«Էջ:Muratsan, vol. 6.djvu/386»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
ապրող ծնողներին դարձնել իրենց զավակները, կամ նորատի հարսներին՝ ցանկալի ամուսինները, այդ ժամանակ, պարոն, մենք զգում ենք այնպիսի մեծ երջանկություն, այնպիսի անսահման երանություն, որի նմանը հազիվ թե երևակայել կարողանա նա, ով չէ եղել մեր պաշտոնում և չէ ապրել մեր զգացմունքներով...: Այդ, ձեզ եմ հարցնում, այսպիսի գործ կատարելուց կարելի՞ է ձանձրանալ։

Այս խոսքերն ասելիս՝ գթության քրոջ դեմքը շիկնել, իսկ աչքերը փայլում էին իբրև զույգ գոհարներ։ Թվում էր թե՝ նրա մեջ դեռ չէ մարած այն հուրը, որ սրտերը ջերմացնում և բարձրին ու վեհին հասնելու ձգտումը զորացնում է մարդու մեջ։ Պետք էր ուրեմն մի գրգիռ, որ այն բոցավառվելով երևան հաներ յուր գոյությունը, որ մինչև այն ծածկված էր խաղաղ դեմքի և խոնարհ սքեմի տակ, և այդ գրգիռը եղավ իմ հարցը։ — Բայց մի՞թե այդպես էր, արդյո՞ք չէ՞ի սխալվում ես։ Եթե ճիշտ է, որ կանայք կարող են լալ, երբ կամենան, ապա ուրեմն նրանք կարող են, նաև, շիկնել, կամ աչքերը վառել, երբ այդ հարկավոր է՝ որոշ ապավորություն անելու համար։ Այս դեպքում, ուրեմն, ավելի լավ է ճշտել, քան հափշտակվել, մտածեցի ես և շարունակեցի իմ դիտողությունները։

— Բայց դուք, հարգելի քույր, մոռանում եք այն, որ չեք ապրում ձեզ համար. չեք ճաշակում կյանքի քաղցրություններից ոչ մինը։ Ի՜նչ զվարճություն է կապված լինել միշտ հիվանդների մահճին, լսել շարունակ նրանց հեծությունները, տեսնել նրանց տանջանքը, վկա լինել այն ամենին, ինչ որ հերքում, բացասում է կյանքի քաղցրությունը, կամ ծաղրում նրա գոյության նպատակը: Այդպիսով դուք սովորում եք նայել կյանքի վրա ինչպես մի ծանր բեռան, որ երբևիցե պետք է դեն ձգել նրա ճնշումներից ազատվելու համար։ Վասնզի ձեր շուրջը տեսնելով միշտ տխրություն, կսկիծ ու հառաչանք, մոռանում եք թե՝ աշխարհում կարելի է ապրել և ուրիշ տեսակ, թե հիվանդների ու հիվանդանոցների մթնոլորտից զատ՝ կա և ուրիշ մթնոլորտ, ուր մարդ արարածը կարող է շնչել թարմ և առողջարար օդ, լինել ինքնիշխան, գործել ինչ կամենում
— Բայց դուք, հարգելի քույր, մոռանում եք այն, որ չեք ապրում ձեզ համար. չեք ճաշակում կյանքի քաղցրություններից ոչ մինը։ Ի՜նչ զվարճություն է կապված լինել միշտ հիվանդների մահճին, լսել շարունակ նրանց հեծությունները, տեսնել նրանց տանջանքը, վկա լինել այն ամենին, ինչ որ հերքում, բացասում է կյանքի քաղցրությունը, կամ ծաղրում նրա գոյության նպատակը: Այդպիսով դուք սովորում եք նայել կյանքի վրա ինչպես մի ծանր բեռան, որ երբևիցե պետք է դեն ձգել նրա ճնշումներից ազատվելու համար։ Վասնզի ձեր շուրջը տեսնելով միշտ տխրություն, կսկիծ ու հառաչանք, մոռանում եք թե՝ աշխարհում կարելի է ապրել և ուրիշ տեսակ, թե հիվանդների ու հիվանդանոցների մթնոլորտից զատ՝ կա և ուրիշ մթնոլորտ, ուր մարդ արարածը կարող է շնչել թարմ և առողջարար օդ, լինել ինքնիշխան, գործել ինչ կամենում է և ոչ թե՝ ինչ որ հրամայում են, կարելի է հաճախ ազատ լինել հոգսերից, պարտավորություններից. կարելի է խոսել, ծիծաղել, բարեկամների հետ զվարճանալ և հետևապես, վայելել կյանքի քաղցրությունները այն չափով, ինչ չափով որ բնությունը իրավունք է տվել ամեն մեկին վայելելու. միով բանիվ, աստուծո ստեղծած այս սիրուն աշխարհում կարելի է ապրել այնպես, ինչպես որ, ահա, մենք ամենքս ենք ապրում։