«Գյուղական խճանկար»–ի խմբագրումների տարբերություն

 
== ՆՈՎԵԼԻ ՎԵԳԸ==
 
 
Յուրաքանչյուր գյուղ իր խևն ունի, այն տարբերությամբ, որ նրան մի տեղ խենթ են ասում, մի ուրիշ տեղ` գիժ, մի այլ տեղ` շաշ: Մեր գյուղի խևն էլ Նովելի Վեգն էր, թեև գյուղում գրեթե ոչ ոք նշված ածականներից և ոչ մեկը չէր փորձում կպցնել նրան ու ոչ ոք, երևի թե, չէր մտածում, որ Վեգը իսկապես խև է, խենթ, գիժ կամ շաշ: Ոչ էլ` պել, ինչպես արցախցիք կասեին: Որովհետև Վեգին ավելի շատ նորմալ մարդ կարելի էր համարել, քան` կիսանորմալ: Պարզապես Վեգը մի յուրահատուկ, բացառիկ տարօրինակություն ուներ, որով և տարբերվում էր մյուս բոլոր համագյուղացիներից: Գուցե տարօրինակություն բառն այնքան էլ տեղին չէ, քանի որ չգիտեմ, երբ մարդ ի վիճակի է բառերը թարս արտասանելու, դա տարօրինակությո±ւն է նշանակում, թե± մի ուրիշ բան:
Ասում էին.
 
- Վեգ, սահմանադրություն:
 
- Նույթուրդանամհաս,- անմիջապես հետևում էր պատասխանը:
 
- Խորհրդային Միություն:
 
- Նույթուիմ Նիյադրհրոխ:
Այդպես, առանց աչքն իսկ թարթելու Վեգը շրջած արտաբերում էր իրեն առաջադրված բոլոր բառերը, նույնիսկª առանձին նախադասություններ: