«Էջ:Muratsan, vol. 6.djvu/376»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
նմանում էր ոչ թե կենդանի մարդու, այլ Ալեբաստրից թափած արձանի դեմքին։

Այսուամենայնիվ նրա այդ վայրկենական հայացքը իմ մեջ նոր մտքեր զարթեցրեց. — անկարելի է, որ սրա ներսը խաղաղ լինի դրսի չափ, մտածեցի ես. անկարելի է որ սրան շրջապատող արդի կյանքը՝ մտածել չտա իրեն այնպիսի բաների մասին, որոնց վրա չէր մտածիլ, եթե գտնվում լիներ կուսանոցի պատերում: Չէ՞ որ սա յուր առաջ այժմ տեսնում է մի հասարակություն, որ ոչնչով չէ նմանում այն հասարակության, որի մեջ ինքն ապրել ու կրթվել է տարիներով, տեսնում է մարդիկ, որ ուրախ են ու զվարթ, ազատ և ինքնիշխան, գնում են՝ ուր կամենում են, ապրում են ինչպես ցանկանում են, ոչ հավիտյան անփոփոխ պատվերներ են կատարում, ոչ խստասիրտ հսկողի հրամաններից են դողում։ Այստեղ ամեն մարդ կարող է խոսել, ինչ կամենում է, խնդալ ու ծիծաղել, երբ կամենում է. միով բանիվ, ազատ է լինել այն, ինչ որ ազատ բնությունն ՝ պահանջում և ոչ թե այն ինչ որ մարդկային տգիտությունն է հնարել և բռնությունը՝ սրբագործել։ Եվ, սակայն, նա տեսնում է, որ ինքը սրանց թվին չէ պատկանում... չէ կարող սրանց պես ազատ լինել կամ գործել։ Գոնե գիտենայի թե ի՞նչ է մտածում՝ նայելով յուր շրջապատողներին, լսելով նրանց անհոգ զրույցներն ու ուրախ կատակները, արդյո՞ք նախանձում, թե՞ արհամարհում է նրանց... գուցե ավաղում է յուր կորած անցյալը, վաղաթառամ երիտասարդությունը (ըստ երևույթին նրա տարիքը երեսունհինգից ավելի չէր), կամ գուցե անիծում է վանքի պարիսպները և այն վայրկյանը, որ ստիպեց իրեն այդ ուխտն անելու...։

Բայց նա կրկին նայեց ինձ և այս անգամ արդեն ավելի ակնապիշ... Աստված իմ, ինչ հրաշալի հայացք էր այս. ինչ երկնային աչեր... Մի՞թե նրանք այլևս չեն կարող սրտեր գերել. և այս սիրուն բերանը՝ չէ՞ կարող նորից սիրո խոսքեր շշնջալ. իսկ այս շրթունքները՝ չե՞ն կենդանանալ ու ջերմ համբույրներ չեն դրոշմիլ սիրող մարդու շուրթերին. — Հապա
Բայց նա կրկին նայեց ինձ և այս անգամ արդեն ավելի ակնապիշ... Աստված իմ, ինչ հրաշալի հայացք էր այս. ինչ երկնային աչեր... Մի՞թե նրանք այլևս չեն կարող սրտեր գերել. և այս սիրուն բերանը՝ չէ՞ կարող նորից սիրո խոսքեր շշնջալ. իսկ այս շրթունքները՝ չե՞ն կենդանանալ ու ջերմ համբույրներ չեն դրոշմիլ սիրող մարդու շուրթերին. — Հապա ինչո՞ւ են նրանք այսքան գեղեցիկ ստեղծվել. մի՞թե անօգուտ թառամելու համար...։