«Գյուղական խճանկար»–ի խմբագրումների տարբերություն

== ԾԻՐ-ԿԱԹԻՆ ==
 
::'''Ապրիր տան մեջ,'''
::'''Եվ այն կանգուն կմնա:'''
::::'''''Արսենի ՏԱՐԿՈՎՍԿԻ'''''
 
Աշնանամուտին խաղողի այգիների պահակ Ապետնակը հրաժարական տվեց: Գյուղամիջում, բոլորի ներկայությամբ, բրիգադավար Խորենի յոթ պորտը մի լավ նախշեց ու ասաց` գլխիդ ճարը տես, վաղվանից գործի չեմ գնա: Հետո գրասենյակ է գնացել. ՙՄի քիչ էլ նախագահ Մանուչարին շուլալեմ, թողնեմ գնամ՚: Բայց նախագահը տեղում չէր: Խորձոր` կնունքի էր գնացել: Մացակ բիձային ասել էր` եթե մարդ-բան գա, իմաց տուր, եթե հենց այնպես հարցնող լինի, կասես Խորձոր` ժողովի է գնացել: Ապետնակը ցանկացել է մտնել հաշվապահի մոտ, ասելª գող շուն, շան որդի, բայց խնայել է: ՙՍգավոր է, մայրը նոր է մեռել՚: Գյուղխորհրդի դռան մտով անցնելիս ոտքը կախ է գցել, բայց շուլալելու պատճառ չգտնելով, թողել հեռացել է: Մացակ բիձան, որ քսաներկու աշխօրով գրասենյակի քարե աստիճաններին նստել, ձանձրանում էր պարապությունից ու մենակությունից, ուզեց խոսքի բռնվել նրա հետ, ՙԱպետնակ, ճի±շտ են ասում, որ քաղաք ես գնում՚: ՙՀա,- ասել է Ապետնակը,- գյուղը քեզ ու նախագահիդ եմ թողնում՚: Մացակ բիձան, որ ընդհանրապես (ինչպես, երևի, բոլոր պահակները) հակված էր ոչ այնքան պատասխանելու, որքան տեղեկություններ հավաքելու, ասաց` հրես խաղողը կսևանա, մնայիր այգեքաղից հետո... ՙՁեր աչքը լույս, իմ տեղ էլ կուտեք, դու և նախագահ փեսադ՚: