«Գյուղական խճանկար»–ի խմբագրումների տարբերություն

 
 
Յուրաքանչյուր գյուղ իր խևն ունի, այն տարբերությամբ, որ նրան մի տեղ խենթ են ասում, մի ուրիշ տեղ` գիժ, մի այլ տեղ` շաշ: Մեր գյուղի խևն էլ Նովելի Վեգն էր, թեև գյուղում գրեթե ոչ ոք նշված ածականներից և ոչ մեկը չէր փորձում կպցնել նրան ու ոչ ոք, երևի թե, չէր մտածում, որ Վեգը իսկապես խև է, խենթ, գիժ կամ շաշ: Ոչ էլ` պել, ինչպես արցախցիք կասեին: Որովհետև Վեգին ավելի շատ նորմալ մարդ կարելի էր համարել, քան` կիսանորմալ: Պարզապես Վեգը մի յուրահատուկ, բացառիկ տարօրինակություն ուներ, որով և տարբերվում էր մյուս բոլոր համագյուղացիներից: Գուցե տարօրինակություն բառն այնքան էլ տեղին չէ, քանի որ չգիտեմ, երբ մարդ ի վիճակի է բառերը թարս արտասանելու, դա տարօրինակությո±ւնտարօրինակությո՞ւն է նշանակում, թե±թե՞ մի ուրիշ բան:
Ասում էին.
 
 
- Նույթուիմ Նիյադրհրոխ:
 
Այդպես, առանց աչքն իսկ թարթելու Վեգը շրջած արտաբերում էր իրեն առաջադրված բոլոր բառերը, նույնիսկª առանձին նախադասություններ:
 
Այս տարօրինակությունը բացահայտվեց տարիներ առաջ: Ռուսաց լեզվի ջահել, նորավարտ ուսուցչուհի էր եկել դպրոց: Չնայած հայուհի էր, բայց հայերեն շատ վատ գիտեր կամ համարյա չգիտեր: Սիրուն, անուշիկ աղջիկ էր: Եվ ահա այդ ոչ ու փուչ Վեգը, որ այն ժամանակ դեռևս Վեգ չէր, այլ` Պարգև, և սովորում էր յոթերորդ դասարանում, ռուսաց լեզվի ուսուցչուհուն ինչ-որ բան էր ասել, և ուսուցչուհին պողի պես կարմրել, արտասուքն աչքին գնացել էր տնօրենին բողոքել` Պարգևն ինձ կեղտոտ խոսքեր է ասել: Տնօրենը կանչել էր Պարգևին, ականջը ոլորել.
 
- Անասուն, ինչո±ւ ես ռուսերենի ուսուցչուհուն ուշունց տվել:
 
- Ես նրան ուշունց չեմ տվել,- երդվել էր Պարգևը:
 
- Բա ի±նչ ես արել: Ինչ ասել ես, կրկնիր:
- Բա ի՞նչ ես արել: Ինչ ասել ես, կրկնիր:
 
- Ասել եմ…
 
- Դե…,- տնօրենը ավելի էր սեղմել նրա ականջը:
 
- Ասել եմ. ՙՍե կիջղա վալ ուդ: Զեք մե մուրիս սե՚:
 
- Ի±նչ, ի±նչ… Դա ի±նչ է նշանակում,- որպեսզի ականջը չպոկվեր, Պարգևը ստիպված էր վերծանել.
- Ի՞նչ, ի՞նչ… Դա ի՞նչ է նշանակում,- որպեսզի ականջը չպոկվեր, Պարգևը ստիպված էր վերծանել.
- Դու լավ աղջիկ ես£ Ես սիրում եմ քեզ£
 
Տնօրենը մի պահ անակնկալի էր եկել (հավանաբար նրան սաստիկ զարմացրել էր այդ վախլուկ, միջակ աշակերտի անսպասելի և անպատկառ հանդգնությունը), ապա բարձրաձայն ծիծաղել. ՙԴո±ւրդ է եկել, դուրալի է, հա±, անասուն՚: Երբ ուսուցչուհուն թարգմանեցին, նա ամենևին էլ չծիծաղեց, այլ, նուրբ, փոքրիկ շրթունքները դողացնելով, վճռական հայտարարեց` կամ ե°ս, կամ նա°… Քանի որ այդ տարիներին ռուսաց լեզվի ուսուցիչների կատարյալ սով էր գյուղական դպրոցներում, տնօրենը Պարգևին հորդորեց թողնել դպրոցը. ՙՍովորելը քո ինչի±ն է պետք, մեկ է, հորդ պես տավարած պիտի դառնաս՚…
- Դու լավ աղջիկ ես։ Ես սիրում եմ քեզ։
 
Տնօրենը մի պահ անակնկալի էր եկել (հավանաբար նրան սաստիկ զարմացրել էր այդ վախլուկ, միջակ աշակերտի անսպասելի և անպատկառ հանդգնությունը), ապա բարձրաձայն ծիծաղել. ՙԴո՞ւրդ է եկել, դուրալի է, հա՞, անասուն՚: Երբ ուսուցչուհուն թարգմանեցին, նա ամենևին էլ չծիծաղեց, այլ, նուրբ, փոքրիկ շրթունքները դողացնելով, վճռական հայտարարեց` կամ ե°ս, կամ նա°… Քանի որ այդ տարիներին ռուսաց լեզվի ուսուցիչների կատարյալ սով էր գյուղական դպրոցներում, տնօրենը Պարգևին հորդորեց թողնել դպրոցը. ՙՍովորելը քո ինչի±ն է պետք, մեկ է, հորդ պես տավարած պիտի դառնաս՚…
 
Այդ դեպքից հետո Պարգևի անունը, իր իսկ մեթոդով, շուռ տվին ու դարձրին Վեգրապ, հետո, ավելի կարճ ու բարեհունչ դարձնելու համար, երկրորդ վանկը դեն նետեցին: Չգիտես ինչու փոխեցին նաև հոր անունը, և Լևոնի Պարգևը դառավ Նովելի Վեգ:
 
Սկզբում բարկանում, իրենից դուրս էր գալիս, երբ իրեն Վեգ էին կոչում, բայց հետո մի տեսակ վարժվեց: Այնպես, ինչպես համագյուղացիների համար սովորական դարձավ նրա տարօրինակությունը, ինչքան էլ այն բացառիկ լիներ: Ոչ ոք արդեն չէր զարմանում, բացի, իհարկե, անծանոթ մարդկանցից: Գյուղ եկող յուրաքանչյուր ոք իր իմացած, ամենաերկար ու ամենադժվար բառերն էր առաջարկում, և Վեգը, առաջվա պես, իսկույնևեթ հետ էր տալիս այդ բառերը` բերկրանքի ուլունքներ շարելով դիմացինի սքանչացած դեմքին: Իսկ ազգային հարցին նվիրված զեկուցում կարդալու եկած մի ծեր դասախոս ուղղակի շշմել էր Վեգի, իր իսկ ասելով, եզակի հիշողությամբ: ՙԱյդպիսի հիշողության տերը,- ասել է նա,- կարող էր շատ նշանավոր մարդ դառնալ՚: Այդ գովեստը կարծես զգաստացրեց ակումբում հավաքվածներին, նրանք մի ակնթարթի չափ սսկվեցին, չիմանալով` հավատա±լ, թե± չհավատալ, բայց հաջորդ վայրկյանին, միմյանց աչքով անելով, հռհռացին:
 
- Դե, էդ է, նշանավոր է, էլի,- ասացին նրանք:- Մի գյուղ է, մի Վեգ: Ուրիշ Վեգ կա±: Չկա: Շրջանում էլ չկա, մարզում էլ: Պակա±ս նշանավոր է:
 
Դպրոցը թողնելով, Վեգը սկսեց հոր հետ արոտ տանել գյուղի նախիրը: Իսկ երբ հայրը հոդացավով հիվանդացավ, մենակ էր այդ գործն անում: Տարին բոլոր, օրն ի բուն հանդերում էր լինում, իր տավարի հետ: Գյուղամեջ չէր դուրս գալիս, ոչ ոքի հետ համարյա չէր շփվում, ոչնչով չէր հետաքրքրվում: Ուշ երեկոյան վերադառնում էր հանդից, թեª Բասունց խութում խնջլոզը դուրս է եկել:
 
- Ջուլղուտներում ծմակի վարդը բացվել է:
 
- Մորին կարմրել է Կապին հարթում:
 
- Մադանների մոշը սևացել է:
 
- Շուտով Ղահրունց ծմակի հոնը կկարմրի:
 
Եվ տղա, աղջիկ, հարս ու կին շտապում էին հանդ ու անտառ` հավաքելու այդ աստվածառաք բարիքները: Ծեր կանայք այնպես էին օրհնանք տալիս Վեգին, կարծես, եթե նա չլիներ, ոչ մոշը կսևանար, ոչ մորին ու հոնը կկարմրեին:
 
Տարիներն անշշուկ գալիս-գնում էին, ասես չնկատելով Նովելի Վեգին: Նա, թվում էր, դարձյալ այն նախկին միամիտ ու վախլուկ երեխան էր, որը, չգիտես ինչ մղումով, հանդգնել էր ռուսերենի երիտասարդ ուսուցչուհուն ասել. ՙՍե կիջղա վալ դու: Զեք մե մուրիս սե՚: Անցնող տարիները միայն մի բան չէին խնայում, մի բանում էին միայն շռայլ գտնվել Նովելի Վեգի հանդեպ, նրան ընծայելով չափազանց երկար, նույնքան և բարակ հասակ:
 
- Բոյ եմ ասել, է¯,- ոչ այն է` գովում, ոչ այն է` ձեռ էին առնում գյուղացիները:
 
- Ոչ գլխին է զոռ տալիս, ոչ… Չերկարի, ի±նչ անի:
 
- Արա, Վեգ, վայ թե քեզ ջրում են, որ էդպես ծիլ ես տալիս…
 
Խեղճն, իրոք, այնքան էր երկար, որ մի տեսակ անհարմար էր զգում (կարծես դրա համար ինքն էր մեղավոր) ու քայլում էր մեջքը կիսաթեքած, կուչ եկած: Ասում էին, երբ հայր ու տղա առաջին անգամ աղջիկ ուզելու էին գնացել հեռավոր մի գյուղ, աղջկա հայրը, իբր, նրանց հենց դարպասից է հետ տվել, քթի տակ մրթմրթալով. ՙԷս ընկույզ թափելու իսկական լատան է, սրանից ի±նչ փեսացու՚: Բարեբախտաբար, խորձորցի Սանամի հայրը բարի գտնվեց իր ապագա փեսայի նկատմամբ: Վեգը իսկ և իսկ թե նրա, թե նրա Սանամ աղջկա սրտովն էր, որ կար: Բա¯:
 
Կարճ-գնդլիկ, սիսեռանման Սանամը աչքաբաց, ասող-խոսող, անող-թափող հարս դուրս եկավ:
 
- Պարգև, շո±ւտ ես վերադառնալո¯ւ,- այնպես սրտալի, շրխկալի էր կանչում, որ Վեգը անսովորությունից փշաքաղվում էր և հանդ տանող ամբողջ ճանապարհին քաղցր ճմլկոտում. ՙՏեսնես պսակվելուց լավ բան կա± աշխարհում՚…
 
Պսակվելուց հետո Վեգը միանգամից փոխվեց, անճանաչելի դարձավ: Կարծես երեկվա լուռ ու մունջ Վեգը չլիներ: Մարդամոտ էր դառել ու մի տեսակ շարժումներն էին ինքնավստահ: Համեմատաբար շուտ էր վերադառնում հանդից, կնոջն անտրտունջ օգնում տնային մեծ ու փոքր գործերում, մեկ-մեկ էլ, եթե անելու բան չէր լինում, շորերը փոխում, զինքը տալիս էր շենամեջին: Մի քանի անգամ նույնիսկ Սանամի հետ ակումբ գնաց` շարժանկար դիտելու: ՙՍերը Սիմլեում՚:
 
- Կինը այդպիսի բան է, է¯,- հիացել-հրճվում էին համագյուղացիք,- ուզենա` սատանային գառ կդարձնի, ուզենա` գառանը սատանա կդարձնի: Իր ձեռքին չի±:
 
Տարին չբոլորած` Սանամը տղա ծնեց:
 
- Զուր չի ասված,- ասացին արու զավալ չունեցող կանայք,- խևի աղունը Աստված կաղա,- իսկ տղամարդիկ լուռ ուսերն էին թոթվում: ՙՎեգից Վեգ կծնվի՚,- իբր հուսադրեցին իրենք իրենց:
 
Ձմռան մի օր, երբ սար ու ձոր ծածկված էին ձյունե հաստ սավանով, ու տավարը մսուրից չէին հանում, Սանամի քաջալերիչ հորդորանքով Վեգը համագյուղացիներից մի քանիսի հետ քաղաք մեկնեց (կյանքում գուցե առաջին անգամ): Նոր տարին մոտենում էր, և ով ինչ ուներ, տանում էր ծախելու, շոր-մոր գնելու: Սանամը մի տիկ թթի օղի, մի պարկ տանձ-խնձոր, այդքան էլ չամիչ, չիր-միր ու մի մեծ պուլիկ դոշաբ պատրաստեց, և Վեգին ճամփեց շուկա: Հնար ունենար, Սանամն էլ կգնար, կամ Սանա°մը կգնար, բայց տանը ծծկեր երեխա կար:
 
Երեք-չորս օրից Վեգը վերադարձավ: Ինչպես հերոսը` ռազմի դաշտից: Նա արդեն ուղիղ էր քայլում:
 
- Հը, Վեգ, ի±նչ կա-չկա քաղաքում,- հարցրին:
 
- Դե, քաղաք է, էլի:
 
- Խանութներում բան-ման լինո±ւմ է:
 
- Չէ, մաքուր-դատարկ են:
 
Վեգը, սակայն, այդպես կիսաբուռ չպատասխանեց իրեն քիչ թե շատ մոտ ջահելների հարցերին: Հենց փողոցում, մինչև տուն հասնելը նրանց մի կողմ քաշելով, ոգևորված ինչ-որ բան սկսեց պատմել: Նրանք թեև ուշադրությամբ, բայց թերահավատ էին լսում (Վեգին հո լա¯վ գիտեին):
 
- Չեք ուզում, մի հավատացեք: Չեմ էլ պատմելու:-Վեգը նեղացավ:
 
- Լավ, լավ… Ի՞նքը եկավ մոտդ, թե՞…
 
- Չէ, ինքը:
 
- Ասում ես` ռո՞ւս էր:
 
- Չգիտեմ, բայց ռուսերեն էր խոսում:
 
- Օրինակ, ի՞նչ ասաց:
 
- Ասաց մալադոյ չելավեկ:
 
- Հետո±:
- Հետո՞:
 
- Օյ, ասաց, կակոյ ռոստ:
 
- Հի°, հի°… հետո՞:
 
- Ասաց` չեվո բայիշսյա, դուռակ, յա ժե նե վոլկ:
 
- … Փող տվեցի՞ր:
 
- Չէ, ինչո՞ւ տայի:
 
- Իսկ որ ուզեր, կտայի՞ր:
 
- Ի՞նչ իմանամ, բայց չտվի, չուզեց:
 
- Բա դուռը փակ չէ՞ր:
 
- Մոռացել էի փակել:
 
- Բա Խորենն ու Բենիկը հետդ չէի՞ն:
 
- Վերջին գիշերը նրանք բարեկամի տան մնացին:
 
- Ջահե՞լ էր:
 
- Հա, բայց ծխող էր շան քածը:
 
- Մոտդ ծխե՞ց:
 
- Չէ° հա՜, բերանից էր փչում:
 
- Տես, է՛… Ուրեմն եկավ, թե…
 
- Եկավ, մի քիչ դեսից-դենից խոսեց… Հետո վիզս գրկեց, ասաց` տը մնե նրավիշսյա, օչեն նրավիշսյա և…
 
- Եվ ի՞նչ:
 
- Եվ սկսեց շորերը հանել:
 
- Ինքն էր հանո՞ւմ:
 
- Ինքը, բա ո՞վ:
 
- Լրիվ հանվե՞ց:
 
- Լրիվ:
 
- Շատ մնա՞ց:
 
- Դե, ինչպե՞ս ասեմ:
 
- Ինչքան պետք էր, հա՞, հի՛-հի՛ հի՛…
 
Վեգը գլխով արեց:
 
- Կեցցե՛ս, Վեգ: Տես, է՛:
 
- Բա ի՞նչ, իր ոտ ու ձեռքով եկել էր, դուրս անե՞ր:
 
- Էլ չտեսա՞ր նրան:
 
- Ե՞րբ տեսնեի: Առավոտ կանուխ Բենիկն ու Խորենը եկան, ինձ արթնացրին ու վռազ դուրս եկանք:
 
- Գնալիս բան չասա՞ց:
 
- Ասաց: Խարոշիյ վեչեր պրավելի, ասաց, նո խվատիտ, դուռաչոկ…
 
Տանը Վեգը, շրջանցելով վերջին առեղծվածային գիշերը, Սանամին ժամերով հանգամանորեն պատմեց իր կյանքում աննախադեպ համարվող այդ ճանապարհորդության բոլոր մանրամասները, թե ինչպես հասան քաղաք (ՙԹափքում շատ ցուրտ էր, բայց լավ էր՚), ինչպես տեղավորվեցին հյուրանոցում (ՙԵրեք հարկանի է, բայց կարծես չորս-հինգ հարկանի լինի՚), ինչպես շուկայի աշխատողները դես-դեն ընկան իրեն չափսի խալաթ գտնելու (ՙԷնտեղ էդպես է, միայն` սպիտակ խալաթով, ինչպես էստեղ` մեր բուժկետում՚), ինչպես օղին իսկույն թռցրին (ՙԻսկապե՞ս Նորշենի հայտնի օղին է,- քաղաքացիք զարմացել էին՚), ինչպես էին Խորենն ու Բենիկը օգնում իրեն (ՙԵրես չտաս դրանց,- ասաց Խորենը,- թե չէ գլխիդ կնստեն: Երես չտաս՚)…
Տանը Վեգը, շրջանցելով վերջին առեղծվածային գիշերը, Սանամին ժամերով հանգամանորեն պատմեց իր կյանքում աննախադեպ համարվող այդ
ճանապարհորդության բոլոր մանրամասները, թե ինչպես հասան քաղաք (ՙԹափքում շատ ցուրտ էր, բայց լավ էր՚), ինչպես տեղավորվեցին հյուրանոցում (ՙԵրեք հարկանի է, բայց կարծես չորս-հինգ հարկանի լինի՚), ինչպես շուկայի աշխատողները դես-դեն ընկան իրեն չափսի խալաթ գտնելու (ՙԷնտեղ էդպես է, միայն` սպիտակ խալաթով, ինչպես էստեղ` մեր բուժկետում՚), ինչպես օղին իսկույն թռցրին (ՙԻսկապե՞ս Նորշենի հայտնի օղին է,- քաղաքացիք զարմացել էին՚), ինչպես էին Խորենն ու Բենիկը օգնում իրեն (ՙԵրես չտաս դրանց,- ասաց Խորենը,- թե չէ գլխիդ կնստեն: Երես չտաս՚)…
 
Սանամը համբերությամբ, երբեմն-երբեմն անթաքույց հետաքրքրությամբ լսում էր Վեգի` ասես վերջ չունեցող պատմությունը:
 
- Լավ, իսկ ամենակարևորի մասին բան չես ասում:- Երբ Վեգն ի վերջո ավարտեց իր ՙոդիսականի՚ պատմությունը, խոսեց Սանամը:- Ինչքա՞ն փող դառավ:- Նա մտադիր էր գարնանամուտին կով գնել:
 
- Ինչքա՞ն լինի, որ լավ լինի,- ինքնագոհ ժպտաց Վեգը:
 
- Կովը քանիսո՞վ են ծախում:
 
- Նայած կով:
 
- Ուզում եմ, որ լավ կով լինի, Պարգև:
 
- Դե, հաշվիր կես գինը կա: Կեսն էլ գուլպայիդ մեջ է, չէ՞,- Վեգը մանր քրքջաց, վարակելով Սանամին:
 
- Ուզում եմ նախագահի կովի նման կով ունենանք,- ծոր տվեց Սանամը:
 
- Տես ում հետ է, է՛, ուզում ոտք փոխել մարդուս աղջիկը:
 
- Ի±նչ է, մենք նրանցից պակա՞ս ենք: Հետո ի՞նչ, թե նախագահ են:- Սանամի խոսքն այնքան համոզիչ հնչեց, որ Վեգը գունատվեց: Ու միայն մի հատիկ բառ կարողացավ արտաբերել.
- Ի՞նչ է, մենք նրանցից պակա՞ս ենք: Հետո ի՞նչ, թե նախագահ են:- Սանամի խոսքն այնքան համոզիչ հնչեց, որ Վեգը գունատվեց: Ու միայն մի հատիկ բառ կարողացավ արտաբերել.
 
- Բո՜...
 
Բայց ոչ, այդպես չէր, դա ընդամենը Սանամին թվաց: Գունատվելու ավելի ծանրակշիռ պատճառ ուներ Վեգը. փողի քսակը չէր գտնում... Տենդագին, անհուսորեն քրքրում էր շալվարի, պիջակի, շինելի, նորից պիջակի, շալվարի գրպանները, նույնիսկ մի քանի անգամ շալվարը իջեցրեց, բայց քսակը չկար ու չկար:
 
- Որտե՞ղ էիր դրել,- Սանամի հայացքը բուի հայացք էր դարձել:
 
- Ոտաշորիս մեջ:
 
- Եթե ոտաշորիդ մեջ, ինչո±ւ ես պիջակիդ ու շինելիդ գրպանները պտռում:
- Եթե ոտաշորիդ մեջ, ինչո՞ւ ես պիջակիդ ու շինելիդ գրպանները պտռում:
 
- Ասացի... - Վեգը անօգնական ու մեղավոր նայեց:
 
- Ինչպես ասել էի, այնպե±ս արեցիր,- խիստ հարցրեց Սանամը:- Քսակի բերանը լա±վ ես հուպ տվել:
- Ինչպես ասել էի, այնպե՞ս արեցիր,- խիստ հարցրեց Սանամը:- Քսակի բերանը լա±վ ես հուպ տվել:
 
- Հա, կարեցի, ահա էստեղ,- նա ցույց տվեց ներքնաշորի գոտկամասը,- տեսնո±ւմ ես, թելի ծայրը մնում է:
 
- Ուրեմն, պոկվել-ընկել է, վա՜յ, մամա՜...,- Սանամը զույգ ձեռքով խփեց հաստլիկ ծնկներին ու նվաղեց, ապա փութկոտ բարձրացրեց զգեստի փեշը, շոշափեց գուլպան, չլինի± իր խնայողությունն էլ նույն բախտին է արժանացել:- Ոտաշորդ հո չե±ս հանել:
 
- Որտե±ղ:
- Որտե՞ղ:
 
- Որտեղ: Էնտեղ, էդ բրիշակում:
 
- Հյուրանոցո՞ւմ:
 
- Հա, էլ ո՞ւր:
 
- Ինչո՞ւ պիտի հանեի,- կասկածեց Վեգը:
 
- Ասում եմ` գուցե գիշերները, քնելիս հանել ես:
 
- Չէ, չեմ հանել: Գիտե՞ս` ինչքան էր ցուրտ: Շինելս էլ էի գցում վրաս, բայց էլի էդ անտեր ցուրտը դանակի պես կտրում էր:
 
- Ուրիշ մարդ-մուրդ հո չի՞ մտել ձեր սենյակը:
 
- Չէ՛, չէ՛,- բղավեց Վեգը:- Ոտաշորդ հանե՞լ ես, ուրիշ մարդ է եկե՞լ, ի՞նչ ես զահլես տանում:
 
- Ի՞նչ ես գոռգոռում,- Սանամն ավելի բարձր ծկլթաց,- փողը ինքը կորցրել, ինձ վրա է գոռում, սրան տեսեք: Կտրվի ձեր խելքը դաբանում ցեղը...
 
...Այդ գիշեր Սանամն ու Վեգը ջոկ-ջոկ պառկեցին: Քուն չէր գալիս, սակայն, Սանամի աչքերին, կատարվածի պատճառով տեղը-տեղ չէր տալիս: Կարծես օձից խայթված լիներ:
 
Ինչ-որ ժամի ինչ-որ բան խլրտաց Վեգի ներսում: Եվ նա հավկուրի զգուշությամբ, ոտնաթաթերի վրա մոտեցավ կնոջ մահճակալին: Սանամը նկատեց և թողեց, որ մոտենա, որ շատ մոտենա: Ու երբ Վեգը կռացավ, ձեռքը երկարեց, ոտքի կարճ հարվածով բոթեց նրա փորին ու ֆշշացրեց. ՙՌադ եղիր, փալաս, դեռ երես ունի՚։
 
Վեգը անշշուկ, քոռուփոշման հետ դառավ: Քիչ հետո լսվեց նրա բարալիկ խռռոցը. ձայնը կարծես ասեղի ծակից էր դուրս գալիս: Սանամը թափով շրջվեց դեպի պատը: Այն էր, ուզում էր աչք կպցնել, երբ ականջին դիպավ Վեգի քնատ ձայնը: Սանամն ընդոստ նստեց տեղում: Վեգը պինդ խտտել բարձը, քնի մեջ խոսում էր. ՙԽարոշիյ վեչեր պրավելի, նո խվատիտ, դուռաչոկ՚։
Վեգը անշշուկ, քոռուփոշման հետ դառավ: Քիչ հետո լսվեց նրա բարալիկ խռռոցը. ձայնը կարծես ասեղի ծակից էր դուրս գալիս: Սանամը
թափով շրջվեց դեպի պատը: Այն էր, ուզում էր աչք կպցնել, երբ ականջին դիպավ Վեգի քնատ ձայնը: Սանամն ընդոստ նստեց տեղում: Վեգը պինդ խտտել բարձը, քնի մեջ խոսում էր. ՙԽարոշիյ վեչեր պրավելի, նո խվատիտ, դուռաչոկ՚։
 
- Հողեմ շաշ գլուխդ,- բռնկվեց Սանամը:- Մարդ է դառել, ռուսերեն է խոսում: Պա՜հ-պա՜հ-պա՜հ… Կանուխ էր պետք քաղաք գնար Նովելի Վեգը:
 
Գոմից լսվեց աքաղաղի կանչը:
 
Լուսանում էր: