«Գյուղական խճանկար»–ի խմբագրումների տարբերություն

::'''Եվ այն կանգուն կմնա:'''
::::'''''Արսենի ՏԱՐԿՈՎՍԿԻ'''''
 
 
Աշնանամուտին խաղողի այգիների պահակ Ապետնակը հրաժարական տվեց: Գյուղամիջում, բոլորի ներկայությամբ, բրիգադավար Խորենի յոթ պորտը մի լավ նախշեց ու ասաց` գլխիդ ճարը տես, վաղվանից գործի չեմ գնա: Հետո գրասենյակ է գնացել. ՙՄի քիչ էլ նախագահ Մանուչարին շուլալեմ, թողնեմ գնամ՚: Բայց նախագահը տեղում չէր: Խորձոր` կնունքի էր գնացել: Մացակ բիձային ասել էր` եթե մարդ-բան գա, իմաց տուր, եթե հենց այնպես հարցնող լինի, կասես Խորձոր` ժողովի է գնացել: Ապետնակը ցանկացել է մտնել հաշվապահի մոտ, ասելª գող շուն, շան որդի, բայց խնայել է: ՙՍգավոր է, մայրը նոր է մեռել՚: Գյուղխորհրդի դռան մտով անցնելիս ոտքը կախ է գցել, բայց շուլալելու պատճառ չգտնելով, թողել հեռացել է: Մացակ բիձան, որ քսաներկու աշխօրով գրասենյակի քարե աստիճաններին նստել, ձանձրանում էր պարապությունից ու մենակությունից, ուզեց խոսքի բռնվել նրա հետ, ՙԱպետնակ, ճի±շտ են ասում, որ քաղաք ես գնում՚: ՙՀա,- ասել է Ապետնակը,- գյուղը քեզ ու նախագահիդ եմ թողնում՚: Մացակ բիձան, որ ընդհանրապես (ինչպես, երևի, բոլոր պահակները) հակված էր ոչ այնքան պատասխանելու, որքան տեղեկություններ հավաքելու, ասաց` հրես խաղողը կսևանա, մնայիր այգեքաղից հետո... ՙՁեր աչքը լույս, իմ տեղ էլ կուտեք, դու և նախագահ փեսադ՚:
 
Բայց իրականում այդպես չէր: Իրականում Ապետնակի Գևորգ որդին նոր բնակարան էր ստացել քաղաքում, նորակառույց թաղամասում, որտեղ դպրոց չկար դեռևս: Իսկ Գևորգի Գեղամիկը այդ տարի պիտի դպրոց գնար: Ո±վ պետք է նրան տաներ-բերեր: Գևորգն` աշխատանքի, կինն` աշխատանքի: ՙՊապիկից բացի ոչ ոք՚: ՙԳոնե մնայի, այգեքաղն ավարտվեր՚,- ասել է Ապետնակը: ՙԴպրոցում դասերը սեպտեմբերի մեկից են սկսվում՚,- բացատրել էին նրան:
 
Ապետնակի վարմունքը սկզբում ոմանց դասալքություն թվաց, բայց երբ Խորենը անպատասխան թողեց նրա եռահարկ հայհոյանքները, գյուղամիջում հավաքված մարդիկ մտածեցին, որ այդտեղ ինչ-որ բան կա:
 
- Չի ուզում, թող չուզի,- Ապետնակի գնալուց հետո բրիգադավարը գյուղամիջի ճյուղատարած թեղու շուրջ բոլորածների մեջ սկսեց պահակի հարմար թեկնածու փնտրել:
 
Շատերը Ապետնակի հայտարարությունը հերթական խաղ էին համարում, ուստի իսկույնևեթ հրաժարվեցին Խորենի առաջարկությունից: Քչե±րը կան այդպես: Տաքուկ, հարմար անկյուններում նստում են` ձեռքերը ծալած ու, իրենց չեղած գործունեության կարևորությունը ընդգծելու համար, սրան-նրան փնթփնթում` իբր, տեսեք-տեսեք, իրենք էլ են աշխատում և իբր անտանելի, դժվար է իրենց զբաղմունքը, հազիվ են կարողանում ծայրը-ծայրին հասցնել:
 
- Հարութ բիձա, գուցե դո±ւ գնաս,- ասաց բրիգադավարը,- մեկ չէ± այստեղ նստած կամ Ծովի հարթում:
 
- Մեկը` մեկ է, բայց...
 
- Էլ ի±նչ բայց, Հարութ բիձա: Հիշում եմ, երբ ես երեխա էի, դու էիր Ծովի հարթի պահակը: Մի անգամ էլ դեռ ականջս քաշեցիր:
 
- Հիմա, ախր, վայ թե չկարողանամ քաշել:
 
- Հիմա±,- Խորենը ուսերը վեր ձգեց,- հիմա ո±վ է խաղող գողանում:
 
- Բա որ չեն գողանում, պահակն ո±ւմ է պետք:
 
- Դե,- բրիգադավարը շփոթվեց,- հաստիք է, անհրաժեշտ է...
 
Հարութը մանր ծիծաղեց ու ասաց` լավ:
 
- Հարութ բիձա,- փորձեց կատակի տալ ֆերմայի վարիչ Գրիգորը,- ատամ ունե±ս, որ կարողանաս գոնե ուտել:
 
- Խաղողը կարագ չէ, որ ատամ պահանջվի,- բազմանշանակ պատասխանեց Հարութը: Ֆերմայի վարիչը ծպտուն չհանեց: Մյուսները ծիծաղեցին:
 
 
* * *
 
Հարութըª ցաքհատը ձեռքին, անտառ բարձրացավ, երեք մատղաշ բոխի կտրեց, խնամքով կնթեց, կլպեց, երկուսը խեչակ դարձրեց, մյուսը` թիր1: Հետո ոստերը հավաքեց, հոռակապ արեց ու երբ ուզում էր բարձել էշին, անտառապահ Վաղոն սունկի նման բուսավ առջևը:
 
- Այդ ի±նչ ես անում: Հարութ բիձա:
 
- Ուզում էի բարձել էշին: Լավ է եկար, կօգնես:
 
- Թույլտվություն տվե±լ են:
 
- Էշը բարձելու համա±ր£
 
- Անտառը կտրելու համար:
 
- Անտառը կտրելու համար` չէ, բայց կխտար որսալու համար տվել են: Նախագահն ինքն է անձամբ տվել:
 
- Ուրեմն, Ապետնակը գնաց, հա±,- խոսքը շրջեց անտառապահը:
 
- Հա, գնաց: Մոտ եկ, օգնիր:
 
- Իրենը վա±տն է, Հարութ բիձա, որ նոր հոլիկ ես ուզում շինել:
 
- Իրենը թղթից է: Թղթե հոլիկ կլինի±:
 
- Ճիշտ որ, ցելոֆանից է:
 
Հարութը Ապետնակի ՙթղթե տնակին՚ ձեռք չտվեց` ՙթող մնա՚: Քիչ հեռու, գյուղի հանդիպակաց բարձրադիր թմբի վրա կանգնեցրեց իր հոլիկը, որտեղից տափարակում փռված այգիները երևում են, ինչպես ափիդ մեջ: Մինչև շինեց, վերջացրեց, խաղողը հասավ: Հարութը պատից իջեցրեց երկփողանի հրացանը, չորեց, տարավ հոլիկ: ՙԴա ինչի±դ է պետք,- հարցրել է կինը,- գողերին լեղաճա±ք պիտի անես՚: ՙՀիմա ո±վ է խաղող գողանում՚: ՙՈր չեն գողանում, պահակն ինչի± է պետք՚: ՙՀաստիք է,- բրիգադավարի ասածը կրկնել է Հարութը,- չպետք է թափուր թողնել: Կարգապահություն է: Առանց պահակի խաղողայգի կլինի±: Չէ: Առանց հրացանի էլ պահակ չի լինի՚:
 
* * *
 
Խաղաղ, պարզկա երեկո էր: Լուսնի կաթնալույսը ողողել էր խաղողի այգիները, որոնք այդ պահին` հորիզոնին մերված, անվերջ, անծայրածիր էին թվում:
 
- Տասն օրից շուտ չեն վերջացնի այգեքաղը,- մտածեց Հարութը, որ ցերեկվա խռիվ վազվզոցից հոգնել, եկել թիկն էր տվել հոլիկի առջև փռված փափուկ, բուրումնավետ խնձորախոտին` բավականությամբ փստացնելով իր երկար ու կեռ չիբուխը:- Մի հինգ-վեց օր էլ Սարի հարթում կքաշի: Առատ գինի կունենանք£
 
Հայացքն ընկավ Ապետնակի` քիչ դենը կուչ եկած հոլիկին, որը լքված որբի էր նման: Հարութը տխրեց: Հետո հիշեց, թե նա գյուղամիջում ինչպես էր նախշում բրիգադավար Խորենին ու մյուսներին: Հարութը չմեղադրեց Ապետնակին: ՙՈվ էլ նրա տեղ լիներ, այդպես կաներ: Սիրտը դառնացած էր: Հեշտ բան չէ մարդուն իր հարյուր տարվա օջախից կտրելը՚: Հարութը թեքվեց ձախ կողի վրա, դեպի գյուղ, հայացքով փորձելով գտնել Ապետնակի տունը: ՙՀիմա այն դատարկ-դատարկ է: Թափուր:- Մտածեց Հարութը:- Տուն դատարկվելուց վատ բան չկա աշխարհում՚...
 
Հարութը տխուր մտքերը ցրելու համար ասաց.
 
- Նախագահ Մանուչարի մայրը այս անգամ էլ տղա բերեց: Խաղողի պլանը կգերակատարի, և այն ժամանակ փորձիր նրան ասել` աչքիցդ վերև հոնք կա: Կարևորը պլանն է: Կկատարես` նախագահ կմնաս, չես կատարի, կատարող կգտնվի: Իբր Մանուչարն է պլան կատարողը: Հա, Մանուչարը գնում է շիլ Մնացականի ձեռքից մկրատը վերցնում, թեª տասը աչք մի թողիր, տասնմեկը թողիր: Մանուչարը...
Մանուչարը նախագահ չէ, է¯, վարժապետ է: Նախագահը Հայրապետն էր: Մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: ՙԱնցյալ տարի ստացել ենք այսքան հաց, խաղող, կաթ, միս, ձու... Այս տարի ավելի շատ կստանանք՚: Ու մարդիկ ծափահարում էին: Հավատում էին: Վստահում էին: Եվ նա խոսքը քամուն չէր տալիս: Ստանում էր: Չէր նայում, մեկ-մեկ էլ սրա-նրա հախիցն էր գալիս: Ընկեր այսինչ, ասում էր նա, դուք խոստացել էիք մեր կովանոցը շահագործման տալ մարտին, իսկ հիմա նոյեմբերն է արդեն, ի±նչ եք մտածում այդ մասին, ինչո±ւ չեք ձեր խոսքին տեր կանգնում: Կամ ասում էր, ընկեր այնինչ, անցյալ անգամ ասացիք, որ մի բեռնատար եք առանձնացրել խաղողագործության բնագավառում աչքի ընկնող տնտեսությանը հանձնելու համար: Ինչպես գիտեք, մերª Թումանյանի անվան կոլտնտեսությունն է դարձել այդ աչքի ընկնողը, բայց բեռնատարը տրվել է ՙՆոր կյանք՚-ին: Ինչպե±ս դա հասկանալ:
 
Մի անգամ վերևից եկել էին, թե` մեզ պիտի փրկես: Ի±նչ է եղել, ինչ չի եղել, թե` խոստացել ենք, որ շրջանը ոչ թե հարյուր քսան, այլ հարյուր երեսուն տոկոսով կատարի խաղողի պետվաճառքի առաջադրանքը: Ո±ւմ եք խոստացել: Այսինչին: Ո±վ է խոստացել: Մենք: Ո±ւմ` անունից: Մեր, քո, մյուսների: ՙՄյուսները չգիտեմ ինչպես կվարվեն,- պատասխանել է Հայրապետը,- բայց ես ոչինչ անել չեմ կարող: Պարտավորություն ենք վերցրել տարեսկզբին և դա էլ տղամարդու նման կկատարենք: Ես ձևական խոստումների հետ գործ չունեմ: Կաբինետում նստած խոստումներ տալը հեշտ բան է, իսկ կատարո±ւմը՚: Այդպես ճանապարհ է դրել նրանց, երեկոյան, սակայն, հավաքել բրիգադավարներին, առաջավոր հեկտարականներին ու մյուսներին, թե` չնայած ասում են, մինչև ջրին հասնելը փողկերը չեն բարձրացնի, բայց և այնպես ուզում եմ մի հարց պարզել. ՙԻ±նչ եք կարծում, հնարավո±ր է, որ այս տարի մեր խաղողայգիները նախատեսվածից ավելի բերք տան, եթե, այո ինչքա±ն՚: Խելք-խելքի են տվել ու գտել իրենց, ավելի շուտ, շրջկենտրոնից եկածներին բավարարող թիվը:
Մի անգամ վերևից եկել էին, թե` մեզ պիտի փրկես: Ի±նչ է եղել, ինչ չի եղել, թե` խոստացել ենք, որ շրջանը ոչ թե հարյուր քսան, այլ հարյուր երեսուն տոկոսով կատարի խաղողի պետվաճառքի առաջադրանքը: Ո±ւմ եք խոստացել: Այսինչին: Ո±վ է խոստացել: Մենք: Ո±ւմ` անունից: Մեր, քո, մյուսների: ՙՄյուսները չգիտեմ ինչպես կվարվեն,- պատասխանել է Հայրապետը,- բայց ես ոչինչ անել չեմ կարող: Պարտավորություն ենք վերցրել տարեսկզբին և դա էլ տղամարդու նման կկատարենք: Ես ձևական խոստումների հետ գործ չունեմ:
 
Կաբինետում նստած խոստումներ տալը հեշտ բան է, իսկ կատարո±ւմը՚: Այդպես ճանապարհ է դրել նրանց, երեկոյան, սակայն, հավաքել բրիգադավարներին, առաջավոր հեկտարականներին ու մյուսներին, թե` չնայած ասում են, մինչև ջրին հասնելը փողկերը չեն բարձրացնի, բայց և այնպես ուզում եմ մի հարց պարզել. ՙԻ±նչ եք կարծում, հնարավո±ր է, որ այս տարի մեր խաղողայգիները նախատեսվածից ավելի բերք տան, եթե, այո ինչքա±ն՚: Խելք-խելքի են տվել ու գտել իրենց, ավելի շուտ, շրջկենտրոնից եկածներին բավարարող թիվը:
 
Ծովի հարթ£ Ծովի հարթ որ ասում ենª առաջներում ի±նչ կար այնտեղ: Մի քանի հեկտար ջըռ2 այգի: Հայրապետի շնորհիվ չէ±, որ Ծովի հարթը Ծովի հարթ է դառել, որին հիմա լրագրողները ՙխաղողի շտեմարան՚ են անվանում: Իսկ լրագրողները տարին բոլոր այստեղ են լինում: Գալիս են, մեկ-երկու բերան սրա-նրա հետ զրուցում, մի քանի թիվ ու անուն գցում մատիտի ծայրը, գնում: Գնում են ու սուրճի բաժակին փչելով գրում. ՙՈչ ոք, հավանաբար, չգիտե, թե ինչպես ու երբ է առաջացել այդ տեղանունը, բայց որ հիմա այն շատ է համապատասխանում իր անվանը, դա արդեն փաստ է: Իսկապես որª ծովի, խաղողի ծովի հարթ է՚...
 
Դե եկ այդ դեղնակտուց թուղթ մրոտողներին ասա, որ, ինչպես ավանդությունն է պատմում, առաջ, շատ առաջ, այստեղ ծով է եղել` իսկական, որը հետագայում, բնակլիմայական փոփոխությունների հետևանքով, ջնջվել է աշխարհի երեսից: Սևանա ծովը ձեզ օրինակ: Եթե Արփան չշրջեին նրա մեջ, Սևանից ի±նչ կմնար: Է°հ, ասենք հիմա ո±վ է հավատում նման բաներին: Հազարամյա տապանաքարերի գրերն են կեղծում, էլ ո±ւր մնաց բանավոր ձևով մեզ հասածը: Եթե դրանց մնա, կփորձեն հավատացնել նույնիսկ, որ 1945-ին պատերազմում հաղթողը ոչ թե մենք ենք եղել, այլ` ֆաշիստական Գերմանիան: Բա դա եղա±վ: Պատմությունը, ճիշտ է, դառը դասեր շատ ունի, բայց մեղք է այն աղավաղելը: Հետո ի±նչ, որ այս կամ այն փաստը կարող է իմ կամ քո սրտովը չլինել: Ուրեմն, ամեն ինչ մոռանա±նք, ուրանա±նք ամեն ինչ ու ասենք, որ մեր բոլորի նախահայրը Ադա±մը չի եղել ու աշխարհիս երեսին ոչ Նոյ է եղել, ոչ ջրհեղե±ղ:
 
ՙՈչ ոք, հավանաբար, չգիտե...՚: Ոչ ոք: Դու չգիտես, հարցրու: Հարցնելն ամոթ չէ, չիմանալն է ամոթ: Ի±նչ կարիք կա ուրիշներին էլ խառնել քեզ հետ: Ընկերովի մահը հարսանի±ք է: Իսկ ինչո±ւ Միշայի Մարգոյի մասին գրածում ամեն ինչ միայն դու էիր իմանում: Աչքերի խորքում ծիծաղի թաքնված կայծեր ու էլի, ով գիտե, ինչեր էիր նկատել, հա±: ՙՆրա մատները, որ ստեղծված են, ասես, դաշնամուրի ստեղնաշարի համար, հիմա խաղողագործի մկրատն են ամուր բռնել... Ու ես նրան հարցնում եմ... Հուզմունքից շիկնում են այտերը, և կուրծքը անհանգիստ վեր ու վար է անում...՚: Շիկնող պտուղ ես գտել: Մարգոն քեզ նման քսանին կտանի աղբյուր ու ծարավ ետ կբերի: ՙԿուրծքը՚: Միշայի Մարգոյի եղած-չեղածը ոչ ոք չի նկատել, չի տեսել կամ չի շոշափել, սպասել են, որ քաղաքից գաս, հայտնագործություն անես: Բիճ շան որդի, կրծքի հետ ի±նչ գործ ունես: Վազերին ծի±ծ է տալու: Ինչ ուզում եք, ասեք, տարօրինակ մարդիկ են այդ թանաք ուտողները և ասելու են, թե իրենք էլ են աշխատո±ւմ: Ուրիշի կանանց կլոր ու փափուկ տեղերը նկարագրելն էլ աշխատա±նք է£ Բայց և այնպես ամենահետքրքիրը նախանցյալ տարվա այն ծեր թղթակիցն էր, որն իր ամբողջ կյանքում հաշվապահ է եղել, բայց թոշակի անցենլու կապակցությամբ դասավորել է, տեղավորվել խմբագրությունում: Եկել էր էջ պատրաստելու շրջանային թերթի համար: Այգեքաղը, հակառակ նրա սպասածի, դեռ չէին սկսել: Ի±նչ անել, ի±նչ չանել: Սա վերցնում զանգում է խմբագրին, թե` խաղողը դեռ չի հասել, քաղ չեն անում, ի±նչ անեմ, սպասեմ հասնի±, թե± գամ: Պարզ է, խմբագիրը ծիծաղել է, ասել` արի: Գնում է, մի քանի օրից քաղը սկսվում է, նորից է գալիս: Բերքը առատ-առատ է լինում: Դարձյալ զանգում է խմբագրին, այս անգամ էլ, թե` խաղողը շատ է, գուցե երկո±ւ էջի նյութ բերեմ... Սա իրեն մյուսների նման չէր պահում, կորած մարդ էր երևում: Ուրիշների նման չէր հարցնում` ինչո±ւմն է կայանում բարձր բերքի ստացման գաղտնիքը կամ` սիրո±ւմ ես գյուղը: Հենց այնպես զրուցում էր: Դեսից- դենից... Հավանաբար գիտեր այդ գաղտնիքը, որն իսկի էլ գաղտնիք չէ. գաղտնիքը ո±րն է, մարդիկ լավ են աշխատում և վերջ: Կամ էլ` հասկանալի չէ±, եթե գյուղը չսիրեին, կթողնեին, կգնային: Իսկ եթե չսիրեին, ի±նչ կարող էիր իբր անել: Ենթադրենքª չեմ սիրում, բայց բարձր բերք եմ աճեցնում, հետո±... Դա± չէ քեզ հետարքրում: Չլինի± ֆելիետոն ես մտադիր թխել: Ինչ է, Լեռնաշենի ֆելիետոնիստը` Զարմայրը, մեռե±լ է, որ դու գրես: Հարութը հայացքով որոնեց Զարմայրենց տունը, գտավ: ՙԿապույտ լույսը նրանցն է՚: Ու ծիծաղեց: Ասենք, Զարմայրի գրածն ո±վ է տպում: Առաջ գոնե ակումբի վարիչ էր, ՙԵղինջ՚ պատի թերթ էր լույս ընծայում` ամիսը մեկ-երկու անգամ: Ու այնտեղ սրտի ուզածը տպում էր, ծաղրանկարներ էր անում, սրամիտ քառյակներ էր հորինում: Նայելուց ծիծաղում, փորդ բռնում էիր: Երկու անգամ էլ դեռ շրջանային ստուգատեսում Լեռնաշենի ՙԵղինջը՚ առաջնություն շահեց: Երկու անգամ, ոչ ավել, որովհետև այդպիսի մրցույթ ընդամենը երկու անգամ է եղել:
 
Հիմա Զարմայրը հաշվետար է ոչխարաբուծական ֆերմայում: Ակումբի վարիչը շիլ Մնացականի Տաթևիկն է: Պատճա°ռը, ասում են, Զարմայրի ՙԿովը՚ ծաղրանկարն էր:
 
Ուրեմն, Զարմայրը մի լղար, կողաճաղերը դուրս ցցված կով էր նկարել` պոչի տակ սարդոստայնի ցանց ու նկարի տակ գրել. ՙԼեռնաշենցիները պայքարում են ընթացիկ տարում յուրաքանչյուր կովից ստանալ առնվազն չորս հազար կիլոգրամ կաթ՚: Նկարը բոլորին դուր էր եկել, շատերը Զարմայրին խորհուրդ են տվել ուղարկել ՙՈզնուն՚: Պիտի կարծել, որ այն նախագահ Մանուչարն էլ է հավանել, որովհետև Զարմայրին ասել է` այ տղա, կարգին սրամիտ ես: Հավանելը հավանել է, բայց դա չի նշանակում, թե Մանուչարը պիտի աչք փակեր կոլտնտեսության նախկին ղեկավարների թույլ տված բացերի ու թերությունների հանդեպ, մանավանդª կադրերի տեղաբաշխման հարցում: Մի քանի օր անց նա կանչում է Զարմայրին, թե` ակումբը քո տեղը չէ, գիտե±ս: ՙԻնչո±ւ՚,- զարմանում է Զարմայրը: ՙՈրովհետև համապատասխան կրթություն չունես£ Դու գյուղտեխնիկում չե±ս ավարտել (չուզեց հիշել, որ հեռակայում է գեղարվեստա-թատերականին): Հետո ի±նչ, թե շնորհքով նկարում ես, ծիծաղաշարժ դերեր ես կատարում բեմում ու վատ էլ չես նվագում՚: Տաթևիկին է նշանակել: ՙՏաթևիկի կրթությունը մթամ համապատասխան է,- ասել է Զարմայրը,- տարրականն է ավարտել, այն էլª հեռակա: Ինչպես կասենª աղքատի կովը որձ հորթ է ծնել` քիչ է, այն էլ չալ՚: Զարմայրը հավանաբար չգիտեր, որ Մանուչարի կին Ռեբեկան էլ է նույն ձևով ավարտել ու Տաթևիկի ժամերը հենց նրան պիտի տային, այլապես դա չէր նշի ու Մանուչարն էլ, երևի, չասեր` կաղ ակումբավար չի լինի...
 
Զարմայրը ֆերմա է գնացել: ՙՄանուչարը պարզապես Զարմայրին քաղաքավարի կերպով քշեց գյուղից՚,- ասացին լեռնաշենցիները: Իսկ Զարմայրը ինքն իրեն ասել է` գուցե լավը սա է: Մնացականի Տաթևիկի համար էլ լավ կլինի ակումբը: Հասած-բուսած աղջիկ է: Մեղք է: Վաղանում է3: Դպրոցն ու ակումբը մեկ չեն: Գնացող-եկողները այստեղ շատ են լինում: Երևի մեկը դիպլոմը հաշվի առնի, աղջկան առնի: Ի±նչ անենք, որ տարրականն է ավարտել: Կրթությունը հո բարձրագույն է: Մանուչարի Ռեբեկան որ տարրականն է վերջացրել, պակա±ս մարդու կին է հիմա: Տաթևիկի մարդը թող նախագահ չլինի, թող, ի°նչ իմանամ, ասենք, անասնաբույժ լինի կամ անասնաբույծ (անասնաբույժը կամ անասնաբույծը հետո չի կարո±ղ նախագահ դառնալ), իսկ գուցե և բանասիրականն ավարտած: ՙԵրազում եմ բանասիրականն ընդունվել՚: Ինչ կա որ, ընդամենը երեսունհինգ տարեկան ես, կհասցնես:
 
Բանասիրականն էլ այդպես խաղ ու պար է թվում: Ով վեր է կենում, թե` բանասիրականն եմ ուզում: Դե, իհարկե, կարևորն այն է, որ մաթեմատիկայից քննություն չկա: Ինչ մնում է գրականությանը, Թումանյանի ՙԳիքորն՚ ու ՙԱնուշը՚ իմանաս, հերիք է: Էհ, ցանկանում են, թող ցանկանան: Մանավանդ, որ դա շատերի մոտ միայն ցանկություն է մնում: Միշայի Մարգոն ձեզ օրինակ: ՙԴպրոցն ավարտելուց ես շատ եմ տատանվել,- նա± է ասել, թե± թղթակիցը` իր հերոսուհուն կեցվածք տալու համար,- չէի կարողանում կողմնորոշվել. բանասիրականի ուսանողուհի դառնա±լ, թե±... այգեգործուհի... Վերջը` խաղողայգի եմ եկել: Եվ դժգոհ չեմ՚:
 
Մարգոն, ասենք, հնարավոր է, որ ամեն ինչ այդպես հեշտ ձևով ասած լիներ, իսկ այդ ընկեր թղթակցի ձեռքը ինչպե±ս բռնեց այդպես արտահայտվելու: Չէ± որ նա էլ հենց նշված կրթօջախի ոչ բարով արտադրանքներից էր: Սա` ի միջի այլոց: Իսկ ա±յն, որ տարրականն ավարտածներն անպայման ճգնում են գրականության մասնագետ երևա±լ: Քիչ է մնում ասեն, որ սխալվել են դիպլոմը լրացնելիս, պիտի հայոց լեզու և գրականություն գրեին, տարրական – մեթոդիկա են գրել: ՙԻնչ լավ կլիներ, ընկեր այսինչ, դասվարության հետ մի քանի գրականության ժամ էլ ինձ տայիք՚: Բուհում ամեն առարկայից մի-մի կիսաբուռ անցնում են` երգ ու տնարարությունից սկսած, թվաբանությունով ու Խնկո-Ապոր ոտանավորներով վերջացրած, բայց ավարտելուց աչք են տնկում հենց գրականության վրա: Գրականության դյուրին թվա±լն է նրանց այդպես քաշում, թե±... կախարդանքը:
Հ
Հոգիներիս մեղք չանենք, Տաթևիկը այդպիսի հանդգնություն իրեն թույլ չի տվել: Գուցե դրա պատճառը Շուշանյանն է (նրա ներկայությամբ Տաթևիկը կհամարձակվե±ր այդ մասին անգամ ակնարկել), գուցե այլ պատճառներ էլ կան` օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ինչպես Մանուչարը կասեր նման դեպքերում:
ոգիներիս մեղք չանենք, Տաթևիկը այդպիսի հանդգնություն իրեն թույլ չի տվել: Գուցե դրա պատճառը Շուշանյանն է (նրա ներկայությամբ Տաթևիկը կհամարձակվե±ր այդ մասին անգամ ակնարկել), գուցե այլ պատճառներ էլ կան` օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ինչպես Մանուչարը կասեր նման դեպքերում:
 
ՙԵս միշտ մտածել եմ, որ իմ ապագա ամուսինը գրականության մասնագետ պիտի լինի: Միայն գրականության՚: (Ո°չ լեզվի ու գրականության): Իսկ մտքումդ ի±նչ ես մտածում, շիլ Մնացականի տան մնացած Տաթևիկ աղջիկ: Ակումբը հենց քո սրտովն է, որ կա: Այնպես, որ, մի հաց կեր, մեկը մատաղ արա: Լեռնաշենի ամենադեն ընկած տղան անգամ, գիտես, գյուղի առաջին գեղեցկուհուն չի առնում: Ուր մնաց, թե` քեզ: ՙՓոքր ժամանակ կկզած տեսել եմ՚: Գնում են, ուրիշ գյուղերից հարս են բերում£ Թե դրանք փոքր ու մեծ ժամանակ ինչեր են արել, ինչեր չեն արել, իրենց համար նշանակություն չունի: Իրենք դա չգիտեն, որովհետև չեն տեսել: Գո±ւցե մյուս գյուղերի տղաներն էլ այդպես մտածեն, Տաթևիկ, պատահմամբ գան ակումբ ու սիրահարվեն քեզ: Իսկ ինչ մնում է բանասիրական ընդունվելուդ, փորձիր, փորձիր: Այն ժամանակ գուցե ՙկեցեն՚ ՙկեցցե՚ գրես ու չասես, թե վռազել ես: Իսկ ամենաճիշտը այն չէ±ր լինի, Տաթևիկ աղջիկ, որ ոչ մի տեղ էլ գնացած չլինեիր, հորդ հետ այգի գնայիր, խնամեիր վազերը կամ էլ գնայիր ֆերմա, կով կթեիր. մատներդ իսկական կովի կուրծ տրորելու համար են ստեղծված: Բա դրանցով մատիտ կբռնե±ն, ափսո±ս չեն: Այդպես ավելի շատ օգուտ չէի±ր տա թե գյուղին, թե... քեզ: Եթե այդպես անեիր, ով իմանա, մեծ աշխարհ է, գուցե Մերուժը խորձորցի Շարմաղին չառներ, քեզ ուզեր: Թե չէ այդպես դիպլոմդ մի տեսակ խրտնեցնում է տղաներին: Քո բանն ուրիշ է: Ուրիշների դիպլոմը աղաղակող, կանչող է, օժիտի նման մի բան, քոնը` վանող, խրտնեցնող: Գիտե±ս ինչու է այդպես: Որովհետև քո մտածելակերպով ում արժանի ես քեզ համարում, նրանք քեզ չեն նկատում, իսկ իսկականից ում արժանի ես, նրանք, թեև կարող են նկատել, բայց դարձյալ չեն մոտենում, խրտնում են դիպլոմիցդ, որից իրենք չունեն: Այնպես որ, համաձայնիր, Տաթևիկ, դիպլոմը ավել բեռ է դարձել քեզ համար: Դրա գինը գիտե±ս, երբ կարող է բարձրանալ: Ասեմ, չնեղանաս: Երբ չմտածես, չլսես, նշանակություն չտաս, թե ով ինչ կասի, վերցնես և ուղիղ գնաս ֆերմա: Դա հրաշալի կլինի: Դու կդառնաս բարձրագույն կրթությամբ առաջին կթվորուհին ամբողջ մարզում, հանրապետությունում, իսկ գուցե և երկրում: Մտածիր, մտածիր: Կով կթելը ավելի հեշտ է (քեզ համար, իհարկե) ու անհրաժեշտ: Իսկ երեխաների մասին մի անհանգստանա: Նրանց դաս տվող կգտնվի: Հիմա ո±վ չունի դիպլոմ: Հրեն ինստիտուտը, փառք աստծո, քթներիս տակ: Ով ուզում է, գնում է: Պատահում է նաևª չուզողն էլ է գնում: Ինկուբատորը քեզ օրինակ: Ինչ չափսի ձու գցում ես, ճուտ է դառնում: Դու դա լավ պիտի իմանաս: Լավ մտածիր: Ֆերման վատ չէ: Ֆերմայում ՙկեցցե՚ գրել չկա: Նրանցը կով կթելն է:
 
Զարմայրը այդպես մտածելով, ինքն իր հետ կռիվ տալով գնացել է ֆերմա` համրիչի հետ վերցնելով նաև դուդուկը, զուռնան, դհոլը: ՙԱ սարսաղ, դրանք ո±ւր ես տանում՚,- ասել է հաշվապահ Միշան: ՙՊետք կգան: Հիշո±ւմ ես ՙԼուր-դա-լուրը՚: Բայց Միշան քանի որ չէր կարդացել, չհիշեց, այնուամենայնիվ, ինչպես պետը կասեր իր ենթակային, վերից վար, ասաց` սարսաղ ես, է¯, սարսաղ, այդ համրիչի ամենավերջին հատիկի չափ խելք չունես՚:
 
Մի երկու ամիս անց Զարմայրը ձմեռային արոտավայրից` Արամիից, գյուղ է վերադառնում, թե` Տաթևիկ, բեմդ մի օրով ինձ կտա±ս: ՙԻնչո±ւ ես ինձ հարցում, նախագահին դիմիր,- ասել է Տաթևիկը,- իբր չգիտե±ս՚: ՙՄանուչարը ոչինչ չի ասի, հասկանալի է, ասացի, գուցե ակումբի վարիչը համաձայն չլինի, նախ նրա հետ խոսեմ, գուցե ուրիշ, ավելի կարևոր միջոցառում է ծրագրել անցկացնել այդ օրը՚: Մանուչարը, սակայն, ձեռքը սեղանին է զարկել ու ասել.
 
- Ինչպես քեզ հայտնի պետք է լինի, մեր կոլտնտեսությունը բալետմեյստերի հաստիք չունի, և քեզ ֆերմա ենք ուղարկել որպես հաշվետա°ր: Այդ չոլերում, ինքնագլուխ-ինքնագլուխ, խելքիդ ինչ փչում է, անում ես, հերիք չէ, հիմա էլ ոչխարը գող ու գազանի ես թողնում, հովիվներին առաջդ գցած գյուղ բերում, թե ինչ է տրտինգ պիտի տա±ն բեմում: Այնքան սրան-նրան գրեցիր բողոքեցիր, հեռուստացույց ուղարկեցինք, հիմա էլ ասում են, ակումբ ես պահանջում: Գուցե հետո էլ ակումբավարի հաստիք պոկես... Դա էլ խմբագրությանն ուղարկված ֆելիետո±նն է` անասնակերերը վատնում են սեփական անասունների հաշին: Դա ինձ չէ±իր կարող ասել, ժուռնալիստ: Ձեռ էի±ր ուզում առնել Մանուչարին ամբողջ մարզում:
 
- Ասացի, բայց միջոցներ չձեռնարկվեցին, ստիպված...
 
- Արա, քեզ ֆերմա եմ ուղարկել որպես ի±նչ, որպես հաշվետա±ր, թե± պահակ:
 
- Որպես հաշվետար: Բայց դա չի նշանակում, թե ես պետք է աչք փակեմ շռայլումների դեմ: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ դիրքերից ու զբաղեցրած պաշտոնից, պետք է ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաև պահակ լինի, այլապես...
 
- Ինչ-որ տեղ ինչ-որ չափով, այլապես... Փիլիսոփա է դառել գլխիս, պա°հ, պա°հ... Թառչի-փիլիսոփա... Ահա, սա էլ քո, այսպես կոչված, ֆելիետոնի պատասխանը` ՙՓաստերը իրականությանը չեն համապատասխանում՚, և վերջ...
 
- Լավ պրծա,- Մանուչարի մոտից դուրս գալով ասել է Զարմայրը:
 
- Թույլատրե±ց,- հարցրել է Տաթևիկը` ուրախացած, որ աշխատանքային պլանում մի կետ կավելացնի:
 
- Քիչ մնաց անկյուն կանգնեցներ...
 
Հովիվների ՙԱյծենակաճ՚ անսամբլի անդրանիկ ելույթը այդպես էլ չկայացավ Լեռնաշենում: Բայց դա չհուսահատեցրեց Զարմայրին, իր տղաների հետ նա սկսեց համերգներ տալ հարևան ֆերմաներում: Մի անգամ պատահաբար նրանց համերգին ներկա էին շրջկոմի քարտուղարը, շրջխորհրդի գործկոմի նախագահն ու էլի ուրիշներ, որոնք ինչ-որ գործով այդտեղ էին գտնվում: Քարտուղարը անկեղծորեն հիացավ: Իսկ գործկոմի նախագահ Քալանթարյանը, դիմելով ներկաներին, ասաց` ապրես, Մանուչար... Այդ գովասանքը հաջորդ օրը քարտուղարի քարտուղարուհին հեռախոսով հայտնեց Լեռնաշեն` Մանուչարին: Վերջինս, որ սկզբում չգիտեր, թե ինչի մասին է խոսքը, գլխի ընկնելով, խնդմնդաց ու ասաց` բոլոր գործերի հետ մեկտեղ մենք սևեռուն ուշադրություն ենք նվիրում նաև աշխատավորների ազատ ժամանցի հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպման հարցին: Աշխատանք և հանգիստ: Դրանք պետք է օրգանապես զուգորդվեն իրար:
 
ՙԱյծենակաճ՚-ին, որպես հովվական միակ համույթի, բացառության կարգով թույլատրեցին միանգամից մասնակցելու գեղարվեստական ինքնագործունեության մարզային ստուգատեսի եզրափակիչին, որտեղ էլ ՙԲերդպար՚ և ՙՔոչարի՚ պարերի համար արժանացավ առաջին մրցանակի:
Համերգից հետո Զարմայրին և մյուս տղաներին շրջապատել են ֆոտոթղթակիցներն ու թղթակիցները` լուսանկարել, հարցազրույցներ վերցրել: ՙԴուք խորեոգրաֆիկ բաժինն եք ավարտել, կարծեմ Երևանում, այնպես չէ±՚,- հարցրել է ժյուրիի նախագահը: ՙՈչ, անասնաբուծականը` Ստեփանակերտում՚,- պատասխանել է Զարմայրը: Իսկ երգի-պարի անսամբլի տնօրենն ասել է` չէի±ր ուզի մեզ մոտ աշխատել: ՙՈրպեսª ի±նչ՚: ՙՈրպես նվագող, դուդուկահար՚: ՙՉէ,- Զարմայրը ցույց է տվել, թե իբր նրան չի ճանաչում,- տնօրեն ասեիք, ի±նչ իմանամ, գուցե...՚:
Հաջորդ օրը, թերթը բացելով, նախագահ Մանուչարը կանչել է Տաթևիկին, թե` հիմա ասելու ես, դու ակումբավար ես, Զարմայրն էլ հաշվա±ռ: ՙԻսկ չէ± որ ես դեմ էի, ասացի, որ ակումբը իմ ուժերից վեր է: Դուք չնայեցիք՚: ՙԼավ-լավ, քիթդ մի կախիր, գնա ակումբդ կարգի գցիր, պլակատ-բան կպցրու, մի խոսքով, ինչպես, ահա, թերթում է գրված. ՙԹումանյանի անվան կոլտնտեսության ղեկավարությունը ամեն ինչ անում է աշխատավորների կուլտուրական հանգիստը պատշաճ մակարդակի պահելու համար՚:
 
Այդ երեկոյան Արամիում ավագ հովիվ Ավան Ավանեսյանը ՙԱյծենակաճի՚ անդամների հաղթանակը շնորհավորել է հարկադիր մորթով: ՙԱվանը իր երկու տարեկան որձը սրանից լավ օրվա համար է պահելո±ւ, ձեզանից լավ տղերք պիտի ուտե±ն՚: Ու մինչև լույսը բացվելը քեֆ են արել զուռնայի ու դուդուկի ուղեկցությամբ:
 
Մի քանի օր անց ֆերմա է եկել գյուղխորհրդի Վաղարշակը, տեղամասային Գևորգյանի հետ: Կրակատեղը դեռ թարմ էր: ՙԴարձյա±լ հարկադիր մորթ՚,- մոխրին նայելով, հարցրել է Վաղարշակը: ՙԴե, չէ մի,- պատասխանել էին հովիվները,- Ավանն է մորթել, իր սեփականը՚:
Ավանը, սակայն, Վաղարշակին ու տեղամասայինին միասին տեսնելով, մի դույլ ջուր էր առել բերանը, մթնել-մթնժորվել: Նրան այդպես տեսնելով, հովիվները կասկածեցին, իսկ Զարմայրն ասաց` պահո, տղերք, Հրանտ Մաթևոսյանի ՙհանրապետությունը՚ դարձանք: Բայց պարզվեց, որ բոլորովին էլ այդպես չէր: Ավանը չիմանալո±վ, թե± իմանալով, իր սեփական որձը թողած, հանրային որձն էր բռնել մորթել: ՙԲա ասում էիր քոնն է՚: ՙՄութ էր, չտեսա՚: ՙԻսկ ինչո±ւ անմիջապես չասացիր՚: ՙՎարիչից վախեցա՚: Վաղարշակն ու Գևորգյանը իրար աչքով են արել ու ծիծաղել: Ծիծաղել են ու նայել Ավանին: Նայել են Ավանին ու ասել` Ավա±ն... Ավանը խեղճ-խեղճ նայել է նրանց, և որպեսզի չխղճային նրան, Գևորգյանն ու Վաղարշակը նորից են ծիծաղել: ՙՏունս գլխիս քանդեցի,- մտածել է Ավանը,- քորփեքս որբ մնացին՚:
 
Տեղամասային Գևորգյանը ոտքի է կանգնել, մի քանի անգամ խիստ-խիստ, ասես հատակի ամրությունը սապոգների տակ փորձելու նպատակով, գնացել-եկել Ավանի հայացքի ուղեկցությամբ, կոկորդը մի թունդ մաքրել և չոր ու խիստ արտաբերել` քաղաքացի Ավան... ՙԻնձնից ի±նչ քաղաքացի,- ասել է Ավանը,- պորտս Լեռնաշենում են կտրել՚:
 
Ավանը անկեղծ-անկեղծ է պատասխանել, բայց տեղամասային Գևորգյանին թվացել է, թե տարածված անեկտոդի հանգն է անում հովիվն իր հովիվ տեղով, ուստի ավելացրել է` մի ուրիշը, եթե քո աննախանձելի վիճակում լիներ, ընկեր Ավան, համենայնդեպս, կարծում եմ, անեկդոտից կգերադասեր տեղից բարձրանալը, մանավանդ, որ դիմացինդ, այսինքն` տվյալ դեպքում ես` քեզ հարցաքննողը, ինչպես տեսնում ես, ոտքի վրա է: Ավանը ոտքի է կանգնել` դասը չիմացող աշակերտի նման, արջակերպ մարմինը սեղմել-սեղմել, գունդուկծիկ դարձել ու հազիվ լսելի շշնջացել` ներող եղիր: ՙՆերե±մ,- տեղամասային Գևորգյանը ցույց է տվել, որ իբր սաստիկ վրդովված է, և որ Ավանի տեղը բանտն է, որ կա:- Ներե±մ: Հանրային հոտը օր-ցերեկով քոռ ու փուչ ես անում, կոլտնտեսության հաշվին սրա-նրա պատվին ճաշկերույթներ ես տալիս, ու ես ներե±մ: Գուցե կասեիր, որ համբուրեմ ճակատդ կամ ներողությո±ւն խնդրեմ՚:
 
- Լավ, Գևորգյան,- տեղամասայինի վրա իբր փորձել է ազդել Վաղարշակը,- լավ: Լեռնաշենը մի կարգին տղամարդ ունի, նրան էլ ուզում ես լեղաճա±ք անել: Ավանը դեռ պետք է: Գուցե քեզ ու ինձ համար` չէ, կոլտնտեսության համար` չէ, բայց,- Վաղարշակը աչքերը կկոցել ու խորամանակ-խորամանկ ծիծաղել է,- բայց Արևհատին պետք է, ինչպես օդը: Ոչ ավել, ոչ պակաս` տասը տղա է բերել Արևհատը, իհարկե, Ավանի շնորհիվ: Ասում է` հինգն էլ եմ բերելու, հինգ տղա: Հանկարծ վախեցնես ու չստացվի: Պլանը տապալվի±: Դե եկ, այն ժամանակ Արևհատի պատասխանը տուր:- Գևորգյանն ու Վաղարշակը տվել են, ծիծաղել, իսկ Վաղարշակը շարունակել է.
 
- Այստեղից գյուղ ուղիղ հիսունմեկ կիլոմետր է: Ավանը այն լավ ժամանակ, ասենք, հիմա էլ վատ չէ, ամեն գիշեր ձիով գնում էր գյուղ, առավոտ կանուխ վերադառնում: Ինչպես է պատահել, մի գիշեր չի գնացել, և հաջորդ օրը Արևհատը չի բացել դուռը, ասել է` երեկ գիշեր որտեղ եղել ես, հիմա էլ գնա այնտեղ: ՙՈրտե±ղ եմ եղել,- խեղճ-խեղճ ասել է Ավանը,- անտեր ձին մադիանի4 հետևից էր ընկել, կորել, չկարողացա գալ՚: ՙՈտքով գայիր,- ասել է Արևհատը,- ոտքդ կկոտրե±ր՚:
 
Այդ պատմությունը տեղամասային Գևորգյանին շատ դուր է եկել, ու նա գովել է Ավանի այդ տղամարդկային գիծը.
 
- Տեսնո±ւմ եք, նա մտադիր է տասնհինգ հովիվ տալ ձեր գյուղին, իսկ մենք մի խղճուկ ոչխարի պատճառով ուզում ենք նրան պատժել:
 
- Ինչո±ւ անպայման հովիվ, իսկ գո±ւցե տասնհինգ գիտնական:
 
- Կամ գուցե, մաեստրո, քեզ պես տասնհինգ թառչի,- Զարմայրին ծաղրել է Գևորգյանը:
 
- Տասնհինգ թառչին խրախուսելի չէ, ընկեր Գևորգյան, թանկ կնստեն կոլտնտեսության վրա: Մեկն էլ հերիք է: Այլապես ստիպված մեկի տեղ տասնհինգ ոչխար պիտի մորթեին:
 
- Վատ չէ, վատ չէ, երիտասարդ,- պատասխանել է Գևորգյանը,- կարողանում ես դատել: Ինքնուրույն: Իսկ քո թագուհին քանի± հովիվ կամ գիտնական կպարգևի հայրենի գյուղին:
 
- Մեր թագուհու հետ դեռևս հեռանկարային պլան չենք ստանձնել, բայց որ մինչև մի երկու շաբաթ ձեզ կնունքի կկանչենք որպես սեղանապետի, դա փաստ է:
 
Տեղամասայինը ցանկացել է իսկականից բարկանալ Զարմայրի հանդուգն, չափ ու սահման չճանաչող պատասխանների վրա, բայց Վաղարշակը նրա ականջին ինչ-որ բան է փսփսացել, և Գևորգյանը կակղել, սկսել է բարձրաձայն ծիծաղել, ստեպ-ստեպ վեր-վեր թռցնելով մեծ, ժամանակից շուտ կլորացած փորը, մերթ ընդ մերթ խեղդված բացականչելով` չէ¯ մի, ՙԿո±վը՚, ասո±ւմ ես...
 
- Պարզվում է, ես Լեռնաշենը վատ էի ճանաչում,- ասել է տեղամասային Գևորգյանը,- հիմա ճանաչեցի, ինչպես հարկն է:
 
- Դե, որ ճանաչել-պրծել ես, խոսենք մեր այցելության բուն նպատակի մասին: Տղաներ, ընկեր Գևորգյանին, կարծում եմ, գիտեք: Եթե մինչև հիմա չէիք ճանաչում, հիմա, համոզված եմ, որ ճանաչեցինք: Ուրեմն, կիրակի օրը նրա փոքր եղբոր հարսանիքն է, եկել ենք ոչխար տանելու: Ահա նախագահի թույլտվությունը: Սա հիանալի զուգադիպություն է: Հաշվենք, որ դուք Ավանի որձն եք մորթել, իսկ հոտինը ընկեր Գևորգյանին եք հանձնել: Եղա±վ: Մյուս անգամ զգույշ կլինեք,- ու նա ավելի է լրջացել և մատը թափահարելով հայհոյել,- ես ձեր... Խելքներիդ չփչի, թե ամեն անգամ պապը գաթա կուտի:
 
Ավանի որձը դրել են վիլիսի բեռնապահոցում, գնացել:
 
- Որ մեր գործը դրստվեց,- Ավանը վերջում էլի նույն Ավանն էր դարձել,- ձերն էլ պակաս չդրստվեց, ընկեր Գևորգյան: Եթե իմ որձը մորթած լինեինք, քեզ որտեղի±ց այդպիսի չաղլիկ ոչխար կտայինք:
 
Երկուստեք ծիծաղել են ու միմյանցից գոհ` բաժանվել:
 
Նրանց գնալուց հետո Ավանը, այնուամենայնիվ, չի դիմացել.
 
- Տղերք, եթե իմանայի, որ այսպես պիտի լիներ, իմը կմորթեի: Իմն ափսո±ս չէր...
 
* * *
 
Լուսինն ընկել էր Ապետնակի հոլիկին, և հոլիկը բռնկվել էր կուրացուցիչ ճերմակ լույսով: Հարութն ուզում էր չնայել, չէր ստացվում: Հոլիկն ասես կշտամբում էր Հարութին` Ապետնակի տեղն զբաղեցնելու համար: Այդ միտքը սաստիկ հուզեց Հարութին, և նա սկսեց արդարացուցիչ պատճառներ որոնել մտքում:
 
- Աշխարհումս մնայուն, հավիտենական բան չկա... Ամեն ինչ փոփոխական է... Առաջ ես չէի± պահակ: Ինձ փոխարինեց Ապիկոնը, հազար օղորմի նրան, Ապիկոնին Սեթունց Արշակն է փոխարինել, Արշակին էլ` Ապետնակը: Ապետնակը հիմա քաղաք է գնացել: Ես չգայի, մի ուրիշն էր գալու, մեկ չէ±: Արշակն էլ էր քաղաք գնացել, որ Ապետնակը փոխարինց նրան: Նրան էլ զոռով տարան: Դոցենտ տղան համալսարանում է աշխատում: Նա է տարել: Մայրը մահացավ: Հայրը մենակ մնաց: ՙԻ±նչ ես կորցրել այս վայրենի տեղերը: Արի քաղաք տանեմ՚: Տարավ: ՙՏներն անտե±ր պիտի մնան՚: ՙԿծախենք՚: Ու ծախեց, որպեսզի անտեր չմնան... Երբ անձրև է գալիս, բոլորը, ինչպես աղետից, փախչում, պատսպարվում են, որտեղ պատահի, նա փողոց է ելնում, թաթախվում, ջուր դառնում: ՙՏեսնես, մեր գյուղո±ւմն էլ անձրև է: Տեսնես արտերը ոնց կլինեն այս տարի: Տեսնես ո±վ է հիմա մշակում Ծովի հարթի խաղողայգին՚: Համագյուղացու հանդիպելիս կարծում է, թե աշխարհը իրենն է: Ու տնեցիք զարմանում են նրա շատախոսությունից: Ցույց է տալիս, թե գոհ է ամեն ինչից, թե քաղաքը հենց իր տեղն է, որ կա, ավելին, որ քաղաքը անհնարին է պատկերացնել առանց նրա... Ուրիշ կերպ չի էլ լինի: Ի±նչ անի: Ասի` մեռնո±ւմ եմ գյուղի կարոտից, ասի` ուզում եմ գյո±ւղ վերադառնալ: Ինչպե±ս ասի: Տուն ո±ւնի, որ գնա: Եթե տունը չծախեին, մի օր էլ չէր մնա, կգնար: Բայց հիմա ո±ւր գնար... Ասֆալտը թողած, մայթեզրի խոտածածկույթով է քայլում: Մի անգամ, ասում են, ինչ-որ մեկը դիտողություն է արել, թե` հայրիկ, ինչո±ւ ես տրորում խոտն ու ծաղիկը, ասել է` քե մատաղ, ոտքերս հողի կարոտ են զգում, ասել է` ամոթ չլիներ, բոբիկ ման կգայի, բոբիկ...
 
- Բա մարդ իր պապական օջախը կփոխի± փողի հետ,- դառնացած մտածեց Հարութը:- Որտեղ էլ լինի այն, պետք է պահել: Աչքի լույսի նման: Այսօր կարող ես, հանգամանքների բերումով, ուրիշ տեղ բնակվել, բայց ի±նչ գիտես, գուցե վաղն էլ, դարձյալ հանգամանքների բերումով, գաս քո բույնը: Փողն ի±նչ է, որ դրա համար տունդ ծախես ուրիշի...
 
Հրեն Հայրունց Խաչատուրը: Ամբողջ կյանքը Միջին Ասիայում է անցկացրել, իր քեֆին: Հիմա, ութսունն անց` գյուղ է եկել: Եվ ճիշտ է արել: Եկել է իր հողում մեռնի: Ութսուն տարեկան Խաչատուրը շա±տ է պետք Միջին Ասիաներին, կամ Միջին Ասիաները շա±տ են պետք ութսունն անց Խաչատուրին: Ճիշտն ասած, հիմա գյուղին էլ չի նա պետք: Բայց գյուղը պե°տք է նրան...
 
Ի±նչ է, Ապետնակը այդպես չի± անի: Կգա: Ով խելք ունի, այդպես կանի: Չէ, Սեթունց Արշակի նման տունը ծախի: Էժան, անխելք պառավ: Դե, Սեթունց ցեղից ե±րբ է խելքը գլխին մարդ դուրս եկել: Մեկն էլ այդ Արշակի Բաքվի Սամսոն եղբայրը չի±: Կռվի տարիներին ռեզերվային զորամասում էր ծառայում: Ամիսը մեկ-երկու անգամ նամակ էր ուղարկում` դաշտային փոստով: Իբր գաղտնի ծառայություն է, իբր առաջին գծում է, ֆաշիստներին կոտորում, մերոնց համար ճամփա է հարթում դեպի Բեռլին: ՙԻնձ համար չմտածեք: Դե, պատերազմ է, էլի: Կոտորում ենք, որ մեզ չկոտորեն՚: Պատերազմի ավարտից արձակում են նշանառու Սամսոնին: Սա որ մի քիչ հեռանում է զորամասից, բղավում է` արա°, հրե¯ն մեր Բասունց-խութը... Լեռնաշենից 75-80 կիլոմետրի վրա էր Սամսոնը ՙկոտորում՚ ֆաշիստներին: Հիմա, երևի, կենսաթոշակ էլ է ստանում: Որպես պատերազմի հաշմանդամ:
 
- Բոլորը սուտ է, մարդ պիտի բախտ ունենա, բախտ: Մարդու ճակատին ինչ գրված է, նա էլ պիտի կատարվի:- Հարութը վառեց հանգած ծխամորճը:- Եթե այդպես չլիներ, Սեթունց սարսաղ Սամսոնը չորս տարի կուրորտում չէր մնա (կուրոտ չէր, ի±նչ էր), իսկ Քոլա աքոր սարի պես երեք տղերքը չէին փրթվի Կերչում: Կամ այդ Սիրեկանը (ինչ անուն էլ գտել են, դրել), երկու մետրանոց, աժդահա բոյը վեր կալած, չորս տարի շարունակ առաջին գծում էր, Կովկասից հասել է Բեռլին ու ճանկռվածք էլ չունի: Ասում է` որ ճակատ եմ մեկնել, կարծել եմ, թե ինձ առաջին օրն են խփելու, իսկական թիրախ եմ, բայց երբ պատերազմը վերջացավ, ասացի` Սիրեկա±ն, մի երկու օր էլ ձգվեր, հերոս կդառնայիր: Վարսենիկի մինուճար Արամը հենց առաջին օրը Բրեստում խփվեց: Ի¯նչ տղա էր, ի¯նչ տղա, մի սրբած թուր: Հարութ, ասում էր, պարզվում է, լավ տղա լինելն էլ մի շանտղություն չէ, իմ պատճառով գյուղի բոլոր աղջիկները խռովել են իրարից: Ասում էր, ծիծաղում: Բոլորը խռովել են, բայց հիմա Վարսենիկն է միայն պահում նրա ճամփան: ՙՍուտ է, բալես կգա°... Բալես կգա°...՚: Խեղճ Վարսենիկ: Շատ-շատ, մի երկու տարի էլ սպասես, ու Արամին սպասող չի լինի այլևս... Մի դուռ էլ կփակվի ընդմիշտ: Մի լույս էլ կպակասի գյուղում...
 
Ակամայից Հարութի հայացքը մեխվեց գյուղի արևմտյան մասում, բլրակի վրա վեր հառած հուշարձանից ճառագող վառ, աստղաձև կարմիր լույսին: Եվ նա դողդոջուն մատներով վար բերեց գլխարկը, ինքնաբերաբար շոշափելով կրծքի` շապիկի տակ ծվարած ափաչափ սպին...
Հարութը մտքում հաշվեց թափուր մնացած տները` լույսով ողողված գյուղի համայնապատկերի վրա հայացքով հեշտությամբ գտնելով սև կետերը, որոնք, ասես, պռատված ատամնատեղեր լինեին, ու տխրեց:
 
- Մի քանի տարի հետո էլ մերը կդատարկվի...
 
Հարութն ապշեց հանկարծածագ այդ մտքից ու տենդագին սկսեց փնտրել իրենց տան լույսը: Գտավ, թեթևություն զգաց: Որոշեց վաղը ևեթ նամակ գրել Կորյուն տղային: Կգրի` ինչքան քաղաքում ապրել ես, հերիք է, արի: Հերթը գյուղինն է: Դու Զարմայրի±ց ես լավ տղա, թե± մյուսներից, որ քաղաքը թողել են, գյուղ վերադարձել: Շոֆե±ր չես: Արի գյուղում շոֆերություն արա: Գյուղում մեքենա± չկա: Կասի` մեծ եղբորդ` Անդրանիկի բանն ուրիշ է: Նա կոնստրուկտոր է: Նրա տեղը քաղաքն է: Դու կոնստրուկտոր չես, շոֆեր ես: Կինդ լիտվուհի± է: Ի±նչ կա որ: Մարիետտե չենք ասի, Մարիետա կասենք: Իբր հիմա այդպե±ս չենք ասում: Կգա, մարդավարի էլ հայերեն կսովորի ու մայրդ ու ինքը ձեռքերով, ոտքերով չեն խոսի իրար հետ: Կասի` ես ու մայրդ այսօր կանք, էգուց չէ, ուրեմն մեր հարյուր տարվա օջախը մարած պիտի մնա±: Է°, ոչ մի բան էլ չի ասի, կասի` գյուղ արի, և վերջ:
 
Մանուչարը մեքենա± չի տա: Կտա, կտա: Սանասարին չտվեց, որովհետև Սանասարը ինքն էր մեղավոր: Ասաց` ինչո±ւ նոր մեքենան ինձ չես տալիս, խորձորցի Սոսին ես տալիս: Չպիտի ասեր: Պիտի հասկանար, որ Մանուչարը, ինչքան չլինի, Խորձորից է, որ Սոսին չտար, ո±ւմ պիտի տար: Ի±նչ անենք, որ հերթը Սանասարինն էր: Հերթս ո±րն է: Հերթ: Դրա համար արժե±ր թքել, հեռանալ գյուղից: Լևիկն էլ այդպես չգնա±ց: Տրակտորը թողել է դաշտում, գնացել: Ասում են, շարժիչը չի էլ հանգցրել: Հիմա երկուսով քաղաքում են: Քաղաք էլ որ չեն ասո¯ւմ: Անունն է քաղաք, է¯, անունը: Գնում են մի-մի մկան ծակ վարձում` ամիսը 50-60 ռուբլով: Մի կերպ, ծայրը ծայրին հասցնելով (վրեժ են լուծում Մանուչարից) այդպես կապրեն քաղաքում, ամառը, մյուսների նման, սպիտակ վերնաշապկած գյուղ կգան (ՙթութ ուտելու՚) մի ամիս պարապ-սարապ թրև կգան, նայողին էլ կթվա, թե առնվազն մաթեմատիկայի դասախոսներ են, ու կրկին կվերադառնան իրենց քաղաքը, սպիտակ վերնաշապիկը կհանեն մինչև եկող ամառ ու իրենց տրակտորը կամ ավտոմոբիլը կդռռացնեն: Համագյուղացու պատահելիս էլ այնպես կծլկեն, այնպես կանհետանան, բայց նորից գյուղ դառնալով, կասեն` ոտքդ քաղաք բան ընկնի, անցիր...
Իբր Մանուչարի վիզը կոտրվել է նրանց գնալուց:
 
Մանուչարը մեքենա իսկի էլ թող չտա, խաղողայգիներում տեղ չկա±, խաղողայգիների հունարը չի±, որ Սայնուց Աբրիկը ՙՆիվա՚ է գնել: Բացի այդ, Մանուչարը հավիտենական նախագահ չի օծվել: Անցյալ անգամ շրջկոմի քարտուղարը չասա±ց` ընկեր Մանուչար, կաթնաապրանքայինդ կաղում է, շրջանի միջինից ցածր է ձեր ցուցանիշը, հաշվի առեք: Դա Լեռնաշենին չի սազում: Մարդիկ միայն խաղողով չեն կարող ապրել:
Չէ, Մանուչարը երկար ձիգ չի տա: Հիմա ա°յն ժամանակները չեն: Գլուխ պահողները պետք չեն ոչ ոքի: Գլուխ ունեցողներն են հիմա պետք: Չենք ասում, թե Մանուչարը անգլուխ է կամ գլուխ չունի: Բայց այդ գլուխը կոլխոզի համար չէ: Օտար լեզվով կոլխոզ չես ղեկավարի: Դա ինքն էլ գիտի: ՙԻզուր համաձայնեցի: Ստիպեցին: Մինևնույն է, չպիտի համաձայնեի՚: Այդպես թոնթորում է, որ վաղը-մյուս օրը հանեն, մարդիկ ասեն` հա, ինքն էլ չէր ուզում, իր կամքով էր, դուրս չեն գցել, դուրս է եկել: Հայրապետից հետո կարծում էր իրեն և պատգամավոր կառաջադրեն, և շրջկոմի անդամ կընտրեն: Բայց Հայրապետի տեղ տրակտորիստ Աշոտը շրջկոմի անդամ ընտրվեց, իսկ ենթաշրջանից էլ մարզխորհրդի պատգամավոր դարձավ Կեչուտի նախագահ Մաղաքելյանը: Ինչպես և պետք է լիներ այսինքն: Ընտրելիս գյուղի կամ տնտեսության մեծությանը չպիտի նայեն, այլª տվյալ մարդու ճակատին: Ի±նչ անենք, որ Կեչուտը համեմատաբար փոքր գյուղ է: Մաղաքելյան Դանիելին այդ ե±րբ են մեծ տնտեսության ղեկավարություն հանձնել, որ չի կարողացել իրեն արդարացնել: Բայց տես այդ փոքրիկ գյուղում վերջին մի քանի տարում ինչքան նոր տներ են կառուցել: Նրանց ջահելներին մահակով էլ չես կարող քաղաք տեղափոխել... Մնում են գյուղում, տուն կառուցում իրենց համար, օջախ ստեղծում: Իսկ տունը, մանավանդ, եթե այն ինքդ ես կառուցել, հողի հետ կապող ամենահզոր օղակն է: Այն հեշտ չես լքի£
 
Մաղաքելյան Դանիելին այդ ե±րբ են մեծ տնտեսության ղեկավարություն հանձնել, որ չի կարողացել իրեն արդարացնել: Բայց տես այդ փոքրիկ գյուղում վերջին մի քանի տարում ինչքան նոր տներ են կառուցել: Նրանց ջահելներին մահակով էլ չես կարող քաղաք տեղափոխել... Մնում են գյուղում, տուն կառուցում իրենց համար, օջախ ստեղծում: Իսկ տունը, մանավանդ, եթե այն ինքդ ես կառուցել, հողի հետ կապող ամենահզոր օղակն է: Այն հեշտ չես լքի£
 
ՙՍտիպեցին՚: Չէ¯ մի, խնդրեցին: Ժողկրթբաժնի վարիչ Քալանթարյանը Մանուչարի դասընկերն էր: Շրջգործկոմի նախագահ դառավ, Խորձորի ութամյակն էլ մաղվեց այդ տարի, տարրական դարձավ: Տնօրեն Մանուչարին տարրականի վարիչ չէի±ն դնելու: Հարյուր տարվա տնօրեն ու հանկարծ... Մարդը երկու բուհ է ավարտել: Մաթեմատիկայի ու անգլերենի մասնագետ է: (Կա-չկա, վերջինիս համար կլինեն նախագահ նշանակած): Ասում է` անգլերենին ավելի լավ եմ տիրապետում, քան հայերենին: Գուցե այդպես է, գուցե այդպես չէ: Լոնդոնցի որտեղի±ց գտնենք, որ ստուգի նրա անգլերենի մակարդակը, բայց որ իր մայրենի լեզուն չգիտե, ինչպես հարկն է, դա արդեն ըստ այդմ է, ինչպես ինքն է սիրում կրկնել: ՙԸնկերներ, անձրևը խթանեց, գարնանացանը ուշացրինք՚: Հովսեփյա±նը չէր, ուղղեց` գուցե ՙարգելակեց՚ ասեիր:
Երկու բուհ է վերջացրել: Ասում են, մտադիր է երրորդն էլ ավարտել, գյուղատնտեսականը, որ չասեն նախագահական կրթություն չունես: Կավարտի էլ: Հիմա ո±ր նախագահը չի ավարտում: Նախագահ են դառնում, ավարտում: Փոխանակ ավարտեն, նոր նախագահ դառնան: Ջահել ժամանակ, դպրոցն ավարտելուց, ծիծաղում են նրանց վրա, ովքեր գյուղինստիտուտ կամ անասնաբուծական-անասնաբուժական են գնում: Բայց հետո խելքի են գալիս` շրջանը դրանք են ղեկավարում:
 
Խորձորցիք տարօրինակ սովորություն ունեին: Մինչև Լեռնաշենի հետ միանալը, գյուղում քանի բարձրագույն կրթությամբ մարդ կար, հերթով, ըստ ներքին պայմանավորվածության, նախագահ էին դառնում: Մանուչարը դրա համար է, երևի, երկու ինստիտուտ ավարտել: Երբ Խորձորը պիտի միանար Լեռնաշենին, սրանք ոտքերը դեմ էին արել, թե ի±նչ է, Լեռնաշենի գաղո±ւթը պիտի դառնանք: Երբ բացատրել են, որ Խորձորը պետությանը վնասից բացի ոչինչ չի տալիս, կանգնել են, թե` այդ դեպքում Լեռնաշենը թող միանա Խորձորին: Անեկդոտ չի±: Երեք հարյուր տասնչորս տնտեսություն ունեցող Լեռնաշենը միանա քոսոտ Խորձորին, որտեղ յոթ-ութ եղան բռնող չկա:
 
Ուրեմն, Խորձորի ութամյակը մաղվեց, և Մանուչարին բերին նախագահ, Շուշանյանին չէի±ն հանելու դպրոցից, նրան նշանակեին: Հայրապետի խնդրանքը հարգեցին, թոշակի գնաց: Ասացին` մի քանի տարի էլ մնա, կօգնենք, չենք չարչարի: Ասաց` ամեն տարիք իր անելիքն ունի, հիմա ասպարեզը ջահելներինն է, 60-ից պիտի± թոշակի անցնել, ես 67 եմ: Չէ, հանգստանալու համար, առավել ևս գլուխ պահելու համար չէր այդպես ասում, ուղղակի ուզում էր պատիվը տեղը հեռանալ... Ուր է, թե բոլորն այդպես մտածեն: Եթե բոլորն այդպես մտածեին, սուտ չլինի, մի 15-20 տարով առաջ գնացած կլինեինք, եթե ոչ շատ... Տեսնեիք, թե լեռնաշենցիները, մեծ ու փոքր, ինչպես էին արտասվում: Հիմա Երևանում է, տղայի մոտ: Մանուչարի թեկնածությունը Քալանթարյանը տվեց: Շրջկոմի քարտուղարը նոր էր, ուրիշ շրջանից եկած, չառարկեց:
 
Սա եկավ, թե` ամեն ինչ ջնջում ենք, նորից սկսենք: Մարդիկ չիմացան, լո±ւրջ ասաց դա, թե± կատակով: Իբր Հայրապետը երեսունհինգ տարվա ընթացքում ոչինչ չի արել: Կամ ինչ արել է, բոլորը սխալ է: Հայրապետը նոր ակումբ չի կառուցել, ոչ էլ նոր դպրոց` վարդագույն տուֆից, ճանապարհը չի ասֆալտապատել, ավտոբուս չի գյուղ բերել, ջուր չի անցկացրել բնակարանները: Խորձորցին խաղող բերանը դրած կա±: Քոլատանձով, զկեռով էին ապրում: Լեռնաշենցիներին էլ չեն հավանում: Կարծես նրանց մասին չէ, լեռնաշենցիների մասին էին ասում` գնացեք ամեն գյուղից մի օրապակաս գտեք բերեք, իսկ Խորձորից հենց առաջին պատահած մարդուն բռնեք: Կամ կարծես խորձորցի չի եղել, լեռնաշենցի է եղել այգեպան Մուխանը, որ գողին բռնել է, ձեռքերը թողել, ոտքերը կապոտել, վազել գյուղխորհրդի հետևից:
 
Լեռնաշենը կարկտահար էր եղել: Մարդ չկար նախագահ դնեին: Մանուչարին բերին: Լեռնաշենցիները ուրիշ տեղեր շրջաններ, մարզեր են ղեկավարում, քաղաքներում գործարան-ֆաբրիկա են ղեկավարում, իսկ իրենց գյուղի համար ղեկավար չեն գտնում: Մանուչարին են բերում, որ ամեն ինչ ջնջի, նորից գրի: Իր ուզածի պես: Եվ ջնջում էլ է: Ջնջում չի±: Անորը Խորձորից չբերե±ց գրասենյակի պահակ դարձրեց: Լավ, մի րոպե համաձայնենք, որ Լեռնաշենում նախագահի արժանի թեկնածու չկա, իսկ պահա±կ: Պահակի թեկնածունե±րն էլ են կոտորվել: Դպրոցը որ տարրական է դառնում, տնօրենի հաստիքի հետ պահակի±նն էլ է կրճատվում, որ այնտեղից հանեց, այստեղ բերեց:
 
Բրիգադավար Մինասին չփոխե±ց: Եվ ո±ւմ է նրա տեղ նշանակել: Այդ ձվագող Խորենին, որը չի կարողանում երկու էշի գարին բաժանել: Ուրիշները, որ տեխնիկումը մի քանի տարում են վերջացնում, սա յոթ-ութ տարի ձգեց: Լակոտ ժամանակ ի±նչ էր, որ հիմա ինչ լինի: Թխսկանի տակի ձվերը ասեղով ծակում-լակում էր, դնում տեղը: Խորենից ինչ բրիգադավար, Խորենի բանը լվացքապարաններն ուսումնասիրելն է: Հարցրու, թե գյուղի ջահել հարսներից ու հասած աղջիկներից որը քանի և ինչ գույնի ներքնաշոր ունի, իսկույն կպատասխանի այլասերված շան որդին... Եվ ինչի± համար փոխեց: Իբր Մինասը ամեն քայլափոխում կոպտում, անպատվում էր բրիգադի անդամներին: Տասը-տասնհինգ տարվա բրիգադավար էր, ոչ ոք ոչ մի ժամանակ մի ցուրտ խոսք նրանից լսած չկա, բայց հանկարծ կոպտացավ, անքաղաքավարի դարձավ, սկսեց ոտնատակ տալ կոլեկտիվի շահերը, վիրավորել նրա անդամների արժանապատվությունը: Ուրեմն բրիգադավարը իրավունք չունի± իր բրիգադի անդամին ասել` ընկեր Մարգո, եթե մեկ էլ առանց հարցնելու կամ իմաց տալու բացակայես աշխատանքից, աչքիս չերևաս:
Մարգոն վերին բաղի խնձոր է, չպիտի ասեր: Սա էլ Խորենի նման մի երկուսին սովորեցրեց, ու սրանք կանգնեցին, թե` այսպես, այսպես: Մենք ո±ր ժամանակներում ենք ապրում, ընկերներ,- ասացին,- այդպե±ս են հարգում շարքային անբասիր աշխատավորին... Իսկ նախագահ Մանուչարն էլ նրանց ասածը ընդհանրացրել է հետևյալ կերպ` ամեն պարագայում, դպրոցում լինի դա, թե արտադրությունում, ղեկավարը պիտի մանկավարժական տակտ ունենա, հակառակ դեպքում, ահա այսպես կկանգնենք կոտրած տաշտակի առաջ: Մակարենկոն ասել է...
 
Պահեստի վարիչ Ալեքսանին չփոխե±ց: Խորձորցի այդ Կակազ Սերոժին նշանակեց: ՙԿայտոֆիլ՚: Միշային էլ կփոխեր, բայց դե, Միշան Միշա է: ՙՄարգոն ու ես քեզ հրավիրում ենք ճաշի՚: Մարգոն ու ես: Ոչ` ես ու Մարգոն: Աղվեսի բիճ: Հայրը (Հարութի հետ էր սովորում Շուշիի ռեալականում) կարգին տղամարդ էր, ո±ւմ է քաշել այդ, այդ... Հիմա Մանուչարը նրանց մշտական հյուրն է: Մարգոն ու ես: Այդ Ռեբեկա է, ինչ է, հետաքրքիր է, չի նկատո±ւմ Մարգոյի շարժուձևը, որ Մարգոյին կիսես, երկու Ռեբեկա կդառնա, թե± նկատում է, չնկատելո±ւն տալիս: Ինչ ուզում եք ասեք, կինը որ շուտ քամակ բուսցրեց, նրանից պիտի ձեռք քաշել...
 
Գարեգինի±ն էլ չփորձեց: Բայց ատամը չկտրեց: Կուսկազմակերպության հաշվետու-ընտրականով վեր չկացա±վ, թե` ընկերներ, ինչը ճիշտ է` ճիշտ է, ես գոհ եմ ընկեր Գարեգինի աշխատանքից, լավ քարտուղար է, սկզբունքային կոմունիստ, կազմակերպությունը նրա շնորհիվ է այսպես մարտունակ..., իսկ վերջում էլ, թե` բայց, ի±նչ թաքցնեմ, շրջկոմից ուրիշի են երաշխավորել: Ո±ւմ, ո±վ է այդ ուրիշը, և Մանուչարը ֆերմայի վարիչ Գրիգորի անունն է տվել: Ժողովրդականները ծիծաղել են ու ասել` շրջկոմից կարող է և չճանաչեն Գրիգորին, սխալմամբ ասեն, չնայած այդպիսի բան երբեք չի կարող չլինել, հետո էլ, ֆերման Գրիգորի համար իսկի էլ վատ չէ: Կարևորն այն է, որ ինքը չի դժգոհում... Հետաքրքիր է, Գրիգորի ի±նչն է հաշվի առել` այդպես ասելով: Ա±յն, որ Գրիգորը ժողովում կարող է կես ժամ խոսել, բայց վերջում այդպես էլ չի իմացվի, նա կո±ղմ է տվյալ հարցին, թե± դեմ...
 
Եվ այդքանը նրա համար, թե ինչ է Գարեգինը մարզային մի մեծ ժողովում հուպ էր տվել Մանուչարին և սրա նման մտածողներին, ասելով` խաղողի արտադրությունը չպետք է ավելացնել հացահատիկայինների դաշտերում նոր այգիներ գցելով, որն առնվազն մոլորություն է, այլ` հեկտարի բերքատվությունը բարձրացնելով: Խաղողն, ասել է, ինչքան էլ անհրաժեշտ ու եկամտաբեր լինի, հացը մնում է հաց...
Գարեգինին Գրիգորով էր ուզում փոխարինել: Գարեգինը քեզ ու Գրիգորի համա±ր է չորս տարի արյուն թափել: Խեղճը տեսնես ոնց է: Մոսկվա են տարել: Անտեր ոտքը մարդուն հանգիստ չի տալիս...
 
Ասում են, այն օրն էլ հաշվապահի օգնական Յուղաբերին ասել է` յոթ րոպե ուշացել ես աշխատանքից: Յուղաբերն էլ ոչ տարել, ոչ բերել, թե` զանգը տվե±լ են արդեն (դրանով ցանկանալով գլխի գցել, որ կոլխոզը դպրոց չի, որ կարող է այսօր յոթ րոպե ուշ գալ, վաղն էլ երկու ժամ յոթ րոպե ուշ գնալ): Իբր այդքանը քիչ էր, հետո էլ ավելացրել է` յոթ րոպե չէ, ինն է, ժամացույցդ ուղղիր...
-Կա°փ-կըղղա¯փ, կա°փ-կըղղա¯փ, կա°փ-կըղղա¯փ...
 
Թռչունների սեպաձև երամը, թրատելով աստղազարդ երկինքը, սահեց-անցավ նրա գլխավերևով: Հարութը ձեռքը հովանի արած, երկար նայեց երամի հետևից:
 
Առջևից թռչում էր ամենախոշորն ու ամենաուժեղը: Նրա հետևից` մյուսները: Ըստ կարգի: Փոքրերն ու թույլերը վերջից էին թռչում: Հարութը գիտեր երամի` առաջնորդ ընտրելու գաղտնիքը: Չվելուց առաջ թռչունները մրցում են միմյանց հետ: Եվ համառ, անզիջում է լինում այդ պայքարը, որը կոչված է ի հայտ բերելու ուժեղներից ուժեղագույնին: Այնպես որ, պատահականության մասին խոսք լինել չի կարող: Հաղթողն իրավունք է նվաճում գլխավորելու երամի չուն: Նրանք այդպես կթռչեն օր ու գիշեր, երկար, առանց կանգ առնելու: Դժվար կլինի նրանց համար: Կարող է և մոլորվեն կամ խփվեն ձյունոտ լեռնագագաթներին: Ամեն ինչ առաջնորդող թռչնից է կախված: Նա է ընտրում ուղղությունը: Ղեկը նրա ձեռքին է: Նա է պատասխանատու ամբողջ երամի համար: Նա է երամի հույսը, հավատը£
 
-Այդպես է,- եզրակացրեց Հարութը,- ղեկավարն էլ այդպես պիտի լինի` սկսած կոլխոզից մինչև ամենավերևները...
 
* * *
 
Ներքևում, ճանապարհի վրա, չորքոտանու ոտնաձայներ լսվեցին: Մեկը էշին նստած, ինչ-որ երգ դնդնալով` աշխարհից գոհ, հանդարտ գյուղ էր գնում: Հարութը պպզեց: Ճանաչեց: Քաչալենց Ամիրբարն էր: Էշից ճանաչեց: Սպիտակ գույնի էշ գյուղում միայն Ամիրբարն ունի: Կա-չկա` Կեչուտից է գալիս: Քելեխ ուտելուց: Ոնց էլ երգում է: Հարութը եռաց ներսում: Աննամուս շան տղա: Ասես նրա աղջիկը չէր տասներորդում ֆիզկուլտուրայի դասատուի հետ... Վեջն էլ չէ: Մարդամեջ է դուրս գալիս, ասում-խոսում է, հերիք չի, հիմա էլ, տես, երգում է, է¯... Խաբեց, թե ուզելու եմ: Ամառային արձակուրդներին գնաց ու էդ գնալն էր: Իսկ Ամիրբարի սիրուն Սիրվարդը տասը տարի սովորեց ու ատեստատի փոխարեն մի տղա բերեց հոր տուն: (Դե, էլի լավ է, որ տղա է, Ամիրբարը տղա չունի...):
 
Ախր, ինչո±ւ, է, այս մեծ գյուղը մի ֆիզկուլտուրայի դասատու չունի, որ օտարը չգա լեռնաշենցի երեխաներին ասի` մեկ-երկու, մեկ-երկու... Շրջանային, մարզային առաջնություններում Լեռնաշենի տղաներին մատով են ցույց տալիս, բայց ֆիզկուլտուրայի մի հասարակ դասատու չունեն: Իբր Մերուժի Սամվել եղբայրը, որ տասը փութը հոլի նման վեր է թռցնում, չէր կարո±ղ բանասիրական չգնալ, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ գնալ: Ինչո±ւ չէր կարող: Բայց չի ուզում: Ամեն անգամ գնում է, գրավորից երկու ստանում, գալիս: Շուշանյանի հետնո±րդն է ուզում դառնալ: Կդառնա, բա ի±նչ:
 
Նա էլ կդառնա, Հովսեփյանն էլ: ՙՇուշանյանի բանավոր խոսքն է զարգացած, գրավորը այնքան էլ գովելի չէ՚: Ասել կուզե, որ իր գրավոր-խոսքը զարգացած է և, եթե ինքը չի կարողանում, ինչպես գրականության դասատուին է վայել, Շուշանյանի բացակայության դեպքում մի կարգին բացման խոսք ասել մարզկենտրոնից հրավիրված գրողների հանդիպման ժամանակ, ներելի է: Կարճ ասած, իրեն հավասարեցրեց Շուշանյանի հետ. նա այս չունի, ես ունեմ, ես էլ այս չունեմ, նա ունի: Հա, Շուշանյանը քեզ պատմած կլինի Տմբլաչի-Խաչանի մասին, դու էլ գրավորի վերածած կլինես, ու նա քո գրածը վերցրած գնացած կլինի Երևան` ատենախոսություն պաշտպանած: Դե, որ այդպես է, ասա, էլի, ասա, որ գրադարանի ՙՏմբլաչի-Խաչանը` երգիծաբան՚ գիրքը քոնն է, սխալմամբ են ճակատին ՙՇավարշ Շուշանյան՚ գրել, պիտի ՙՄարկոս Հովսեփյան՚ լիներ: Տպարանում կլինեն սխալված: Տար ուղղիր, փոխիր (հասարակ վրիպակ է) և կուզես գնա շրջժողկրթբաժվար աշխատիր, կուզես ինստիտուտում հայ գրականություն դասախոսիր: Շուշանյանին տասն անգամ չեն կանչե±լ, դու էլ խորհրդի կարգով չես ասե±լ. ՙԸստ ինձ, ընկեր Շուշանյան, եթե համաձայնեիք, վատ չէր լինի, պատկերացնո±ւմ եք՚: Քեզ համար էլ կլիներ լավ, չէ±, Հովսեփյան, պատկերացնո±ւմ ես: Ավելի ճիշտ, քեզ համար կլիներ լավ: Իններորդի, տասներորդի դասերը քեզ կտային: Իսկ գուցե հետն էլ տնօրենի կնիքը վստահեին: ՙՀիմա ի±նչ է դիսերտացիա գրելը: Դատարկ բան: Մանավանդ գրականությունից: Հիմա ո±վ չի դիսերտացիա գրում՚: Գործ չունես, գործ չունես այդպիսի բաների հետ: Դու շարունակիր առաջվա պես թղթակցել շրջանային թերթին: ՙԼեռնաշենը փռված է Բասունց-խութ սարի արևելյան փեշին՚: Հիմա± էլ են բարձր դասարանցիները խաղում հոգուդ հետ: ՙԸնկեր Հովսեփյան, Լեռնաշենը Բասունց-խութի ո±ր փեշին է փռված՚: ՙԱրևելյան՚,- սկզբում կարծում էր, թե չգիտեն, հարցնում են` իմանան, բայց հետո հասկացավ, որ ձեռ են առնում, ու նոր սկիզբ գտավ իր թղթակցությունների համար:
 
 
* * *
 
Երեկոն մայրացավ, ֆերմաների կողմից հորթի կաթնահամ բառաչ լսվեց` ըմմա¯... Հեռվում, ինչ-որ տեղ, մի շուն կենտահաչ տվեց ու լռեց: Ոչ մի շշուկ այլևս: Միայն մերթ ընդ մերթ գիշերվա թանձր քողը պատռում էր ծմակի խորքից լսվող գիշերահավի կանչը` կյո°վ, կյո°վ, կյո°վ...
Բլուրներն ի վար, գիշերվա լռության միջով ներքև էր սահում աշնանային սարերի ու ծմակի` ռունգեր խտղտացնող երփներանգ ու թունդ բույրը: Հարութը ուսերին գցեց բաճկոնը (Անդրանիկ որդին է ուղարկել Մերձբալթիկայից), հայացքը ակամայից ուղղեց դեպի վեր` աստղազարդ երկինք, ապա դարձրեց դեպի գյուղ: Այնպես, ասես առաջին անգամ է տեսնում: Որտեղից-որտեղ միտն ընկավ Ստեփանի ուսանող տղայի ոտանավորը, որ տպվել էր թերթում.
 
 
Հայրենի իմ գյուղ`
Սերդ խառնված է
մորս սուրբ կաթին...
 
 
-Ապրես, Նարեկ տղա,- մտքում ասաց Հարութը:- Այդպես է, որ կա: Մոր կաթի պես պիտի սիրել ծննդավայրը...
Գյուղը քնել էր: Հատուկենտ լույսեր էին վառվում այստեղ-այնտեղ, չհաշված փողոցներինը: Հարութը հաշվեց` 1, 2, 3, 4, 5, 6: Մեկը հանգավ:
 
-Կինոմեխանիկ Գարիկն է: Խորձոր կինո էր տարել: Վերադարձավ: Տեսնես, կատարե±ց պլանը:
 
Հիմա չի փնթփնթում Խորձոր գնալիս: Խորձորցինե±րն են կինոսիրող դարձել, նախագահ Մանուչա±րն է պատճառը, թե± Խորձորի բուժկետի Վարդիշաղը: Իսկ գուցե` ոչ այս, ոչ այն, գուցե պարզապես Գարիկի երկարականջն է ՙտանու էշ՚ դառել: Անցյալ ամառ չխրտնե±ց փախավ` կինոն շալակած` ՙՓղերն իմ բարեկամներն են՚: Ուզում է մոտոցիկլ առնել: Մոտոցիկլով գնալ-գալ: Թե չէ էշով բանի նման չէ: Այդ խորձորցի լակոտներն են մնացել, որ հաչեն Գարիկի վրա` սրանո±վ ես ուզում փախցնել Վարդիշաղին: Մի անգամ ենթադրենք շրխկացրել է, ասողի քիթ-մռութը խառնել իրար, դրանով հո չի վերջանում ամեն ինչ: Մոտոցիկլ է պետք: Ամեն ամիս հինգ-տասը ռուբլի պակաս կուղարկի Երևանում ուսանող քրոջն ու կառնի: Կասի` բժշկի Բերտան չես ինձ համար, պարտադիր չէ ամեն օր կինո-մինո գնաս, առանց քեզ էլ դրանց պլանը կկատարվի, հունվարին կգաս, ամառը կգաս, ինչ կինո բաց ես թողել, կբերեմ, կտեսնես...
 
Մի լույս էլ մարեց:
 
-Տրակտորիստ Աշոտինն է: Կովը ծանրացել էր: Ռեհանը: Ծնեց, երևի: Աշոտի հովեկների աչքը լույս: Չորս եղբայրների, հորեղբայր Սահակի, մյուսների: Բոլորին կհիշե±ս: Մայիսն անցնելուն պես, իրենց կանանց, երեխաներին, թոռներին հավաքում-գալիս են` եկել ենք թութ ուտելու: Կարծես միայն թութ պիտի ուտեն, թթով պիտի ապրեն ամբողջ ամառ...
-Տրակտորիստ Աշոտինն է: Կովը ծանրացել էր: Ռեհանը: Ծնեց, երևի: Աշոտի հովեկների աչքը լույս: Չորս եղբայրների, հորեղբայր Սահակի, մյուսների: Բոլորին կհիշե±ս: Մայիսն անցնելուն պես, իրենց կանանց, երեխաներին, թոռներին հավաքում-գալիս են` եկել ենք թութ ուտելու:
 
Կարծես միայն թութ պիտի ուտեն, թթով պիտի ապրեն ամբողջ ամառ...
 
Աշոտն է բոլորից շատ հովեկներ ունենում, մեկ էլ Մերուժենք: Զարմայրի± հորինածն է, թե եղելություն է, ասում են, իբր այս ամառ Մերուժը եկվորների պատճառով բոստանում` թթենու տակ էր քնում: Երբ բոլորը պառկում էին, ու ամեն ինչ խաղաղվում էր, նա բարձր սուլում էր, և կինը` Շարմաղը, գաղտագողի վազում, գալիս էր ծոցը մտնում: Մի անգամ, ինչպես է պատահում, Մերուժը չի սուլում: Չնայած դրան, Շարմաղը ամեն օրվա նման գալիս է: Գալիս է, վերմակը ետ քաշում, թե` Մերո±ւժ, շվվացրե±լ ես: Մերուժը, որ հակառակի պես հոգնած էր այդ օրը, ոչ դես, ոչ դեն, անտրամադիր նետում է` չէ, չեմ շվվացրել: Ասում է, շրջվում մյուս կողքին: Շարմաղը քոռուփոշման ետ է դառնում` կարծել եմ, թե շվվացրել ես...
 
ՙԵկել ենք թութ ուտելու՚: Իսկ որ գյուղում ապրողներն էլ նրանց նման քաղաք գնան մի քանի ամսով, ասեն` եկել ենք պաղպաղակ ուտելու, ինչպե±ս կընդունեն, չեն պայթի± իսկույն:
 
Թութը վերջանում է, բայց չեն գնում: Սպասում են: Բալն է հասնում, մոշն է հասնում, հոնն է հասնում... Մի երկու լղար-մղար ճամպրուկով գալիս են, քսան-երեսուն կողովով, բիդոնով, դույլով գնում. էլ չորացած լոբի ու կանաչի, էլ դոշաբ, մուրաբա, չամիչ, պանիր, քամած մածուն, բուրդ ծեծելու ճիպոտ... Մրջյունի նման կրում-տանում են, իսկ Աշոտի Գագիկը վարձով է ապրում քաղաքում: Կրթաթոշակով: Ցերեկը դասի է գնում, գիշերը պահակություն անում մեծ հորեղբոր` Բենիկի աշխատավայրում: ՙԳագիկին դասավորեցի, աշխատանքի ընդունեցին մեզ մոտ: Հանգիստ տեղ է: Իսկ և իսկ ուսանողի համար: Ինչքան ուզում ես, պարապիր: Ինքն էլ է գոհ՚: Բենիկը, չտեսնելու տալով Աշոտի ադամախնձորի դողոցը, չլսելու տալով եղբորկին Արաքսյայի ՙքոռանամ ես՚-ը, իբր հենց այնպես, շարունակել է` բայց պինդ տղա է, հորն է քաշել, հը±, Աշոտ: Աշոտը, որպեսզի ուրիշ բան չլիներ ասած, դիմել է կնոջը` կովը ծանրացել է, հանդ չուղարկես: Բենիկը, հիշելով Գագիկի թախանձանքը (ՙխնդրում եմ տանը չասես գործիս մասին՚), կծել է մատը, բայց հետո մտածել է, որ պատվիրածն արդեն ասել է, չպատվիրածն ինչո±ւ չասի: ՙԻրեն չասեք, Գագիկին վերջերս մի աղջկա հետ տեսա կինոյում՚: ՙԲենիկ ջան, սիրո±ւն էր՚,- անհամբեր հարցրել է Արաքսյան: ՙՀա, թիթեռնիկ, լավ աղջիկ էր: Ինձ որ տեսավ, կարմրեց (Գագիկն ասած կլինի` մեծ հորեղբայրս է), բայց ես ցույց եմ տվել, թե չեմ նկատել: Դե, որ աղջիկ է գտել, ուզած-չուզած, պիտի աշխատի՚: ՙՔոռանամ ես, քաղաք տեղ, ո±վ գիտե, ինչ աղջիկ է, երեխաս չխաբվի±...՚: ՙԴե, էլի մի սկսիր,- կնոջը սաստել է Աշոտը,- նա էլ է երեխա, դու էլ: Ես նրանից փոքր էի, որ դու մեր տուն եկար: Համ էլ, խաբվողը տղան չի լինում՚: Արաքսյան, որ բոլոր մայրերի նման երազում էր սիրուն հարս ունենալ (կարծես ցանկությամբ է), նորից հարցրեց` Բենիկ ջան, նա կլինե±ր սիրուն, թե± Շուշանյանի Նաիրան: ՙՆա, Նաիրան ինչ է նրա կողքին՚: ՙԴա լավ է, որ տղա է դառնում,- քրթմնջացել է Աշոտը,- բայց լավ չի, որ աշխատում է: Կդժվարանա՚: Բենիկն էլ, թե` ոչինչ, քիչ է մնացել, ավարտի-պրծնի, կտեղափոխեմ մեզ մոտ: Սենյակներից մեկը իրեն կտամ: Մի աղջիկ չի±, այսօր-վաղը կտանեն: Մենակ կմնանք: Աշոտը, որպեսզի դարձյալ բերանից չնախատեսված բառեր դուրս չթռնեին, կրկին կնոջն է դարձել, այս անգամ բղավելով` աղջի, սոված կոտորելո±ւ ես մեզ, հաց բեր, ես իջնում եմ կարասը բանամ: ՙՀաց ասացիր, Աշոտ ջան, հիշեցի, նկարդ տպել են թերթում` կոմբայնի վրա, շնորհավորում եմ: Ուրեմն, այդքան առա±տ է հացը այս տարի: Մանուչարին տես, է°՚: ՙԻբր առաջի±ն անգամ են տպում՚,- ասել է Արաքսյան, իսկ Աշոտը, որ արդեն մառանում էր և հասցրել էր գինով լի դոլչան5 գլխին քաշել, իքնիրեն ասաց` մեր հացը միշտ առատ է լինում, Բենիկ եղբայր, պակաս էլ լինի, մեկ է, չէինք թողնի, որ մեր եղբոր մինուճարը գնա պահակ աշխատի... Ու երեխայի պես լաց է եղել Աշոտը...
-Բժշկի± լույսն ինչու է վառ,- աչքերը կկոցեց Հարութը,- ռեժիմով ապրող մարդիկ են: Բժշկի±նը չի: Բժշկինն է: ՙԴիետա պիտի պահել, դիետա՚,- Գարեգինի±ն չի ասել: Սա էլ թե` վիրավոր ոտքին ինչ դիետա, բժիշկ ջան: Այն օրը փողոցում պատահեց: Գործերն ինչպե±ս են, ասացի, բժիշկ£ ՙԳովելի չեն, Հարութ բիձա: Լավ չեն՚: Ինչո±ւ: Թե` հիվանդ չկա, հիվանդանոցը դատարկ է: Բա, ասացի, բժիշկ, ուրախ չե±ս դրա համար, դրանից էլ լա±վ բան: Գլուխը տարուբերեց. ՙԷ, Հարութ բիձա, խելոք մարդ ես, բայց մեկը գիտես, տասը չէ: Ախր, որ հիվանդները քիչ են լինում, հաստիք է կրճատվում: Հրեն, Կեչուտի նախագահը ոտը դեմ տվել, ուզում է իրենց գյուղում էլ հիվանդանոց բացել տալ: Ասում է` Կեչուտը շրջակա գյուղերից բոլորից մոտ է: Եթե դա ճիշտ եղավ, մերն արդեն հասարակ բուժկետ կդառնա՚: Չէ մի, բուժկետ, ասացի, մինչև քսան թիվը Ղարաբաղում ո±վ ուներ հիվանդանոց` մենք, մեկ էլ Շուշին, չէ±: Հարյուր տարվա հիվանդանոցը փակել պիտի±ն: Չհավատաս: Իսկ հաստիքը թող կրճատվի, ասացի, ի±նչ է, բոլոր քույրերին թողնելու են, կնո±ջդ կրճատեն: ՙԲոլորն էլ այդպես են, է¯, կարծում՚,- ասաց նա ու հեռացավ:
 
Չուզեց ասել` Բերտան քույր չէ, ոչ քույր է, ոչ բժշկուհի: Ինստիտուտի երկրորդ կուրսից դուրս մնաց: ՙՉկարողացա տանել դիահերձումները՚: (Ընդունվելիս չգիտեի±ր, որ զկեռ քաղելու չես գնում): Դե, իսկապես, դա լեռնաշենցիներն արդեն չեն կարող իմանալ, որովհետև Բերտան Լեռնաշեն ընդամենը հարս է եկել: Դուրս մնա, թող գնա մանկավարժ դառնա: Չեն ասո±ւմ, թե` ոչինչ չկարողանամ դառնալ, վարժապետ կդառնամ, հո, կդառնամ:
 
-Բայց և այնպես, գուցե բան է պատահել,- Հարութը անհանգիստ շուռումուռ եկավ ու ձգվեց դեպի գյուղ, կարծես մի կիլոմետրի վրա բան պիտի տեսներ:
 
Քիչ անց, սակայն, երբ նախ բժշկի, ապա և նրանից ձախ մի ուրիշ լույս էլ մարեց, Հարութը հանգիստ շունչ քաշեց. ՙԳրիգորի մայր Ղումաշը տեղատակ է ընկել, Գրիգորը գնացել էր բժշկի ետևից: Եկել է դեղ-բան տվել, գնացել: Վախենալու ոչինչ չկա՚:
Երկու լույս մնացին վառված:
 
-Շուտով ընկեր Ստեփանն էլ կպառկի քնելու, ու կմնա միայն մեկը: Իսկ այդ մեկը մինչև առավոտ չի մարի... Ուրեմն, ամենաուշը Ստեփանն է քնում, ամենաշուտը` Սերոբը: Տնաշենի ֆերմայից գալն ու տեղաշոր մտնելը մեկ է լինում: Լավ է անում,- Հարութը աշխույժ խնդմնդաց,- որ այդպես չաներ, երեք տարում կկարողանա±ր չորս երեխա լույս աշխարհ գցել, թե± չորս տարում երեքը... Լավ է անում, շատից վնաս չկա, թող երեխաները շատ լինեն... Լավ է անում, հողը շատով է կենդան, հողը շատով է մերը, ով ապրի նրա վրա, այդ հողն էլ նրանն է: Ամենից շուտ քնում է, բայց բոլորից կանուխ հո նա է վեր կենում: Տեսնես, ամենավերջինն ո±վ է զարթնում: Բերտա±ն: Ով էլ լինի, մեկ է, Ստեփանը չի կարող լինել:
 
Այդպես գիշերներ է լուսացնում, իսկ մարդիկ ծիծաղում են քթների տակ: Ասում են` Ստեփանից ի±նչ գիրք գրող, մեզ հետ ամեն օր ակումբում շախմա±տ չի խաղում, նարդի± չի խաղում, ծմակ չի± գնում, ամառը խոտ չի± հարում, թութ չի± թափում: Հետո ինչ, որ բոլորս ՙընկեր Ստեփան՚ ենք ասում: Եթե նա կարող է գիրք գրել, ուրեմն մենք էլ կկարողանանք£ Բայց քանի որ մենք չենք կարող, նա էլ չի կարող:
Շուշանյանի մասին էլ այդպես չէին խոսո±ւմ: ՙԴե, Շուշանյանը գրականության մասնագետ է՚,- հիմա են դա ասում: Ի±նչ է, գիրք գրելու համար պարտադի±ր է, որ անպայման գրականության մասնագետ լինել: Աշխարհի բոլոր գրքերը նրա±նք են գրում: Նա գրականության մասնագետ է, գրականության մասին գրեց, Ստեփանն էլ պատմության մասնագետ է, պատմության մասին է գրում:
 
Ասում են, ինչ-որ կարաս-բան է գտել Շտալանում: Դրանցով է զբաղվում: Դրանց մասին է գրում: Իսկ թե կոնկրետ ինչ է գրում, ոչ ոք չգիտե: Գրածը Շուշանյանին է միայն ցույց տվել: Մեկն ասում է, իբր ինչ-որ բան է ուզում ապացուցել, մի ուրիշն էլ ասում է` ինչ-որ բան է ուզում ժխտել: Ինչ որ է, դա հետո կիմացվի, բայց որ Շուշանյանը գովել էր, ուրեմն, Ստեփանը լուրջ գործով է զբաղված:
 
-Մնաց մերը... Մարե°, Մարե°...
 
Հարութը խանդաղատանքով լցվեց կնոջ` իր փոքրիկ, իր բարի Մարեի հանդեպ: ՙԻ±նչ ես քեզ տվել այդ խաղողին, քեզ քուն պետք չի±, քեզ հանգիստ պետք չի±՚:
 
- Մարե°, Մարե°... Իբր ե±րբ ենք հանգիստ եղել: Հանգիստ մնալն ախր ո±ւմ է պետք: Մարդ եթե հանգիստ մնա, ուրեմն նա այլևս մարդ չէ, Մարե: Դու իբր այդ ե±րբ ես հանգիստ եղել, որ ինձ ես սովորեցնում... Կռվի տարիների±ն, երբ ջուխտ երեխեքը մեջքիդ կապած, կորեկ էիր հնձում, երբ կամ էիր քշում, շալ էիր բռնում... Թե± դրանից հետո, երբ հինգ զավակ մեծացրիր, թե±... Մարե°, Մարե°...
 
Լույսը բացվելուն պես գոգնոցում փաթաթած նախաճաշն ու թեյով լի թերմոսը վերցրած վազեվազ կգա: ՙԳետնին մի նստի,- կասի,- նամ է՚... Հարութը անխոս ետ կտանի խնձորախոտը, կհանի խնդողնու6 տռուզ ճութը ու կմեկնի նրան` ամբողջ օրը ման են եկել սրա համար, էլ խնդողնի չեն տնկում, պրծավ:
 
Մարեն ձեռքում երկար կպահի խնդողնու գանգուր ողկույզը, ու այն պողի7 նման կայրի մատները: Եվ Մարեն տարիների հեռվից մի աղջիկ կտեսնի խաղողենիների արանքում: Ու այդ աղջիկը խնդողնու գանգուրներ կունենա և խնդողնու հատիկների պես աչքեր` սև, խոշոր-խոշոր, արևով ու քաղցրությամբ լի: Դա աղջիկը չի իմանա, տղան կասի: Տղան քաղվորներից թաքուն կկանչի նրան, կտանի այգու խորքը, կկանգնեցնի խնդողնու մի ճռագված վազի առաջ ու կասի. ՙՄարե, այս վազը քոնն է... Մարե, քեզ համար եմ աճեցրել այս վազը...՚: Աղջիկը վար կկախի գլուխն ու կակաչ կդառնա` կարմիր-կարմիր: Քաղվորները հեռու կլինեն: Իրենք` մենակ, երկուսով: Տղայի երակներում արյունը մաճառի կլինի փոխարկված, ու նա կբռնի աղջկա ձեռքը: Աղջկա ձեռքը կայրվի ու լորի պես կթպրտա նրա ափում: Աղջկա աչքերը փակ կլինեն, ու դողալիս կլինեն աղջկա շրթունքները: Տղան մոտ կլինի կանգնած: Հետո ավելի մոտ կլինի կանգնած: Ավելի ու ավելի: Ապա նրանց միջև տարածություն չի լինի այլևս: Մի թիզ անգամ: Վառվող շուրթերի թեթևակի հպում կլինի միայն ու շանթահար ապտակ... Իսկ հետո խրտնած այծյամի նման աղջիկը կփախչի խաղողենիների արանքով` ձեռքին խնդողնու ճութը...
 
Մի անհագ, մի անզուսպ կարոտ արթնացավ Հարութի ներսում. գիժ մտրուկի նման, ինչպես տարիներ առաջ, վազել տուն, նստել Մարեի գլխավերևը ու փաղաքուշ-փաղաքուշ բառեր շշնջալ նրան£ ՙՄարե±՚: ՙՀը՚: ՙՔնա±ծ ես՚: ՙՀա՚: ՙԻնչո±ւ բակի լույսը չես մարում՚: ՙԻնչո±ւ մարեմ՚: ՙՄենակ մերն է վառած՚: ՙՄենակ դու ես դրսում՚: ՙԱհա եկել եմ՚: ՙԵկել ես, հանգցրու՚: ՙՔեզ համար, տես, ինչ խաղող եմ բերել, Մարե՚...
Հարութը հանկարծ ինչ-որ խլրտոց զգաց կրծքի տակ: Ինչ-որ հաճելի, քաղցր խլրտոց: Խնդողնու մաճառի պես քաղցր ու թունդ: Նա մի կողմ շպրտեց հրացանը, անսպասելի ճարպկությամբ վեր թռավ, մեկնվեց գետնին ու սկսեց թավալվել-թավալվել: Կողքից նայողը չէր իմանա` ծիծաղո±ւմ էր նա, թե± լալիս: