«Էջ:Muratsan, vol. 6.djvu/259»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 2. Տող 2.

Թեյը պատրաստելուց հետո, երիտասարդն յուր ձեռքով լվացավ նաև բաժակներն ու պնակները և սեփական սրբիչով սրբեց։ Ապա թեյն ածելով, բաժակներից մինը դրավ տանուտերի և մյուսն յուր առաջ։ Հետո հանեց նույնպես մաքուր քսակից շաքար և դրավ մեջտեղ։

Տանուտերն յուր բաժակն առնելով մի ումպ ճաշակեց և բացականչեց.

— Օխա՜յ, էս ի՞նչ անուշ ա. իմա՞լ մեր չայ իսենց խոտ չի տալում։ Էրևում ա, մենք շինել չենք դինա։
— Օխա՜յ, էս ի՞նչ անուշ ա. իմա՞լ մեր չայ իսենց խոտ չի տալում։ Էրևում ա, մենք շինել չենք գինա։

— Չէ, ոչ թե շինել չգիտեք, այլ ձեր չայը լավ տեսակից չի լինում. լավ տեսակը թանկ է։

Տող 15. Տող 16.

— Էդ իմա՞լ դեն ածիր. դարման ա, բան չկա. ա′յ, ձեռքով դուս խանեմ, հմմենը կթամըզի, — ասաց տանուտերը և մատները խրելով յուր բաժակի մեջ սկսավ դարմանի փշուրները հանել և ապա խմել։

Կամսարյանը թթված դեմքով նորեն լվացավ բաժակը, նորեն լցրեց և այս անգամ արդեն զգուշության համար պնակը դրավ բաժակի բերանին, որպեսզի մինչև սառչիլը փոշի֊բան չընկնե մեջը։

— Դժվար է, շատ դժվար է այստեղ ապրել,— նկատեց Կամսարյանը գլուխը շարժելով։

— Խա, քե նման աղա մարդու խմար դժար ա. ամա
— Խա, քե նման աղա մարդու խմար դժար ա. ամա մեզ խմար խեշտ ա,— հարեց տանուտերը և խոսակցությունը այս անգամ սրանով վերջացավ: