«Էջ:Muratsan, vol. 6.djvu/399»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց. |
Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց. |
||
— Դրանից ավելի լավ դաս ոչ ոք չէր կարող տալ ձեզ. դադարեցեք այսուհետև գաղտնիք որոնել այնտեղ, ուր չկա այդպիսին։ |
|||
— Իրավունք ունիք, տիկին,— հարեցի ես.— իրավ որ շատ անգամ ճշմարտությունը կանգնած է լինում մեր առաջ բայց մենք նրան որոնում ենք անհայտության խորքերում, այս դասը երբեք չի պիտի մոռանամ ես։ |
|||
— Ուրեմն համոզվեցաք, որ այս գթության քույրը չէր նմանում նրանց, որոնց պատմությունն արիք։ |
|||
— Այլև հավատացի թե՝ արդարև աշխարհում կարող են լինել «գթության քույրեր», եթե միայն նրանք չապրեն այն մթնոլորտում, ուր ծնվել ու սնվել են հիշածդ քույրերը...։ |
|||
{{rule|4em}} |