«Էջ:Muratsan, vol. 6.djvu/362»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
{{Կենտրոն|'''* * *'''}}

Մինչև այսօր էլ չգիտեմ թե` հոգեկան զգացմունքների ո՞ր գաղտնի օրենքին պիտի վերագրեի այն` որ գթության քույրը յուր ուխտի պատմությունն ինձ անելուց հետո, փոխանակ ինձանից հեռու մնալու, իբրև իր ուխտին հավատարիմ մեկը, ընդհակառակը, հետզհետե ավելի էր մոտենում ու մտերմանում և իր ազատ ժամերը, գլխավորապես, նվիրում ինձ։ Յուր հաճոյական զրույցների ժամանակ նա երբեմն-երբեմն նայում էր վրաս այնպիսի մի հայացքով, որ թափանցում էր մինչև իմ սրտի խորքը և վառում այնտեղ սիրո՞ թե տարփանքի անժույժ կրակը, կարող բոցավառելու իմ ամբողջ էությունը։ Այսպիսի վայրկյաններում ես ինքս երբեմն շրջում էի աչքերս, որպեսզի կույսի կրակոտ հայացքը չհանդիպեր նրանց և ասել, կամ գործել չտար ինձ այնպիսի մի բան, որ վիրավորական լիներ գթության քրոջ համար։ Բացի այդ հայացքները, նրա զրույցներն էլ քիչ չէին գրգռում ինձ։ Մի անգամ, օրինակ, նա ասաց ինձ.

Տող 7. Տող 9.
— Խնդրում եմ այսուհետև չանվանեք ինձ Սոֆիա Իվանովնա, այլ կոչեցեք մեր լեհական սովորությամբ` պաննա Զոֆիա (օրիորդ Սոֆիա)։ Երբ հետս խոսողն այդ անունով է կոչում ինձ, ես ավելի սիրով եմ լսում նրան։

Որքան հիշում եմ, այս խոսքից հետո էր որ նրա հուր հայացքին ես նույնպիսի մի հայացքով պատասխանելուց հետո դեմքիս վրա, չգիտեմ, ի՞նչ մի նյարդային շարժում արի:
Որքան հիշում եմ, այս խոսքից հետո էր որ նրա հուր հայացքին ես նույնպիսի մի հայացքով պատասխանելուց հետո դեմքիս վրա, չգիտեմ, ի՞նչ մի նյարդային շարժում արի, որ նա դրանից քաշվելով հանկարծ մարմար ձեռքը դրավ աչքերիս և քնքուշ ձայնով ասաց.

— Այդպես չեն նայիլ գթության քրոջը...։