«Էջ:Muratsan, vol. 6.djvu/354»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
քիմիկոսը և թե ինչպե՞ս նրանից Ալֆրետ նորելը շինել է դինամիտ և այլն: Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «առայժմ ցտեսությունս ասելով հեռացավ։ Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց։
Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «առայժմ ցտեսություն» ասելով հեռացավ։
Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց։


Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.
Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.
Տող 7. Տող 9.
— Օ՜, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք,— բացականչեցի ես.— պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ։
— Օ՜, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք,— բացականչեցի ես.— պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ։


— Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար,— խոսեց գլխավոր բժիշկը է— բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին։
— Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար,— խոսեց գլխավոր բժիշկը,— բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին։


— Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիր— ասացի ես։ Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե արդյոք չեն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քլորուկով։
— Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիր— ասացի ես։ Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե արդյոք չեն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քլորուկով։


— Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս,— պատասխանեց բժիշկը բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ
— Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս,— պատասխանեց բժիշկը բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ յուրաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և չեք կարող հաճախակի քնացման ենթարկվիլ. առանց վտանգելու ձեր առողջությունը։