«Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/399»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:25, 6 փետրվարի 2020-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

վատարմություն և ծածկապահություն, իսկ այդ հատկությունները շահը պատանի Բեկնազարյանի մեջ նախագուշակել չէր կարող։ Թողնենք և այն, որ Աղա-Մամա-շահը, այնքան միամիտ մարդ չէր, որ յուր հրովարտակները, շրջաբերականները և գաղտնի նամակները տար պատանի Բեկնազարյանի ձեռքը, որ նա իբր վարժություն կամ գեղագրության օրինակներ գործ ածեր։ Որովհետև եթե նա կարող էր հավատալ մի անփորձ պատանու, բայց երբեք չէր հավատա նրա վարժապետ մոլլային։ Թողնենք և այն, թե ինչ էր գտել Աղա֊Մամաղ-շահը մի խնածախցի հասարակ գյուղացու որդու մեջ, որ նրա վրա աոանձին ուշադրություն էր դարձնում, քանի որ նրա Թիֆլիսից տարած 12.000 գերիների թվում կային շատ հայ և վրացի ազնվականների որդիներ։ Այդ բոլորը թող նում եմ ես, այլ կարևոր եմ համարում ընթերցողի ուշադրությունը դարձնել միայն ա'յն կետի վրա, արդյոք կարող էր պատանի Բեկնազարյանը Շուշիից մինչև Թեհրան գնալու ժամանակ ճանապարհին այնքան պարսկերեն սովորել, որ շահին հիացներ յուր պարսկերենով և սկսեր հրովարտակներ, շրջաբերականներ և գաղտնի նամակներ ընդօրինակել։

Այդ կետը ես ուշադրության արժան եմ համարում,— ահա ինչ պատճառով։

Դա է կազմում «Գաղտնիք»-ի հիմքը, այստեղից են բխում այն անթիվ պաշտոնական գաղտնի նամակները, շրջաբերականները և այլն, որ այդ գրքի մեջ բավական մեծ տեղ են բոբռնում Պատանի Բեկնազարյանն ընդօրինակում է նրանց իբրև աշակերտ, և միևնույն ժամանակ զետեղում է «Գաղտնիք»-ի մեջ իբրև պատմագիր...

Հաշվենք թե պատանի Բեկնազարյանը որքա՞ն ժամանակ մնաց շահի պալատում, մինչև այդ կատարելությանը հասավ։ (Ներքևում կտեսնենք, որ նա ապրում էր շահի պալատում)։ 1795 թվի սեպտեմբեր ամսի վերջերում Աղա ֊Մամադ-շահը վերադարձավ Թիֆլիսի արշավանքից*։ Յուր ծանր բանակի դանդաղ ընթացքով, մինչև հիշյաչ թվականի վերջը նա հազիվ Թեհրան կհաաներ։ Յուր աթոռանիստ քաղաքում երկար չմնաց, նա անմիջապես սկսեց մի նոր արշավանք դեպի Խորասան։ (Այդ կտեսնենք հետևյալ գլխում)։ Իսկ Խորասանից 1797 թվի գարուն- 11 «Պ ատմոլթիւն Պարսից» Մեսրովպայ Դ. Թաղիագեանց, հատոր Ա. տպ. ի Կալկաթա, 1846, եր. 214։