«Էջ:Muratsan, vol. 6.djvu/364»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
պատմությունը, որ վերաբերում էր, արդարև, գովասանքի արժանի իմ քաջագործության։ Դա հետևյալն էր։

Կուրսկ քաղաքում գտնված ժամանակ, հրավեր ստացա այդտեղի մի կալվածատիրոջից` էլեկտրական լուսավորություն հաստատելու իր կալվածքում, որը գտնվում էր Կուրսկից դեպի արևելք գտնվող Ռատ գետի վրա։ Այդտեղ պետք է գնալ դեպի Տիմ քաղաքը տանող խճուղիով։ Կեսօրվա մոտ էր, երբ մենք հասանք Ռատին։ Կամրջին մոտենալուց` գետափնյա թմբին տեսա գիմնազիոնի երեք աշակերտուհիներ, որոնք մոտակա ամառանոցաբնակներից էին և եկել էին այդտեղ ծաղիկ ժողովելու։ Բայց տեղն, ուր նրանք շրջում էին, վտանգավոր էր. հողը կարող էր փլչել և նրանք երեքն էլ կթափվեին գետը։ Հենց այս մտքի մեջ` հրամայեցի կառապանին` շուտ հասնել կամրջին, որպեսզի աղջկերանց խորհուրդ տայի հեռանալ: Եվ, սակայն, իմ նախազգացումը հառաջեց զգուշությանս։ Հազիվ ձիաները ոտք դրին կամրջին, և ահա փլավ գետափի այն մասը, որի վրա կանգնած էր օրիորդներից մեկը, որը և ճչալով սահեց դեպի վար։ Մյուս երկուսն իրենց տեսնելով անկարող ընկերուհուն օգնելու, սարսափի աղաղակով ետ փախան դեպի դաշտը։ Մինչդեռ ես իսկույն ցատկեցի կառքից դեպի կամուրջը և տեսա որ աղջիկը ոգորում է ջրերի հետ։ Էլ Ժամանակ չկար հանվելու։ Շտապով ազատվեցա վերնազգեստից ու կոշիկներից և անմիջապես ցած թռա դեպի գետը։ Աղջիկը, բարեբախտաբար, քիչ լողալ գիտենալով կարողացել էր մի քանի վայրկյան պահել իրեն ջրի վրա. բայց հագուստն ամբողջապես ողողված լինելով պիտի սուզվեր շուտով ջրի հատակը։ Սակայն, մինչև այդ` ես վրա հասա։ Եվ որովհետև ինքս լավ լողորդ էի, ուստի որքան էլ հանգամանքներն աննպաստ, այսինքն որ ջուրը հորդացած էր, ափը բարձրադիր և անկռվան, իսկ մենք երկուսս հագուստով, այսուամենայնիվ բավական միջոց հոսանքի հետ կռվելուց հետս` վերջ ի վերջո աղջկան ափը հանեցի ողջ առողջ։