«Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/361»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ՝ Blanking
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.

մեջ, մի ժամանակ թարգմանի պաշտոն է կատարել Շուշի բերդի վերջին իշխողների՝ Իբրահիմ-խանի և Մեհաի֊խանի մոտ, իսկ մի ժամանակ ծառայել է Նույն բերդում գտնված գերմանացի միսիոնարների մոտ: Այդ կենդանի պատմագրությունը երկու ամբողջ օր ինձ գրել էր տալիս Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների անցքերը, որոնք նրա հիշողության մեջ խիստ անմոռաց կերպով պահպանված էին։ Զառամյալ ծերունին երեխայի նման ուրախանում էր, որ վերջապես գտնվեցավ մի մարդ, որին հաղորդեց իր սրտին մոտ եղած տեղեկությունները։ Ինքը գրելու անընդունակ էր դարձել, աչքերը չէին տեսնում, իսկ ձեռքերը դողում էին։ Նա տվեց ինձ մի հնամաշ տետրակ (թերթերից պակաս), որի մեջ կային զանազան ժամանակագրական նկատողություններ Ղա րաբաղի նշանավոր անցքերի մասին։ Մարդակերտից անցնելով Նսապատ գյուղը, այստեղ տեղեկու ու ններ հավաքեցի Աթարեկյանների մսսսին։ Հետո գնացի Գյուլ-Յաթաղ բերդը, որ պատկանում էր Մելիք-Ալլահվերդյաններին։ Այստեղ տեսա Մելիք-Ռուստամի ամրոցը, տեսա նրանց տոհմային գերեզմանատունը։ Մի քանի օր մնալով բժիշկ Աղասարյանցի տանը, ինձ հաջողվեցավ բավական նյութեր հավաքել Մելիք֊Ալլահվերդյանների պատմության համար։

Այստեղից գնացի Խաչեն՝ Հասան-Ջալալյան իշխանների դարևոր բնակավայրը։ Տեսա Գանձասարի հռչակավոր վանքը—Աղվանից կաթողիկոսների վեհարանը, որը վերջին ժամանակներում դարձավ Ղարաբաղի մելիքների գաղտնի ժողովների խորհրդարանը: Գանձասարի վանքի տաճարի մեջ և նրա շուրջը գտնված գերեզմանատներում ես քննեցի Հասան-Ջալալյան կաթողիկոսների
մելիքների շիրիմները։

Գանձասարի վանքի գյուղում, Վախթանգ-բեկ Հասան-Ջալալյանի տանը գտա մի հնամաշ տետրակ (սկզբի թերթերից պակաս:

Դա սկսած, բայց չավարտված մի պատմության սևագրությունն է. գրված Բաղդասար միտրոպոլիտի ձեռքով, գլխավորապես Հասան-Ջալալյանների տոհմի վերաբերությամբ։ Առաջին մասը այնքան հետաքրքիր չէ, որովհետև քաղած է մեզ արդեն հայտնի Կաղան-կատվացիի և Կիրակոս Գանձակեցու գրքերից։ Իսկ վերջին մաար բովանդակում է իր մեջ հետաքրքիր տեղեկություններ Ղարաբադև
մելիքների, Պետրոս Մեծի և վրաց Վախթանգ իշխանի հետ ունեցած
հարաբերությունների մասին, նրանց հարաբերությունների մասի--
Փան ահ-խանի և Իբրահիմ-խանի հետ, վերջինիս կատարած բար֊