«Էջ:Muratsan, vol. 6.djvu/375»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
էին մի քաղցր ու խաղաղ լույսով, որպիսին տալիս է արևը թեթև ամպերով սքողված ժամանակ։ Նրա մաքուր, մարմարե դեմքը, հազիվ շիկնած մի վարդանիշով, որը կարծես վաղուց սառել, մնացել էր այտերի վրա, արտահայտում էր ազնվական վեհություն։ Նա նայում էր շուրջը, ըստ երևույթին, հանգիստ, մինչև իսկ մի տեսակ սառն անտարբերությամբ. բայց այդ հանգիստ հայացքի մեջ ցոլում էին կայծեր, երբ հրաշալի աչերը սևեռում էր մի կետի, որ հետաքրքրում էր իրեն: Այդպիսի ժամանակ՝ նրա դեմքի վրա խաղում էր ժպիտ, որ, սակայն հազիվ էր նուրբ շրթունքները վառում՝ նման գերեզմանի վրա փայլող վերջալույսին։ Իսկ այդ շրթունքները, թեպետ դեռ կարմրալար, սակայն ունեին այնքան կենդանություն, որքան թփից պոկված վարդը՝ որ թառամում է յուր հետ փնջված շուշանների մեջ...։
Նրա մաքուր, մարմարե դեմքը, հազիվ շիկնած մի վարդանիշով, որը կարծես վաղուց սառել, մնացել էր այտերի վրա, արտահայտում էր ազնվական վեհություն։ Նա նայում էր շուրջը, ըստ երևույթին, հանգիստ, մինչև իսկ մի տեսակ սառն անտարբերությամբ. բայց այդ հանգիստ հայացքի մեջ ցոլում էին կայծեր, երբ հրաշալի աչերը սևեռում էր մի կետի, որ հետաքրքրում էր իրեն: Այդպիսի ժամանակ՝ նրա դեմքի վրա խաղում էր ժպիտ, որ, սակայն հազիվ էր նուրբ շրթունքները վառում՝ նման գերեզմանի վրա փայլող վերջալույսին։ Իսկ այդ շրթունքները, թեպետ դեռ կարմրալար, սակայն ունեին այնքան կենդանություն, որքան թփից պոկված վարդը՝ որ թառամում է յուր հետ փնջված շուշանների մեջ...։

Առաջին անգամից իսկ այդ կինը գրավեց իմ բոլոր ուշադրությունը։ Ես ամբողջապես աչք դարձած՝ նայում էի նրան, նայում էի և չէի կշտանում։
Առաջին անգամից իսկ այդ կինը գրավեց իմ բոլոր ուշադրությունը։ Ես ամբողջապես աչք դարձած՝ նայում էի նրան, նայում էի և չէի կշտանում։
Տող 5. Տող 5.
Բայց ի՞նչ կար նրա մեջ. ի՞նչն էր ինձ այդպես դյութել ու հմայել։ Մի՞թե միայն գեղեցկությունը։ Հարկավ, ոչ. ըստ որում մինչև այն՝ շատ ավելի գեղեցիկ կանանց էի հանդիպել և սակայն դեռ ոչ ոք այդպիսի տպավորություն չէր թողել վրաս։ Թվում էր թե՝ կար և մի ուրիշ պատճառ և այդ նրա դեմքի արտահայտությունն էր, որ այնքան վեհ ու պատկառելի լինելով հանդերձ, ցոլացնում էր յուր մեջ այնպիսի մի պարզություն ու մանկական անմեղություն, որպիսին կարելի էր տեսնել նկարների դեմքին այն կանանց, որոնք ապրում էին Մեդիչիների շրջանում, երբ նկարչի վրձինն ու արձանագործի քերիչը պատկերացնում էին գեղեցկությունը պարզ, խաղաղ, փաղաքշող, բայց երբեք պատշաճի սահմանն անցնող արտահայտությամբ։

Սակայն, երբ մի վայրկյան նա հառեց վրաս յուր աչքերը, ինձ թվաց թե նրանց մեջ վառվում է և ուրիշ հուր։ Իսկույն իմ հայացքը ուղղեցի այդ աչերին, կամենալով գեթ մի վայրկյան վայելել նրանց հրապույրը, բայց կույսը նորեն շրջեց յուր դեմքը և ինձ մնաց դիտել նրա գեղեցիկ պրոֆիլը, որ
Սակայն, երբ մի վայրկյան նա հառեց վրաս յուր աչքերը, ինձ թվաց թե նրանց մեջ վառվում է և ուրիշ հուր։ Իսկույն իմ հայացքը ուղղեցի այդ աչերին, կամենալով գեթ մի վայրկյան վայելել նրանց հրապույրը, բայց կույսը նորեն շրջեց յուր դեմքը և ինձ մնաց դիտել նրա գեղեցիկ պրոֆիլը, որ նմանում էր ոչ թե կենդանի մարդու, այլ ալեբաստրից թափած արձանի դեմքին։