«Էջ:Muratsan, vol. 6.djvu/389»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Չնայելով որ ես հակաճառում էի, այսուամենայնիվ, գթության քրոջ խոսքերը հենց իմ սրտի խոսքերն էին, — այդ իմ սիրած գաղափարն էր՝ նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկությունը. բայց ես, իսկապես, չէի հավատում խոսակցիս, չէի համարում նրան անկեղծ. որովհետև, (ի՞նչ մեղքս թաքցնեմ) միշտ թերահավատությամբ եմ վերաբերվել այն ամենին, ինչ որ կաթոլիկական կնիք է կրել յուր վրա։ Այդ պատճառով էլ, երբ նա հեռացավ, ասաց ռուս ծանոթներիս.

— Գիտե՞ք, ես չեմ հավատում սրան։ Այն ամենը ինչ սա ասաց այժմ, սովորած խոսքեր են, կրկնված, երևի, հազար անգամ։ Կաթոլիկ ներշնչողները ունին որոշ հանգանակներ,որ բերան են անել տալիս իրենց հետևողներին։ Պետք է կարենալ սրանց ներսը թափանցել, լսել այն՝ ինչ որ փակ սիրտն է ասում...
— Գիտե՞ք, ես չեմ հավատում սրան։ Այն ամենը ինչ սա ասաց այժմ, սովորած խոսքեր են, կրկնված, երևի, հազար անգամ։ Կաթոլիկ ներշնչողները ունին որոշ հանգանակներ, որ բերան են անել տալիս իրենց հետևողներին։ Պետք է կարենալ սրանց ներսը թափանցել, լսել այն՝ ինչ որ փակ սիրտն է ասում...

— Ինչո՞ւ եք այդպես կարծում, — ընդհատեց ինձ Վերա Վասիլևնան, — ինչո՞ւ չեք ընդունում, որ նա խոսում է ճըշմարտությունը, ասում է այն, ինչ որ զգում է, ինչին որ հավատում է։
— Ինչո՞ւ եք այդպես կարծում, — ընդհատեց ինձ Վերա Վասիլևնան, — ինչո՞ւ չեք ընդունում, որ նա խոսում է ճշմարտությունը, ասում է այն, ինչ որ զգում է, ինչին որ հավատում է։

— Բնական օրենքները խոսքով բռնաբարելը հեշտ է, բայց գործով նույնն անելը դժվարին, եթե չասեմ անհնարին։ Ով որ կամենում է բնության ձայնը խեղդել յուր մեջ, պետք է օժտված լինի ուժեղ կամքով, անսպառ կորովով։ Ես չեմ տեսել կին, որ կարող լիներ այդ բարեմասնություններով պարծենալ։ Եթե դեպքը բերե, որ այս գթության քույրը ստիպված լինի կռվել աշխարհային հրապույրների դեմ, հավատացաեմ որ նա կընկնի առաջին թեթև հարվածից իսկ։
— Բնական օրենքները խոսքով բռնաբարելը հեշտ է, բայց գործով նույնն անելը դժվարին, եթե չասեմ անհնարին։ Ով որ կամենում է բնության ձայնը խեղդել յուր մեջ, պետք է օժտված լինի ուժեղ կամքով, անսպառ կորովով։ Ես չեմ տեսել կին, որ կարող լիներ այդ բարեմասնություններով պարծենալ։ Եթե դեպքը բերե, որ այս գթության քույրը ստիպված լինի կռվել աշխարհային հրապույրների դեմ, հավատացած եմ որ նա կընկնի առաջին թեթև հարվածից իսկ։

Եվ իմ խոսքերի հիմնավոր լինելը ապացուցանելու համար համառոտ կերպով պատմեցի այն ամենը, ինչ որ լսել ու իմացել էի Վարշավի ճանապարհին՝ ինձ ուղեկցող ռուսի ու լեհացու ծանոթ գթության քույրերի մասին։
Եվ իմ խոսքերի հիմնավոր լինելը ապացուցանելու համար համառոտ կերպով պատմեցի այն ամենը, ինչ որ լսել ու իմացել էի Վարշավի ճանապարհին՝ ինձ ուղեկցող ռուսի ու լեհացու ծանոթ գթության քույրերի մասին։
Տող 11. Տող 11.
— Անշուշտ սա ևս նրանցից մինն է, միայն տարբեր տարազով ու զատ երկնքի տակ, — եզրակացրի ես ի վերջո:
— Անշուշտ սա ևս նրանցից մինն է, միայն տարբեր տարազով ու զատ երկնքի տակ, — եզրակացրի ես ի վերջո:

— Մեծ զանազանություն կա նրանց և սրա մեջ նկատեց Վերա Վասիլևնան՝ իմ պատմությունը լսելուց հետո։ —
— Մեծ զանազանություն կա նրանց և սրա մեջ նկատեց Վերա Վասիլևնան՝ իմ պատմությունը լսելուց հետո։ — Նրանք, որ գթության քույր լինելու ուխտ են արել և ապա դրժել այդ ուխտին, ուրիշ կերպ վարվել չէին կարող, որովհետև մանկությունից ի վեր սովորած լինելով ապրելուն ու վայելելուն, որոշել են աշխարհից հեռանալ այնպիսի ժամանակ, երբ անսպաս մի ձախորդություն արգելք է եղել նրանց՝ ցանկացած չափով նույն կյանքը վայելելու։