«Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/357»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:12, 13 հունվարի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

իր ահնաձներությամբ միշտ նվիրված մնաց իր թագավորին մըշտապես հոգ տանելով Ռուսաստանի փառքի համար» Մենք մեր կողմից կավելացնենք, որ Ղարաբաղը իրավունք ունի պարծենալու, որ տվեց Ռուսաստանի մի այսպիսի հերոս, բայց ցավում ենք, որ այդ քաջը իր հայրենիքի սերը գրավել չկարողացավ․․․ Իշխան Մադաթովը ուղղակի ժառանգ չթողեց։ Մահից հետո նրա իշխանեիհի տիկինը եկավ Ղարաբաղ, ՈՐ հանգուցյալի ընֆարձակ կալվացքները բաժանե նրա հեռավոր և մերձավորը ազգականնենրի մեջ, և ինքնելը իր մասը ստանալ։ Բյց ժառանգների և տիկնոչ մեջ անհամաձայնութունների ձագեցան, այդ պատճառով տիկինը վշտացած գնաց Ս․ Պետերբուրգ և բոլոր 15 գյուղերը տվեց արքունի գանձարանին, ստացավ մի նշանավոր գումար։ Ժառանգակաները մնացին առանց բավականությունը ստանալու։

27 թվի ռուս-պարսկական պատերազմը վերջացավ հօգուտ Ռուսաստանի․ Երասծխ գեռը նշանակվեցավ սահմանագիծ երկու պետությունների մեջ․