«Էջ:Muratsan, vol. 6.djvu/384»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
նրանց սնուցնում ու դաստիարակում է և պատրաստում հատկապես «գթության քույրերի» պաշտոնի համար: Դրանցից նա խումբերով ուղարկում է կարիք եղած տեղը, ինչպես օրինակ, պատերազմի դաշտը, վարակիչ հիվանդությանը բռնված տեղեր, հասարակաց հիվանդանոցները և նույնիսկ մասնավոր տներ։ Այդ բոլոր տեղերում նրանց պաշտոնն է հսկել հիվանդներին, խնամել նրանց, օգնել բժիշկներին և շատ տեղ, ուր նրանք բացակայում են, կատարել նրանց պաշտոնը, որի համար և իրենք ունենում են մասնավոր պատրաստության։ Ընդհանուր աղետների ժամանակ գթության այդ քույրերը ծառայում են ձրիաբար, իսկ եթե մասնավոր տեղերում ստանում են վարձ, կամ պարգև, նրանք այդ ղրկում են ինստիտուտի գանձարանին, ըստ որում իրենց ծախքերը հոգում է միաբանությունը։
Դրանցից նա խումբերով ուղարկում է կարիք եղած տեղը, ինչպես օրինակ, պատերազմի դաշտը, վարակիչ հիվանդությանը բռնված տեղեր, հասարակաց հիվանդանոցները և նույնիսկ մասնավոր տներ։ Այդ բոլոր տեղերում նրանց պաշտոնն է հսկել հիվանդներին, խնամել նրանց, օգնել բժիշկներին և շատ տեղ, ուր նրանք բացակայում են, կատարել նրանց պաշտոնը, որի համար և իրենք ունենում են մասնավոր պատրաստության։ Ընդհանուր աղետների ժամանակ գթության այդ քույրերը ծառայում են ձրիաբար, իսկ եթե մասնավոր տեղերում ստանում են վարձ, կամ պարգև, նրանք այդ ղրկում են ինստիտուտի գանձարանին, ըստ որում իրենց ծախքերը հոգում է միաբանությունը։

Այս բացատրությունները տալու ժամանակ, գթության քույրը շարունակ ժպտում էր, որից նրա դեմքը հետզհետե կենդանանում և ավելի ևս գեղեցկանում էր. նրա խաժակն աչքերը, որոնք արևելյան փիրուզն էին հիշեցնում, ամեն մի ժպտի հետ շողում էին նոր լույսով, և երբ ուսուցիչը թարգմանում էր յուր խոսքերը, նա հառում էր վրաս աչերը այնպես ակնապիշ, որ կարծես այդ հայացքով կամենում էր լրացնել թերին այն բացատրությանը, որ տալիս էր ուսուցիչը, թեպետ ինքը ռուսերեն ոչ միայն չգիտեր, այլև գուցե կյանքում առաջին անգամն էր լսում։