմացի տան սրահը, ուր մի քանի կանայք նստած բուրդ էին գզում։

— Տենու՞մ ես, ըստոնց կալաբանը վերջացել ա, ցորենը խորելեն, դարմանը հվաքել․ տան իրեք տղամարդից մինն էն ա մալի (ապրանքի) հետ, մեկելը ձիանը առած, քրահտարություն ա անում, մինն էլ մեշումը տախտակ ա քաշում։Կնանիքն էլ, տենու՞մ ես, պարապ չեն ըսկի, սանդերքը առաջներին՝ հայ-հայ(շտապ֊շտապ) բուրդ են գզում։ Հրեն, էն պառավն էլ տենո՞ւմ ես, ճխարակի տակին, լուսինը չծեգած՝ նա ընտեղ նստած ճլվըզտացնում ա, հարսների գզած բրդից թահր-թահր (տեսակ ֊տեսակ) թել ա մանում. բարակը՝ շալի հմար, միջնակը՝ գուլբի, մի քիչ հաստը կարպետի, չվալի, յա խուրջինի. քոլքի (տականք) թելիցն էլ չվան են գործում, յա շարիդ (թոկ) հլորում։ Ասենք էդ բաները հմի չեն անում։ Էս ա ձմեռը որ գա, ձյունը դուսը կոխի, մեր կնանոց ներսի գործը․ ըտենց բաներ ա ըլելու։ Ա՛յ, տենու՞մ ես էս չուխեն (կապա) ու շալվարը. սրանց թելը մերս ա մանել, շալը կնիկս ա գործել։ Էնքան պինդ ա, որ հինգ տարի կդիմանա. էս տոլաղներս (սռնապան) քվորս բանն ա. գուլպաներս իմ պստի աղջիկն ա արել։ Ուզում եմ ասել,որ մեր կնանիքը պարապ օր չունին. վարուցանից, հունձ ու կալից, չիր ու բլիթից եդը, գալիս են ըսենց բաները։ Հաց ու լվացը, կար ու կարկատանն էլ համեշա (միշտ) կա ու կա։

— Տենու՞մ ես, ըստոնց կալաբանը վերջացել ա, ցորենը խորելեն, դարմանը հվաքել․ տան իրեք տղամարդից մինն էն ա մալի (ապրանքի) հետ, մեկելը ձիանը առած, քրահտարություն ա անում, մինն էլ մեշումը տախտակ ա քաշում։ Կնանիքն էլ, տենու՞մ ես, պարապ չեն ըսկի, սանդերքը առաջներին՝ հայ-հայ (շտապ֊շտապ) բուրդ են գզում։ Հրեն, էն պառավն էլ տենո՞ւմ ես, ճխարակի տակին, լուսինը չծեգած՝ նա ընտեղ նստած ճլվըզտացնում ա, հարսների գզած բրդից թահր-թահր (տեսակ-տեսակ) թել ա մանում. բարակը՝ շալի հմար, միջնակը՝ գուլբի, մի քիչ հաստը կարպետի, չվալի, յա խուրջինի. քոլքի (տականք) թելիցն էլ չվան են գործում, յա շարիդ (թոկ) հլորում։ Ասենք էդ բաները հմի չեն անում։ Էս ա ձմեռը որ գա, ձյունը դուսը կոխի, մեր կնանոց ներսի գործը․ ըտենց բաներ ա ըլելու։ Ա՛յ, տենու՞մ ես էս չուխեն (կապա) ու շալվարը. սրանց թելը մերս ա մանել, շալը կնիկս ա գործել։ Էնքան պինդ ա, որ հինգ տարի կդիմանա. էս տոլաղներս (սռնապան) քվորս բանն ա. գուլպաներս իմ պստի աղջիկն ա արել։ Ուզում եմ ասել,որ մեր կնանիքը պարապ օր չունին. վարուցանից, հունձ ու կալից, չիր ու բլիթից եդը, գալիս են ըսենց բաները։ Հաց ու լվացը, կար ու կարկատանն էլ համեշա (միշտ) կա ու կա։

— Ա՛ Պետի, բա խի՞ քու բիբու (մորաքրոջ) վեստանը (ոստայն) շանց չես տալի, հրեն էյվանումը երհանած,— մատնացույց արավ քահանան։

— Ա՛ Պետի, բա խի՞ քու բիբու (մորաքրոջ) վեստանը (ոստայն) շանց չես տալի, հրեն էյվանումը երհանած,— մատնացույց արավ քահանան։

— Դե էն ա, տենում ա ըլի՞,— նկատեց Պետին։

— Դե էն ա, տենում ա ըլի՞,— նկատեց Պետին։

— Տենում ա, հա՛, ամա դե մին ասա, թե էն ի՞նչ ա է՜։

— Տենում ա, հա՛, ամա դե մին ասա, թե էն ի՞նչ ա է՜։

— Ի՞նչն է ի՛նչ,— հարցրեց Պետրոսը։

— Ի՞նչն է ի՛նչ,— հարցրեց Պետրոսը։

— Այ, Էն զորբա (զորեղ) սարը,— շարունակեց քահանան,ցույց տալով տներից մեկի սրահում կանգնացրած գորգի ոստայնը.— նրա էրգենքը հինգ գազ ա, լենքը՝ իրեք։ Էն ա որ գյործեն պրծնեն, կարպետի էրգենքը տասը գազ ա դառնալու։էդ սրա բիբու տունն ա. չորս տղա ունի, չորս էլ հարս։ էնու
— Այ, Էն զորբա (զորեղ) սարը,— շարունակեց քահանան,ցույց տալով տներից մեկի սրահում կանգնացրած գորգի ոստայնը.— նրա էրգենքը հինգ գազ ա, լենքը՝ իրեք։ Էն ա որ գյործեն պրծնեն, կարպետի էրգենքը տասը գազ ա դառնալու։ էդ սրա բիբու տունն ա. չորս տղա ունի, չորս էլ հարս։